Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ Կառավարության ծրագիրը դատապարտված է ձախողման։

Այս մասին ասաց պատգամավորը  Armtimes.com-ի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ Կառավարության արտահերթ նիստում ծրագիրն արդեն հավանության է արժանացել, եւ վաղը կներկայացվի խորհրդարանին։

-Տիկին Փոստանջյան, ի՞նչ կարող եք ասել ծրագրի մասին, որքանո՞վ է այն իրատեսական։

-Կարող եմ ասել, որ ծրագիրն արարողակարգային բնույթ է կրում, նոր Կառավարությունն ըստ սահմանված օրենսդրության պետք է ներկայացներ ծրագիր։ Իրականում ոչ մի նորություն չկա, ես նույնիսկ համեմատություն էի անում 2014 թվականի ծրագրի հետ, կարող եմ ասել որեւէ էական փոփոխություններ կամ արտառոց կամ հեղափոխական մոտեցումներ չկան։ Տնտեսական ու քաղաքական ճգնաժամը ճեղքելու միջոց իրենց կողմից ներկայացված փաստաթղթում չկա։ Ոչ մի դրույթ ներառված չէ, որը միտված է իրական փոփոխության, որպեսզի կարողանանք հաղթահարել տնտեսական ճգնաժամը, պետք է ունենանք քաղաքական ինստիտուների հիմնադրում՝ տնտեսական զարգացում չես կարող ունենալ, եթե չեն աշխատում քաղաքական ինտիտուտները։ Իսկ քաղաքական ինստիտուտների զարգացման համար համապատասխան ծրագիր պետք է ընդունես, որը գոյություն չունի։ Հասկանալի է, որ վաղը շարքային բնույթի ներկայացում է լինելու ԱԺ-ում, եւ այս ամիսների ընթացքում որեւէ դրական փոփոխություն չի արձանագրվելու։

-Եթե համեմատեք, օրինակ, Հովիկ Աբրահամյանի ծրագրի հետ, որեւէ բարեփոխիչ դրույթ կարո՞ղ եք ասել, քանի որ ՀՀԿ-ականների խոսքով ծրագրի առանցքային դրույթը բարեփոխումներն են։

-Գիտեք ինչ, բնույթն ընդհանուր առմամբ իրարից չի տարբերվում, ուղղակի այն ծրագիրն ավելի ընդգրկուն ու երկար է, սա ավելի կարճ է։ Այստեղ ինչ-որ մեկ միասնական պատուհան է Սփյուռքի հետ կապված, մինչդեռ մենք այսօր խնդիր ունենք ոչ թե մեկ պատուհան կամ նմանատիպ հայտարարությունների, այլ օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին մասնակից դարձնել մեր քաղաքական կյանքին՝ դրանով նպաստելով, որ նրանք իրենց կարողություններն ու ռեսուրսները ներդնեն ՀՀ-ում։ Եթե քաղաքացին օտարված է իր հայրենիքի քաղաքական կյանքից, ինչպե՞ս պետք է ներդրումներին մասնակցի։

-Ինչպիսի՞ն կլինի «Ժառանգության» դիրքորոշումը Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ։

-«Ժառանգությունը» ներկայացնում եմ ես, ես դեմ եմ քվեարկելու, մյուս անդամները գիտեք ովքեր են, խմբակցությունը չեն ներկայացնում, ինչպես կհանձնարարեն, այդպես էլ կքվեարկեն։

-Ի՞նչ եք կարծում՝ ընդհանուր ընդդիմությունն ինչ դիրքորոշում կունենա այս հարցի շուրջ։

-Չեմ ուզում որեւէ մեկին մեկնաբանել, դուք տեսաք վերջին քվեարկությունը վերաբերում էր հանրահայտ ընտրակեղծարարների խմբին՝ գլխավորությամբ պարոն Մուկուչյանի (նկատի ունի ԿԸՀ անդամների ընտրությունը), եւ դուք տեսաք, թե ինչպես տեղի ունեցավ քվեարկությունը։

-Տիկին Փոստանջյան, վարչապետ Կարեն Կարապետյանը դեռեւս ՀՀԿ-ական չէ, չնայած ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ի վերջո կանդամակցի, Կառավարության ծրագրի հնարավոր տապալումը համարվելու է վարչապետի՞, թե՞ ՀՀԿ-ի տապալում։

-Ընդհանուր առմամբ, իհարկե, ՀՀԿ-ի տապալումն է, այն որ հնարավոր չէ սա իրականացնել, միանշանակ է։ Միանշանակ է նաեւ, որ առաջին հերթին իրենց տապալումն է, իրենք են ներկայացրել Կարեն Կարապետյանին՝ անկախ նրանից ներկայացնում են իրենց կուսակցության անդամ, թե ոչ։ Չտապալվելու համար առաջին հերթին քաղաքական մենաշնորհի վերացում է պետք, մինչդեռ այս ծրագիրն ուղղակի կրկնություն է։ Մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ, այն ծրագիր չէ ճգնաժամից դուրս գալու, այլ զուտ արարողակարգային փաստաթուղթ է, ծրագրում պետք է լիներ անդրադարձ նաեւ քառօրյա պատերազմին։ Ինչպե՞ս է լինում, որ երկրում կան տարածքային կորուստներ ու որեւէ մեկը պատասխանատու չէ։

-Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր առաջարկություններով հանդես եկել ծրագրի հետ կապված, ծանո՞թ եք։

-Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ կլիներ լյուստրացիայի՝ գաղտնազերծման մասին օրենսդրական նախաձեռնության առաջարկով հանդես գար, որով կբացահայտվեր, թե ինքը որտեղից է սերված։ Այսինքն КГБ-ի որ գործակալությունից է եկել։

-Մի քանի օր առաջ էլ բարձրաձայնել էր դեֆոլտի վտանգի մասին։

-Նորից եմ կրկնում՝ առաջին հերթին լյուստրացիա պետք է անցկացնենք, տեսնենք՝ որտեղի գործակալ է։ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է։

-Այսինքն, պատահական չէ՞ր դեֆոլտի մասին հայտարարությունը ծրագրին ընդառաջ։

-Իհարկե պատահական չէ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում-լռում է ու ինչ-որ հայտարարությամբ հանդես գալիս, հստակ հանձնարարական է կատարում։

-Ո՞ւմ հանձնարարականը։

-Այ որ լյուստրացիա անցկացնեք, կտեսնեք՝ ում հանձնարարականը։

-Հիմա հստակ չէ՞։

-Ես ասացի, որ Տեր-Պետրոսյանը հովանավորում է Սերժ Սարգսյանին։ Նախկին կոմունիստական կուսակցությունից, ԱԱԾ-ից կամ հատուկ այլ ծառայություններից մարդիկ, ովքեր դարձել են պետության ղեկավար՝ իրենց կոչելով բարեփոխիչներ, ռեֆորմատորներ, նրանք հստակ ծրագիր են իրականացնում, որը ոչ մի կապ չունի բարեփոխումների հետ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն այդ ծրագրի անդամ է եւ հովանավորն այդ ամենի։

Տպել
4887 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել