Եթե պիտի չաշխատեմ՝ չեմ աշխատի. Շիրակի մարզպետը՝ ՀՅԴ-ի պարտության եւ իր հրաժարականի մասին

05/10/2016 schedule19:00

Ինչպես տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցությունը չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը եւ ստանալով 2313 ձայն (5.36%), դուրս է մնալու ավագանու կազմից:

Արդեն մի քանի օր է՝ այս առիթով դաշնակցականները սկսել են բացեիբաց քննադատել Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի աշխատանքը՝ չբացառելով նրա հրաժարականը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է.

«Այո դժգոհություն կա՝ այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որը պետք է կարողանա համապատասխան հեղինակություն ավելացնել մեր ունեցածի վրա եւ այդ առումով, հարցեր կան, որոնց լուծման համար մարզպետն իր հեղինակությամբ ճիգ պետք է գործադրեր եւ դրանով բարձրացներ մեր հեղինակությունը»:

Հովսեփ Սիմոնյանը եւս մեզ հետ զրույցում չբացառեց հրաժարականի հնարավորությունը: Ներկայացնենք մարզպետի հետ մեր զրույցը.

- Պարոն Սիմոնյան, ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարելու մեջ ձեր կուսակիցները նաեւ ձեր «մեղքն» են տեսնում: Դուք համաձա՞յն եք այդ քննադատության հետ, տեսնո՞ւմ եք ձեր թերացումը:

- Ընդհանրապես, մի քիչ իրավիճակն այդպիսին չի. մեզ մոտ մեղքի գաղափար չկա, եթե այս կամ այն գործընթացը չի հաջողվում: Մեր կուսակցական վերադաս մարմնի, ընկերների դժգոհությունն ուղեցույց է մեր հետագա աշխատանքները կազմակերպելու եւ բարելավելու համար: Իհարկե, ղեկավարվելու ենք այդ ազդակներով, ինչպես որ մեր ընկերներն ուղղորդում են:

- Դա հետագայի համար, իսկ այս պահին որտե՞ղ եք տեսնում ձեր թերացումը: Ինչո՞ւ դուք տարիներ առաջ կարող էիք որպես քաղաքապետի թեկնածու 10 հազար 281 ձայն ստանալ, իսկ հիմա մի ամբողջ կուսակցություն ավելի քիչ ձայն է ստանում:

- Ես հորդորեմ, որ այդ երկու ընտրություններն իրար հետ չհամեմատեք, որովհետեւ ներկա դրությամբ ընտրությունները համամասնական ընտրակարգով են, իսկ նախկինում համայնքի ղեկավարի անձնավորված ընտրություն է եղել: Կարող եմ ասել, որ այնպես չի, որ Գյումրիում ընտրությունների արդյունքներն արտացոլում են այն պատկերը, որ այսօր ունեն քաղաքական ուժերը: Չմոռանանք, որ այս ընտրություններում Գյումրի քաղաքում մարդիկ իրենց անձնական, բարեկամական, թաղի տղայական կապերով փորձեցին դառնալ ավագանու անդամներ, այդ նկրտումները բավական խանգարեց, որպեսզի ամբողջական դառնա կուսակցական ընտրությունը:

- Բարեկամական, տղայական առումներով ՀՅԴ-ն չի՞ կարող մրցակցել:

- Խոսքը վերաբերում է նրան, որ ընտրությունների արդյունքում ձեւավորված պատկերը չի արտացոլում իրական քաղաքական պատկերը:

- Ի վերջո ի՞նչն է 6 տոկոսանոց շեմը չհաղթահարելու պատճառը՝ ձեր վատ աշխատա՞նքը, հեղինակության պակա՞սը, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնելը:

- Իհարկե, արդյունքները մանրամասնորեն ուսումնասիրում ենք, վերլուծում ենք, դժգոհություններից համապատասխան վերլուծություն ենք անում ու բնական է՝ նախանշում ենք հետագա անելիքները:

- Խոսվում է ձեր փոխարեն ուրիշին նշանակելու հնարավորության մասին: Հնարավո՞ր է հրաժարական ներկայացնեք:

- Մեզ մոտ, սովորաբար, աշխատանքը չի համարվում մշտական: Եթե կհամարվի, որ պիտի շարունակեմ անել իմ աշխատանքը՝ կանեմ, չէ՝ չէ: Էդպիսի խնդիր չկա:

Տպել
4406 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց