Վաղարշակ Հարությունյանը իր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին

06/10/2016 schedule20:53

Արդեն տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 14-ին Երեւանում սպասվող Հավաքական անվտանգության խորհրդի արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի ու ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստն է սպասվում, որտեղ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվելու:

Հիշեցնենք, որ ըստ ռոտացիոն սկզբունքի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լինելու է ՀՀ ներկայացուցիչ:

Իշխանական շրջանակներում պնդում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հայտնի է իր ռուսամետությամբ: Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ Վաղարշակ Հարությունյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշանով (նկարում):

Armtimes.com-ի հետ զրույցում Վաղարշակ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել այդ լուրերը.

«Չեմ մեկնաբանում կադրային հարցերը, որովհետեւ իմ որոշումը չի»,-ասաց նա:

Մեր ճշտող հարցին՝ առաջարկ չի՞ ստացել, Հարությունյանը նորից պատասխանեց, որ չի ուզում մեկնաբանել:

ՀԱՊԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս չցանկացավ այդ լուրը մեկնաբանել.

«Օրը կգա՝ բարին հետը»,-ասաց նա:

Հարցին՝ հայկական կողմը դեռ չի՞ կողմոնորշվել թեկնածուի հարցում, Շարմազանովն ասաց, որ լիազորված չէ հայկական կողմի փոխարեն խոսել, լիազորված է խոսել «միայն ՀԱՊԿ-ում խորհրդարանական պատվիրակության անունից»:

Շարմազանովը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում բոլոր հարցերը ընդունվում են կոնսենսուսով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննարկվում էր Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հարցը, սակայն Օհանյանը հայտարարել էր, որ առաջարկի դեպքում մերժելու է այն:

Հ.Գ. Լուսանկարն արվել է սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պարգեւատրման արարողության ժամանակ: Սերժ Սարգսյանը Վաղարշակ Հարությունյանին պարգեւատրում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

Տպել
3751 դիտում

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները