«Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը կլուծարվի՞

07/10/2016 schedule16:14

«Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը վերջին շրջանում կարծես թե լուծարման եզրին է, եթե նախկինում ամեն օր հրավիրվող հանրահավաքները փոխարինվեցին յուրաքանչյուր ուրբաթ օրով, ապա վերջերս որեւէ գործունեություն չի ծավալվում խորհրդի կողմից:

Armtimes.com-ը փորձեց խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանից տեղեկություն ստանալ վերջին շրջանում խորհրդի գործունեության մասին, սակայն Ենիգոմշյանը հրաժարվեց խոսել՝ ասելով, որ լռություն կա, ավելի խոսուն է.

«Այս օրերին նախընտրում եմ լռություն պահել»,- ասաց նա:

Քաղաքական խորհրդի մեկ այլ անդամ Դավիթ Սանասարյանի հետ չհաջողվեց կապ հաստատել:

Խորհրդի մյուս անդամ Արմենակ Կյուրեղյանը մեր հարցին, թե արդյո՞ք խորհուրդը լուծարվել է, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց.

«Ես չունեմ այդպիսի տեղեկություն, եթե լուծարվի հայտարարություն կլինի»,- ասաց նա:

Հարցին՝ խորհուրդը նախկինի պես գործունեություն ծավալո՞ւմ է, թե՝ ոչ, Կյուրեղյանն ասաց.

«Ես քաղաքում չեմ եղել, քննարկումներ լինում են, բայց ես երկար ժամանակ է՝ քաղաքում չեմ եղել, դրա համար վերջին իրադարձություններից տեղյակ չեմ, երեւի թե մոտ օրերս նորից քննարկումներ կլինեն, եթե լուծարվելու խնդիր լինի, կհայտարարվի»:

Ճշտող հարցին՝ վերջին անգամ ե՞րբ եք խորհրդի նիստին մասնակցել, Կյուրեղյանն օրը հստակ չհիշեց՝ ասելով մոտ երկու շաբաթ առաջ:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ երկար ժամանակ է հանրահավաքներ չեն հրավիրվում, Կյուրեղյանը պատասխանեց, որ հանրահավաքներն ինքնանպատակ չեն լինելու:

«Էն ժամանակ որոշեցինք ծրագրով հանդես գալ, խորհրդի ծրագիրն ու քայլերի հաջորդականությունը ներկայացնել հանրահավաքում, որովհետեւ այն ինքնանպատակ չպիտի լինի: Ասենք ամեն ուրբաթ հանրահավաքներ արեցինք, ի՞նչ է, հո շոու չի, քաղաքական ասելիք ու ծրագիր պետք է լինի դրա համար»,- մանրամասնեց Արմենակ Կյուրեղյանը:

Մեր հիշեցմանը՝ այդ դեպքում նախկինում ինչո՞ւ էիք այդքան հաճախակի հանրահավաքներ հրավիրում, անգամ այն դեպքում, երբ սակավաթիվ էին մասնակիցները, Կյուրեղյանը պատասխանեց.

«Իմ կարծիքը մի քիչ ուրիշ է, չեմ կարծում, որ քաղաքական պրոցեսները հանրահավաքներով են կատարվում, հանրահավաքը քաղաքական պրոցեսի լոկ երեւացող մասն է միայն: Հանրահավաքներ պետք է հրավիրվեն այն ժամանակ, երբ ժողովրդին ասելիք կա, երբ լինի, այն ժամամանակ հայտարարություն կլինի»,- եզրափակեց նա:

Տպել
2849 դիտում

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը