ՀԱՊԿ Երեւանյան նիստի ինտրիգները

Վաղը Երեւանում աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը: Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀԱԽ նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մյուս նախագահների ժամանման մասին տեղեկատվություն դեռ չկա, թեեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը պարտադիր է, որովհետեւ գագաթնաժողովում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին:

Հայտնի է նաեւ, որ մրսածության պատճառով չեղարկվել է  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի այցը ՀՀ, եւ նրան գագաթնաժողովում կներկայացնի իր երկրի վարչապետը: Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ից արդեն վերադարձել է եւ նիստին, բնականաբար, ներկա կլինի: Մնում են Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները, ովքեր գագաթնաժողովը բաց թողնելու լուրջ պատճառներ կարծես թե չունեն:

Նշենք,  որ երեւանյան գագաթնաժողովը մի շարք ինտրիգներ է պարունակում` սկսած ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունից, մինչեւ աշխարհաքաղաքական թեմաներ: Հայաստանի համար ամենակարեւորը, սակայն, հետեւյալն է` արդյոք գագաթնաժողովի արդյունքներով նախագահների հայտարարությունը կանդրադառնա՞ ապրիլյան պատերազմին եւ կոնկրետ ի՞նչ բովանդակություն կունենա այդ անդրադարձը: ՀԱՊԿ ՀԱԽ վերջին նիստը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 21-ին, որտեղ Սերժ Սարգսյանը սենսացիոն ելույթ ունեցավ՝ կազմակերպության անդամ պետություններին մեղադրելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ռազմական գործողություններին համարժեք պատասխան չտալու համար:

Դա այն բանից հետո էր, երբ թուրքական զինված ուժերը ոչնչացրել էին ռուսական ՍՈՒ-24 գրոհային ուղղաթիռը, ինչը լուրջ հարված էր Ռուսաստանի համար: Սրանից  մեկ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը խոցել էին զորավարժությունների մասնակցող հայկական մեկ ուղղաթիռ, ինչի առիթով ՀԱՊԿ ՀԱԽ 2014 թվականի ամփոփիչ հայտարարության մեջ զետեղվել էր ղարաբաղյան խնդրին նվիրված չափազանց նուրբ մի պարբերություն: 

Հայտարարության մեջ ասվում էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները համարում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, կարեւորում են խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների եզրափակումը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ եւ միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա:Նախագահները հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի  սկզբունքները: Ահա սա էր ՀԱՊԿ-ի արձագանքը խաղաղ պայմաններում հայկական ուղղաթիռի կործանմանը:

Ու թեեւ 2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը բաց տեքստով հիշեցրեց այս ամենը, նախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ղարաբաղյան հիմնահարցն այդպես էլ տեղ չգտավ, չնայած այն բանին, որ տարվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար դիվերսիոն գործողություններ էր իրականացնում եւ հրադադարի ռեժիմը խախտում էր արդեն ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Ապրիլյան պատերազմից հետո, սակայն, ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները չեն կարող խուսափել ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոնկրետ հասցեական հայտարարությունից: Համենայնդեպս, Նազարբաեւի մրսածությունը հուշում է, որ նախագահների եզրափակիչ հայտարարության մեջ չորսօրյա պատերազմին  նվիրված ծանրակշիռ պարբերություն է լինելու: Ալիեւի բարեկամին թերեւս չի հաջողվել կանխել կամ մեղմել դրա բովանդակությունը, եւ որպեսզի գոնե չստորագրի նման տեքստի տակ, ստիպված է եղել հիվանդանալ:

Գագաթնաժողովի հաջորդ ինտրիգը ՀԱՊԿ 2025 թվականի Հավաքական անվտանգության ռազմավարության շուրջ է: Սպասվում է որ ռազմավարությունը պետք է հաստատվի նախագահների կողմից: Մի քանի ամիս առաջ, երբ փաստաթուղթը քննարկվում էր ՀԱՊԿ ԱԳ նախարարների  խորհրդի նիստում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ԶԼՄ-ներին հայտնեց, որ այնտեղ  «ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է»: Նման արձանագրությունն, իհարկե, բավական բարդ իրավիճակի մեջ կդնի ՀԱՊԿ անդամ այն երկրներին, որոնք ջերմ հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում`Հայաստանին:

Ավելի հավանական է, սակայն, որ Վասիլեւի նշած հատվածը Արեւմուտքի հետ Վլադիմիր Պուտինի լարված հարաբերությունների զայրույթի պիկին է ծնվել, բայց ավելի սթափ վիճակում եւ քննարկումների արդյունքում չեղարկվել է: Սեպտեմբերին արդեն Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնում, որ «Կազմակերպությանը հարկավոր է ոչ միայն աջակցել, այլեւ առանց որեւէ մեկին սպառնալու (կամ սպառնալիք հայտարարելու,-Ա.Հ.) ապահովել դրա վերելքը, դարձնել այն հարգված եւ ուժեղ կառույց»:

Բավական ինտրիգային է նաեւ այն հարցը, թե պետությունների ղեկավարները ում թեկնածությունն են հաստատելու  ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռուսական ԶԼՄ-ների աղբյուրներով՝ դա պետք է լիներ Սեյրան Օհանյանը, որը, սակայն, հայտարարեց, որ եթե նույնիսկ նման առաջարկ լինի, ինքը կհրաժարվի: Նոր անուններ ռուսական աղբյուրները չեն հաղորդել:

Տպել
9158 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով