Ադրբեջանական բանակն ակտիվացել է, խաղաղությունը միայն արտաքուստ է. Տիգրան Աբրահամյան

06/10/2016 schedule15:44

Վերջին օրերին Ադրբեջանն ակտիվության նշաններ է ցույց տալիս Ղարաբաղի հետ շփման գծում: Հրադադարի խախտման դեպքերի եւ արձակված կրակոցների թիվն օր-օրի ավելանում է: ԼՂՀ ՊԲ-ն երեկ տեղեկացրել էր նաեւ, որ կիրառվել են խոշոր տրամաչափի ԴՇԿ գնդացիրներ: Հաղորդագրությունում նշվում էր նաեւ, որ «հակառակորդին լռեցնելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների»:

Անդրադառնալով հաղորդագրության այդ երկու դրվագին՝ ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը եզրակացնում է, որ եթե ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների՝ նշանակում է կրակահերթերն արդեն կրում են կանոնավոր բնույթ և անմիջական վտանգ են ստեղծում մարտական հերթապահություն կրող անձնակազմի կամ մարտական դիրքերի ենթակառուցվածքների, դրանց սպասարկման համար:

Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Պարոն Աբրահամյան, դուք ժամանակ առ ժամանակ լինում եք սահմանին: Տարածված պաշտոնական տեղեկատվության եւ ձեր ունեցած տեղեկությունների վրա հիմնվելով կարո՞ղ ենք ասել, որ իրավիճակը սահմանին արտաքուստ է միայն հանգիստ:

- Այո, էս պահին իրոք կարող ենք արձանագրել, որ խաղաղությունը միայն արտաքուստ է, որովհետեւ խորքային առումով նկատելի են գործընթացներ. ադրբեջանական բանակն ակտիվացել է, որը տարբեր դրսեւորումներ է ունենում սահմանագծին: Ըստ էության, այն հարաբերական խաղաղություն ասվածը, որ շատ ժամանակ երեւում է, գոնե այս պահին արտաքուստ է:

- Իրավիճակը, ըստ ձեզ, բա՞րդ է: Հնարավորություն կա՞ ավելի լարվելու:

- Այս պահին չկան շատ լուրջ իրավիճակներ, բայց ակտիվացման միտումներ նկատելի են:

- Մինչեւ ո՞ւր դա կարող է հասնել:

- Դա մի քիչ դժվար է ասել: Տարբեր իրավիճակներ կան, որոնցով կարող է պայմանավորված լինել:

- Դա կախվա՞ծ է բանակցությունների վերսկսումից:

- Դա շատ կոմպոնենտներից է կախված, այդ թվում՝ բանակցային գործընթացից: Ապրիլյան պատերազմից հետո, ինչպես գիտեք, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում տեղի ունեցավ՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում, ապա ամրապնդվել էին Սանկտ Պետերբուրգում, այս պահի դրությամբ փաստացի մնացել են թղթի վրա:

Խոսքը վերաբերում էր 1994 թվականին հրադադարի վերաբերյալ համաձայնագրի պահպանմանը, շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Ադրբեջանի քայլերի արդյունքում դրանք կյանքի չեն կոչվում, ինչի հետեւանքով բանակցային գործընթացը որպես էդպիսին չի վերսկսվում: Էդ իրավիճակում սպասելի էր, որ ակտիվությունը դիվանագիտական մակարդակից տեղափոխվելու էր առաջնագիծ:

Այսինքն, սահմանին ակտիվացման առաջին պատճառներից մեկը բանակցային գործընթացի բացակայությունն է: Սակայն կա նաեւ երկրորդ պատճառ. ապրիլյան պատերազմի փուլը կարծես թե ավարտված է, բայց մենք չենք կարող արձանագրել, որ Ադրբեջանը ետ է կանգնել ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր պլաններից:

Որպես դրա հիմնավորում կարելի է ներկայացնել հետեւյալը. կրակահերթերին, խոշոր տրամաչափի զենքերի կիրառմանը զուգահեռ, Ադրբեջանը սահմանին ինտենսիվ ինժեներատեխնիկական աշխատանքներ է իրականացնում, հետախուզական գործողություններ է իրականացնում, բավական ակտիվ են դիպուկահար խմբերը, որոնք անընդհատ լարման մեջ են պահում ողջ շփման գիծը: Այսինքն, կան մի շարք գործոններ, որոնք հիմքեր են ստեղծել, որ շփման գծում իրավիճակը նախորդ մեկ-երկու ամսվա համեմատ էականորեն աճ արձանագրի:

- Վերլուծություններ կային նաեւ, որ սահմանին հակառակորդի ակտիվացումն արձագանքն է անկախության օրվա առիթով Հայաստանում անցկացված զորահանդեսի: Դուք համամի՞տ եք:

- Հատկապես, «Իսկանդերի» ներկայությունը Հայաստանում բավական մեծ արձագանք է ստացել Ադրբեջանում: Այդ զինատեսակի ցուցադրությունից հետո Ադրբեջանում սկսեց աշխատել պաշտպանական բնազդը: Սկսեցին խոսել իրենց տեխնիկայի մասին: Ուստի պետք չէ բացառել, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են այս ակտիվացմամբ լրացուցիչ դուխ հաղորդել իրենց զորքին:

- Սահմանին հակառակորդի ակտիվացման առիթով մի անգամ ձեր խոսքում կիրառել էիք «լուռ պատերազմ» բառակապակցությունը: Ներկայիս իրավիճակում այդ արտահայտությունը կարելի՞ է կիրառել:

- Այո: Լուռ պատերազմը շարունակվում է: Ադրբեջանն ակտիվ հետախուզական ինժեներական աշխատանքներ է իրականացնում սահմանին, որի համար բավական ժամանակակից տեխնիկա է կիրառում: Այս կոմպոնենտին արդեն կարելի է ավելացնել նաեւ առաջնագծում կրակահերթերի, խոշոր գնդացիրների կիրառումը:

Տպել
11268 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել