ԲՀԿ-ի եւ ՀՎ-ի քաղաքական շուստրիությունն ու քաղաքական պոռնիկների փնտրտուքը

Վանաձորում իրադարձությունները զարգացան այնպես, ինչպես կանխատեսել էինք նախորդ շաբաթ «Վանաձորում ընդդիմությունը միացյալ ուժերով ՀՀԿ-ին չի ջախջախի-2» հոդվածում: Ճիշտ է, «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) այս ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրեցին, ինչը քիչ հավանական էինք համարել, սակայն դա որեւէ արժեք չունեցավ, որովհետեւ երեկ ավագանու նիստում նրանց քվեարկության արդյունքում Վանաձորի քաղաքապետը դարձավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:

Համագործակցության հուշագրով ԲՀԿ-ն եւ ՀՎ-ն պարտավորվում էին քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի` Քրիստ Մարուքյանի օգտին: Հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը  կատարելու դեպքում այսօր Վանաձորը կունենար ոչ ՀՀԿ-ական քաղաքապետ: Հենց սա էլ դրված էր երեք ուժերի միավորման հիմքում: Այսինքն, նրանց համագործակցության նպատակը ձեւակերպված էր այսպես. «Միանանք, որ ՀՀԿ-ին գահընկեց անենք»:

Սա ի սկզբանե դատապարտված մոտեցում էր: Որովհետեւ եթե ընդունենք, որ այս երեք կուսակցությունների ղեկավարությունները ռազմավարական կարեւորություն են տալիս ՀՀԿ-ի տապալմանը, շարքային կուսակցականները կամ ավագանու անդամները պարտավոր չէին հասկանալ նրանց քաղաքական հաշվարկները: Ուստի, շարքային ավագանիները միանգամայն բաց էին մնալու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուի առաջարկությունների համար, որոնք, համոզված ենք, շատ ավելի գրավիչ կլինեին նրանց համար, քան Քրիստ Մարուքյանի քաղաքապետ դառնալու հեռանկարը:

Փորձենք, սակայն, կասկածի տակ առնել նաեւ այն, որ վերոնշյալ երեք կուսակցությունների վերնախավի համար ՀՀԿ-ին Վանաձորում տապալելը քաղաքական նպատակ էր: Կարծում ենք, հակառակը քաղաքական նպատակ լինելու ավելի լուրջ շանսեր ուներ: Երբ հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ-ն աղմուկ աղաղակով կրկին իշխանություն է դառնում, ավագանու կազմում հայտնված մյուս բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրապարակային դաշտում որպես ընդդիմադիր ուժ գործելու եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հանրության գիտակցության մեջ որպես այդպիսին ամրապնդվելու հնարավորություններ են ստանում:

Եւ հակառակը`երբ իրենք միահամուռ կերպով տապալում են ՀՀԿ-ին եւ քաղաքապետ ընտրում իրենցից մեկին,  հայտնվում են իշխանության բարիքներն ու պատասխանատվությունը կիսելու բարդ խնդրի առաջ, ինչը նախընտրական տարում իսկապես ավելորդ գլխացավանք է: Այնպես որ, երեք ընդդիմադիր կուսակցությունների համագործակցության արդյունքում ունենք մի վիճակ, երբ, ինչպես ասում են, «եւ գայլերն են կուշտ, եւ ոչխարները`ողջ»:

«Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» քաղաքական քայլ արեցին եւ պարտավորվեցին քվեարկել ՀՀԿ-ի մրցակցի օգտին: Այսքանից հետո ինչպես կարելի է կասկածել նրանց իրական ընդդիմադիր լինելու մեջ: Գուցե իրենց շարքերում կան «քաղաքական պոռնիկներ», ովքեր ծախվեցին ՀՀԿ-ին, բայց չէ՞ որ «գյուղ չկա, որ շուն չլինի»: Ուստի՝ արդար չի տեղի ունեցածը տարածել կուսակցությունների վրա: Երեկ հենց այսպիսի երանգներ էին ստանում տեղի ունեցածի մեկնաբանությունները նշված ուժերի կողմից:

Առանձին ուղղությունով էլ ամբողջ մեղքը բարդվում էր «Լուսավոր Հայաստանի» վրա, իբր հենց ավագանու նրանց անդամներն են կողմ քվեարկել ՀՀԿ-ին: «Լուսավոր Հայաստանում», սակայն, գիտեն ինչպես պաշտպանվել եւ նույնիսկ մտածել են`ինչպես հայտնաբերել երկակի խաղ խաղացողներին: Ճակատագրի հեգնանքով, իրենց պատկերացմամբ, իրավիճակի վրա կարող է լույս սփռել ավագանիում բյուջեի քվեարկությունը:

Երեկ Էդմոն Մարուքյանը ասել է. «Ովքեր խախտել են հուշագիրը, նրանք պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ. չէ՞ որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու՝ ձեռքով են քվեարկելու։ Դրա ժամանակը կգա, ու կտեսնենք, թե ովքեր են։ Նրանք կքվեարկեն, որովհետեւ բյուջե պետք է ընդունեն, կատարողական կա… կքվեարկեն։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա»։ 

Մինչ Էդմոն Մարուքյանը բյուջեին «կողմ» կամ «դեմ» քվեարկության միջոցով կճանաչի ով ով է, նրա ընդդիմախոսները տարակուսած են` ինչպես կարելի էր հավատալ եւ լուրջ ակնկալիքներ ունենալ ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունից ընդդեմ ՀՀԿ-ի: Ի վերջո, երբ այս ուժերը հանրապետականի հետ համագործակցում էին, «Լուսավոր Հայաստան»-ի անդամների մեծամասնությունը տակավին մանուկ էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6414 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը