Իսկ ինչ չասաց Սերժ Սարգսյանը. անընդհատ կրկնվող պնդումներ

Նյու Յորքում անցկացված «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» անվանումը կրող միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը դժվար է որակել չափազանց ուշագրավ: Ավելին, այն կարող է նույնիսկ տխուր հետեւությունների հիմք հանդիսանալ: Ի՞նչ էր ասում Սերժ Սարգսյանը Հայաստանի պոտենցիալ ներդրողներին:

«Անցած 25 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր վարկանիշային դիրքերը. Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը 189 երկրների շարքում 35-րդն է, բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդը, իսկ սահմանային առեւտրի ցուցանիշով՝ 29-րդը: Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաեւ շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ»,- ասում էր Սերժ Սարգսյանը:

Ինչքան լավ կլիներ, եթե շաբաթը մեկ նմանատիպ միջոցառում կազմակերպվեր, Սերժ Սարգսյանը նմանատիպ ցուցանիշներ մատնանշեր, ու պոտենցիալ ներդրողները դրանց մասին տեղեկանալով, իրար հերթ չտալով վազեին Հայաստան ու ներդրումներ անեին այստեղ: Մի երկու ամսվա ընթացքում Հայաստանը կհասներ ու կանցներ Սինգապուրին: Բայց այսպիսի ելույթներ շատ են հնչել: Այդ ելույթները պոտենցիալ հազարավոր ներդրողներ են լսել, սակայն Հայաստանը ոչ մի կերպ Սինգապուր չի դառնում:

«Այսօր մեր աշխարհագրական դիրքը, քաղաքական եւ տնտեսական պայմանավորվածությունները գործընկեր երկրների հետ Հայաստանին թույլ են տալիս դյուրին մուտք ունենալ ավելի քան 300 միլիոնանոց սպառողական շուկաներ, որտեղ բազմաթիվ հայկական ապրանքներ եւ ծառայություններ արդեն իսկ իրենց պահանջարկն են ձեւավորել: Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց ԵԱՏՄ սպառողական շուկա: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը, առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների տեղաշարժը եւ ավանդական բարիդրացիական հարաբերությունները բացում են եւս 80 միլիոնանոց սպառողական շուկայի դռներ: Իսկ պատմականորեն բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ հասանելի են դարձնում սեւծովյան նավահանգիստները, ինչպես նաեւ ապահովում Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ մնացյալ երկրների եւ Եվրոպական Միության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ոչ մի նորություն: Բազմամիլիոնանոց շուկաներ բացվելու մասին հայտարարությունները հնչում են հենց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ունեցած հանդիպումից հետո մկրատով կտրեց 500 միլիոնանոց շուկա ունեցող Եվրամիության հետ ասոցացվելու հեռանկարը եւ Հայաստանը տարավ դեպի ԵԱՏՄ: Այո, շուկաները բացվել են, բայց ախր պոտենցիալ ներդրողներին ո՞նց համոզես, որ ասենք աթոռ արտադրող գործարանը հիմնի Հայաստանում, ոչ թե նույն Ռուսաստանում: Ախր Հայաստանում այդ գործարանի աշխատելու համար հումքն ու էներգակիրները երկու անգամ թանկ են, քան Ռուսաստանում:  Դեռ արտադրելուց հետո էլ այդ աթոռները պետք է հազարավոր կիլոմետրեր տանել, հասցնել «180 միլիոնանոց շուկաներ»: Ի՞նչ է, պոտենցիալ ներդրողները հաշվել չգիտե՞ն: Իսկ գուցե գիտեն, ընդ որում՝ շատ էլ լավ են հաշվում ու հենց այդ պատճառով է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ներդրումները նվազում են աննկարագրելի համառությամբ ու այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը առաջին անգամ բացասական է եղել:

Մեջբերումները կարելի է անվերջ շարունակել ու դրանցում էլի նորություններ չենք գտնի, բացի թերեւս նրանից, որ սահմանադրական բարեփոխումները դրական ազդեցություն են ունենալու տնտեսության վրա: Թե ինչպես, այնքան էլ հասկանալի չէ: Ու ելույթը ինքնին տխրեցնում է: Տխրեցնում է նրանով, որ տարիներ շարունակ նույն պնդումներն ենք անում, նույն ցուցանիշներն ենք մեջբերում ու հույս ենք փայփայում, թե ներդրողները, բացի նմանատիպ ելույթներից, ուրիշ տեղեկատվություն Հայաստանի մասին չեն ունենա: Ելույթը տխրեցնող է, որովհետեւ այսպիսի գեղեցիկ շարադրված ելույթներով իշխանությունը ուղղակի քողարկում է արմատական բարեփոխումներ չանելու իր համառ ցանկությունը:

Իսկ գուցե պոտենցիալ ներդրողները Սերժ Սարգսյանից բոլորովին այլ բան են ուզում լսել: Գուցե Սերժ Սարգսյանը չի խոսում ամենակարեւորի մասին: Օրինակ Սերժ Սարգսյանը ինչպե՞ս է տեսնում կոռուպցիայի մակարդակի էական նվազումը: Տեսնո՞ւմ է, թե ոչ: Ուզո՞ւմ է տեսնել, թե ոչ: Ընդհանրապես ընդունո՞ւմ է, որ կոռուպցիան ուղղակի կերել է մեր երկրի համարյա ողջ կենսանյութը: Թե՞ նման խնդիր չկա: Կամ Սերժ Սարգսյանը խնդիր համարո՞ւմ է երկրում մոնոպոլիաների գոյությունը, դրանց ազդեցությունը երկրի զարգացման վրա: Արդյոք ընդունո՞ւմ է, որ միայն իրական մրցակցային դաշտ ապահովելով է հնարավոր տնտեսության զարգացման հզոր նախադրյալներ ստեղծել:

Ու ընդհանրապես, ինչի՞ց է, որ մեր տնտեսությունը այդքան լավն է, բայց նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բնակչության մեկ երրորդը կիսասոված է...: Գուցե հենց այս հարցերի շուրջ են ուզում մեկնաբանություններ լսել պոտենցիալ ներդրողները: Կարելի է մի անգամ փորձել: Կստացվի` լավ, չստացվի` ոչինչ չենք կորցնում, միեւնույն է, այդ պոտենցիալ ներդրողները իրենց միլիարդները չեն բերում Հայաստան:

Տպել
4227 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին