Երրորդմասցի Լյովիկի հայրը պահանջում է մահապատժի ենթարկել Գաստիկին, Ծըգլին եւ Տլեին

18/10/2016 schedule21:50

2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) հայրը՝ Միհրան Ղազարյանը, մահապատիժ է պահանջում Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի համար:

Այսօր մեր զրույցում նման հայտարարություն արեց ինքը՝ Ղազարյանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ պատրաստվում է դիմել ՀՀ Ազգային ժողով, որպեսզի երեք ամբաստանյալների դեպքում մահապատժի վերաբերյալ որոշում ընդունվի. «Ես պահանջում եմ պատժել ամենախստագույն ձեւով՝մահվան դիմաց՝ մահ, կյանքի դիմաց՝ կյանք: Դա ազգի փրկությունը կլինի: Եթե մահապատիժ չլինի, ապա պետք է առնվազն ցմահ ազատազրկում կիրառվի երեքի նկատմամբ: Ինչո՞ւ մեզ մոտ էլեկտրական աթոռ չի կիրառվում »,- ասաց Երրորդմասցի Լյովիկի հայրը: Նա լուրջ բացթողում համարեց այն, որ կարեւոր վկաների ներկայությունը դատարանում ապահովել այդպես էլ չհաջողվեց: «Որոշ վկաների ներկայությունը անհրաժեշտություն էր, բայց նրանք դատարան չներկայացան, հակառակ սրան հարցաքննվեցին այն վկաները, որոնք ըստ էության գործի համար արժեք չէին ներկայացնում: Մնացած մասով գտնում եմ, որ դատական ընթացքը ճիշտ է գնում»,-ասաց Միհրան Ղազարյանը:

Անցած դատական նիստին դատարանը հրապարակեց մի գրություն, համաձայն որի Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) փեսա Արման Մադաթյանի եւ Երրորդմասցի Լյովիկի միջեւ 2014 թվականին վիճաբանություն է տեղի ունեցել: Այս վիճաբանության եւ հետագա գործողությունների մասին տեղեկացվել է թե՛ Թոխմախի Մհերը եւ թե՛ նրա որդին: Մեր դիտարկմանը, թե հնարավոր համարո՞ւմ է Մհեր Սեդրակյանի մասնակցությունը որդու սպանությանը, Ղազարյանը պատասխանեց, որ այդ մասով կարծիք չի կարող հայտնել. «Ես փաստեր չունեմ, եթե դրանք անչափահասներ լինեին, ես այդ հարցը առաջ կքաշեի»,-եզրափակեց Երրորդմասցի Լյովիկի հայրը:

Այսօր Էրեբունի եւ Նուրբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց սույն սպանության գործով դատական նիստը: Դատարանը շարունակեց մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հրապարակումը: Նախ հրապարակվեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ դեպքի վայրում՝  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում զննությամբ հայտնաբերվել է 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ եւ 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով փամփուշտներով: Դեպքի վայրից քիչ հեռու՝ Նուբարաշենի փողոցի մոտակայքում հայտնաբերվել է նաեւ երրոդմասցի Լյովիկին պատկանող «Մակարով» տիպի ատրճանակ՝ 7 փամփուշտներով: Հիշեցնենք, որ Լյովիկի ընկերներից՝ «Խռիկ» մականունով Էդգարը նշել էր, որ «Լեքսուսի» մեջ Լյովիկը միշտ մարտական վիճակում գտնվող ատրճանակ է պահել «ձեռքի տակ»: Ըստ նրա ցուցմունքի՝ սպանության օրը, երբ դեպքի վայրում կրակահերթերը դադարել են, կրակողները ոտքով հեռացել են, Էդգարը վերցրել է Լյովիկի ատրճանակը, գնացել է նրանց ետեւից ու երեք անգամ օդ է կրակել, ինչից հետո ատրճանակը շպրտել է քարակույտի մոտ:

Դատարանում հրապարակվեցին  նաեւ երեք դիակների զննության արձանագրությունները: Զննությունները կատարվել են «Էրեբունի» հիվանդանոցում եւ դեպքի վայրում՝ ՔԿՀ ավտոկայանատեղիում: Նշենք, որ դեպքի օրը «Էրեբունի» ԲԿ են տարվել Երրորմասցի Լյովիկն ու նրա ընկերը՝ Դերոն: Ըստ այդմ՝ «Էրեբունի» հիվանդանոց տարված երկու դիակներից մեկը, ըստ արձանագրության, 35-40 տարեկան տղամարդու դիակ էր, ում հագին եղել է կարմիր վերանաշապիկ, սեւ կոշիկներ, կապույտ ջինսե տաբատ: Դիակի զննության արձանագրությամբ՝ հագուստն ու մարմինը ամբողջովին պատված է եղել ծակած, պատռված, հրազենով պատճառված վնասվածքներով: Դիակի վրա 20 հազարանոց թղթադրամի պատռված կտորներ կային: Մյուս դիակը, որ գտնվել է հիվանդանոցի վերելակում՝ պատգարակի վրա, նույնպես 35-40 տարեկան տղամարդու դիակ էր, կարմիր վերնազգեստով, նույնպես՝ ամբողջովին հրազենային վնասվածքներով պատված, աչքի շրջանում՝ կետային վնասվածք: 

Դեպքի վայրում՝ ավտոկայանատեղիում ընկած էր մնացել Լյովիկի մյուս ընկերոջ՝ Մոսոյի դիակը, որը մահացել էր տեղում: Ըստ զննության արձանագրության՝ «մեջքի վրա ընկած էր արական սեռի դիակ՝ սեւ բաճկոնով, կապույտ սվիտերով, ջինսե տաբատով: Գրպաններում եղել է «Պառլամենտ» ծխախոտի տուփ, հեռախոսի լիցքավորման սարք, բանալիներ՝ անգամ այս առարկաներն են վնասված եղել կրակոցներից: Գրպանում եղել է նաեւ ծալովի դանակ: Դիակի աչքերն ու բերանը կիսաբաց են եղել, վերին ու ստորին վերջույթները՝ գետնին տարածված:

Այս արձանագրություններից մեկը դժվարընթեռնելի ձեռագրով էր գրված: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այդ արձանագրությունից կարողացավ միայն երկու բառ իրար կապել, այնուհետեւ տեսնելով, որ դա ընթերցել հնարավոր չէ, փոխանցեց մեղադրող դատախազ Արամ Արամյանին, վերջինս նույնպես չկարողացավ ընթերցել:

Գործով ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը առաջարկեց հրապարակված համարել սույն արձանագրությունը, սակայն դատախազն ասաց, որ հաջորդ դատական նիստին դրա բովանդակությունը կներկայացնի դատարանին: Դատախազի այս հայտարարությունը վրդովմունք առաջացրեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանի մոտ (մականուն՝ Ծըգլ): «Ի՞նչ եղավ, ա՛յ տղա, վռազո՞ւմ ես»,-դիմելով ամբաստանյալին ասաց դատավորը: Ինչին ի պատասխան Ծըգլն ասաց. «Չէ, ո՞ւր պետք ա վռազեմ»: Այնուհետեւ նրա պաշտպան Լուսինե Սահակյանը նույնպես վրդովվեց՝ նշելով, որ ամիսներով նիստեր պետք է արվեն՝ գործում առկա բոլոր նյութերը հրապարակելու համար, երբ կարելի է դրանք հետազոտված համարել: Նրա խոսքով՝ ի՞նչ իմաստ ունի ամբողջությամբ կարդալ բոլոր արձանագրությունները, եթե դրանց վերաբերյալ տեղեկությունները կան դատաբժշկական փորձաքննության եզրակացություններում եւ հենց փորձագիտական եզրակացությունները ունեն ապացուցողական բնույթ:

Այնուամենայնիվ, դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հնարավորություն տալով մեղադրողին հաջորդ դատական նիստին ներկայացնել դժվարընթեռնելի արձանագրության բովանդակությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 14-ին: 

Տպել
13455 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին