«Սասնա ծռեր»-ի քաղխորհուրդը եկող շաբաթվանից կանցնի հրապարակային պայքարի

Տեւական ժամանակ է ինչ «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը հանրային հավաքներ, զանգվածային այլ միջոցառումներ չի իրականացնում, մինչդեռ քաղաքական խորհրդի նախկինում իրականացրած հավաքներին մշտապես մասնակցած, Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան, որպեսզի մինչեւ նոյեմբերի 2-ը գրեթե ամեն օր հնարավորություն ունենա Ազատության հրապարակում հավաք անցկացնել ժամը 9:00-ից մինչեւ 23:00-ին, իսկ 20:00-ից մինչեւ 23:00-ն ընկած հատվածում Երեւանի կենտրոնական փողոցներով երթ անցկացնի:

«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդի վերջին երկու շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքին, ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունից հետո Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների, այդ թվում՝ կառավարության փոփոխության, ինչպես նաեւ խմբի գործողություններից հետո մարտավարության մշակման հարցերի հետ է պայմանավորված, որ նախորդ շաբաթների ընթացքում հրապարակային գործողություն տեղի չէին ունենում:

«Հաշվի առնելով այդ փոփոխությունները, որոնք ակնարկեցի, այդ առումով մարտավարական հարցերի հստակեցում է տեղի ունենում: Շուտով, եկող շաբաթ այդ դիրքորոշումների, ծրագրի ներկայացում կլինի: Եկող շաբաթ անպայման, 100 տոկոսով կլինի»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ եկող շաբաթ կհայտարարվի նաեւ խորհրդի անելիքների մասին: Քաղաքական խորհրդի անդամը նշեց, որ խորհրդի կազմն այս ընթացքում փոփոխության չի ենթարկվել: Անդրադառնալով Ազատության հրապարակում հավաքների իրազեկումների հարցին, Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ իրազեկումը մշտապես ներկայացվում է, որպեսզի որոշման դեպքում հավաքները տեղի ունենան:

Հարցին՝ այս ընթացքում նամակագրական կամ հեռախոսային կապի միջոցով հնարավորություն ունեցե՞լ եք կապ հաստատել «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամների հետ, նա պատասխանեց.

«Ոչ: Միակ, շատ անուղղակի եւ բնականաբար, ոչ էֆեկտիվ կապն այն ցաքուցրիվ տեղեկություններն են, որոնք կարող ենք ունենալ փաստաբանների միջոցով, քանի որ միակ անձինք, ում այս վարչախումբն իրավունք է տվել Սասնա Ծռերի հետ հանդիպելու, միայն պաշտպաններն են: Այս միջոցով իրենց որպիսության մասին ենք տվյալներ ունենում, բայց ուղղակի հանդիպումները բացարձակապես արգելված է ոչ միայն իրենց գաղափարակիցների հետ, այլ նաեւ իրենց ընտանիքների անդամների, կանանց, երեխաների հետ»:

Հիշեցնենք, որ նախկինում հայտարարվել էր, թե «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը պետք է սեպտեմբեր ամսվա վերջում գիտաժողով անցկացնի, որին պետք է մասնակցեին սփյուռքի ականավոր գործիչներ, մտավորականներ եւ վերլուծաբաններ: Թե ինչու չկայացավ այդ գիտաժողովը, Ալեք Ենիգոմշյանն առաջարկեց դիմել «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնությանը, որի անդամ է նաեւ ինքը:

Նախաձեռնության անդամներից Եղիշե Պետրոսյանն էլ մեր զրույցում ասաց, որ գիտաժողովը չի կայացել զուտ տեխնիկական խնդիրների պատճառով: «Ժամանակի սղությունը եւ կազմակերպչական խնդիրներն էին պատճառը: Քանի որ գործ ունենք սփյուռքի հետ, ժամանակն ենք փորձում համաձայնեցնել, որ բոլոր կողմերին հարմար լինի: Ընդամենը՝ սա է խնդիրը»,- ասաց Եղիշե Պետրոսյանը: Հարցին՝ ուրիշ այլ խնդիր չի՞ եղել, օրինակ՝ դահլիճ չտրամադրեն ձեզ եւ այլն, նա պատասխանեց. «Դեռ չէինք էլ դիմել դահլիճի համար, բայց առայժմ այդ հարցով խոչընդոտ չենք ունեցել»: Նրա խոսքով՝ անընդհատ փորձում են միջոցառումը 15-20 օրով հետաձգել, որպեսզի համակարգեն: Նա հույս հայտնեց, որ նոյեմբեր ամսին հնարավոր է կայանա գիտաժողովը:

Տպել
8959 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն