Մոռացված բաժակաճառեր. Համոզված էր, չէր կասկածում, վստահ է

Սերժ Սարգսյանը իր ներկայիս պաշտոնում երեք անգամ է վարչապետի ներկայացրել կառավարության անդամներին: 2008-ին` Տիգրան Սարգսյանին, 2014-ին` Հովիկ Աբրահամյանին, եւ օրերս էլ` Կարեն Կարապետյանին:

Ինքնին սրանք ընդամենը արարողակարգային բնույթ են կրում, եւ կարելի է հաստատապես պնդել, որ ոչ մի պաշտոնյա, լրագրող կամ քաղաքացի չի կարող հիշել, թե վարչապետին ներկայացնելիս ինչ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, ինչ կարեւոր բաներ է ասել: Ճիշտ նույն կերպ, ոչ ոք չի կարող հիշել, թե քավորը ինչ բաժակաճառեր է ասել մի 10 տարի առաջ տեղի ունեցած հարսանիքի ժամանակ: Բայց ի տարբերություն քավորների բաժակաճառերի, Սերժ Սարգսյանի ելույթները գրավոր պահպանված են, սղագրված են, տեսանկարահանված են...: Այլ կերպ ասած, դրանք փաստաթղթեր են, որոնք կարելի է ուսումնասիրել: Ու ուրեմն ուսումնասիրենք:

«Ուղղակի համոզված եմ»

2008 թ. ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ներկայացնելու ժամանակ անգամ ակնարկներ չեղան դրանից 40 օր առաջ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած արյունահեղության մասին, բայց սա այլ թեմա է: Կենտրոնանանք Ս. Սարգսյանի ելույթի վրա:

«Կարծում եմ, որ ե՛ւ 2007-ը, ե՛ւ դրան նախորդող տարիները որոշակիորեն նախապատրաստող ժամանակաշրջան էին, եւ մենք հիմա պետք է ավելի հավակնոտ ծրագրեր ունենանք, պիտի համարենք, որ մեր բարեփոխումների առաջին փուլը ավարտել ենք եւ անցնում ենք երկրորդ փուլին: Այս առումով, ուզում եմ արդեն պաշտոնապես ձեզ ներկայացնել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին, եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարությամբ կառավարությունը մոտակա տարիներին, իրոք, կիրագործի հավակնոտ ծրագրեր: Ես դրանում ուղղակի համոզված եմ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը նոր վարչապետին ներկայացնելիս:

Թե որն էր «բարեփոխումների առաջին փուլը», որը վերաբերում էր 2007 թվականին եւ դրան նախորդած տարիներին, անհայտ է մինչ օրս: Նշված տարիներին Հայաստանում միայն շինարարական մի բում է տեղի ունեցել, որը հետագայում հենց նույն Տիգրան Սարգսյանը որակեց որպես «շինարարական փուչիկ»: «Հավակնոտ ծրագրերից» իրականացավ թերեւս մեկը` 153 միլիոն դոլար ծախսելով, Դիլիջանի գեղատեսիլ մի անկյունում վեր խոյացավ Տիգրան Սարգսյանի նախկին «գրասենյակի»` ՀՀ Կենտրոնական բանկի այսպես կոչված ուսումնական կենտրոնը: Դա, իհարկե, երկրին բացի վնասից որեւէ օգուտ այդպես էլ չտվեց, բայց դե «հավակնոտ ծրագիր» էր, կատարվեց: Հա, մեկ էլ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք մեր պետական պարտքը համարյա եռապատկվեց: Դա էլ էր հավակնոտ:

«Անպայման հավաքելիությունը (հարկերի.-խմբ.) բարձրացնելու ենք, տնտեսական դաշտը հստակեցնելու ենք, մրցունակ ենք լինելու, խիստ պայքարելու ենք կաշառակերության դեմ»,- նույն ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Ուշագրավ է, որ մինչ այդ հարկերը իրոք հավաքվում էին: Բայց ելույթից հետո հարկերի հավաքագրումը սկսեց նվազել ու մեկ տարի անց գրանցվեց տնտեսական մոտ 15 տոկոս անկում բյուջեի խիստ թերակատարմամբ: Տնտեսական դաշտը լիարժեք «հստակեցվեց»` մոնոպոլիաները դարձան կատարյալ, բոլորը հասկացան, թե ով որքան կարող է բիզնեսով զբաղվել: Թե որքան «խիստ պայքարեցին» կաշառակերության դեմ, բոլորս ենք տեղյակ:

«Ես չեմ կասկածում»

Անցավ ուղիղ 6 տարի, եւ 2014 թվականի ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանը կառավարությունում ներկայացրեց վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանին:

«...Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու եւ աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով եւ, որ ամենակարեւորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: ...Ես չեմ կասկածում դրանում եւ անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը կառավարությունում:

Եթե Տիգրան Սարգսյանի պարագայում նա «համոզված էր», ապա Հովիկ Աբրահամյանի դեպքում չէր կասկածում: Թե ինչ մտահոգություններ կային «մեր շարքերում», ինչու էր պետք «բարձրացնել թիմային ոգին», այնքան էլ չի հասկացվում, ու հետեւաբար հնարավոր չէ ասել, թե ինչ արդյունքներ գրանցեց այդ առումով Հովիկ Աբրահամյանը: Էլի մի ուշագրավ մանրուք. եթե Տիգրան Սարգսյանին ներկայացնելիս Սերժ Սարգսյանը հավաստիացնում էր, որ պայքարելու են կաշառակերության դեմ, ապա Հովիկ Աբրահամյանին ներկայացնելիս հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:   

«Ես վստահ եմ»

Օրերս` հոկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը կառավարությունում ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը:... Պրոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել անցյալում: Դա ամենից հեշտն է: Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Սա՛ է միայն հաղթանակի բանաձեւը, եւ ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Բարեփոխումների առաջին փուլից հետո ինչ եղավ երկրորդ փուլը, «սահմանադրական բարեփոխումները» որերորդ փուլն է, դեռ անհայտ է մնում: Ինչ եղավ կաշառակերությունը` արգելվեց թե արգելքը հանված է, «մեր շարքերում» մտահոգություններ կան, թե ոչ, «թիմի ոգին» բարձրացել ու ուր է հասել...: Հարցեր են: Բայց կարեւորը, որ եթե Սերժ Սարգսյանը նախկինում «համոզված էր», հետո «չէր կասկածում», հիմա արդեն «վստահ է»: Գուցե հենց «վստահ» լինելու մեջ է թաքնված երկրի զարգացման բանալին: Ճիշտն ասած, «համոզված չենք», ավելին` «կասկածում ենք»: Իսկ եթե անկեղծ լինենք, ամենեւին «վստահ» չենք:

Տպել
9957 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց