Լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով

05/10/2016 schedule18:31

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթած մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, մանկավարժներ:

Հանրապետության բոլոր մանկավարժներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` նախարար Լ. Մկրտչյանը, մասնավորապես, նշել է.

««Ուսուցչի օրը» մեր երկրի անկախ պատմության ամենալավ տոներից է, որն իր մեջ ունի մեծ խորհուրդ: Տոնի նպատակն ուսուցչի դերակատարության ընդգծումն է մեր երկրում: Այն մեր հանրապետության, մեր ապագայի ամենակարևոր մասնագիտություններից մեկն է: Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, ապա չի կարող իր անկախ գոյությունը շարունակել: Աշխարհում այսօր մրցակցությունը մեծանում է, ուստի  ունենք նոր մարտահրավերներ՝ մեր կրթական համակարգը պահել այն մակարդակի վրա, որը ձևավորվել է հազարամյա քաղաքակրթության հետևանքով: Ցավոք, մեր հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման կարիք ունենք: Մենք իսկապես չունենք այլընտրանք, և մեր զարգացման միակ բանալին մեր ինտելեկտի, կադրային ռեսուրսի որակի բարձրացումն է, և այն շնորհակալ գործը, որ կատարում են ուսուցիչները, գնահատելի է:

Մենք անցել ենք մեր երկրի ամենածանր շրջանը, երբ, օրինակ, 1998-99 թթ.-ին ուսուցչի դրույքը 30 դոլարին համարժեք էր, և անգամ այդ տարիներին ուսուցիչները կատարում էին իրենց պարտականությունը՝ ապացուցելով, որ իրենց մասնագիտությունը միայն նյութական հենքի վրա չէ կառուցված: Ուսուցիչը պետք է տեսնի իր աշխատանքի արդյունքը. նա այն եզակի մասնագիտության կրողներից է, որ յուրաքանչյուր տասնամյակ կարողանում է շոշափելի ձևով գնահատել արդյունքը, երբ յուրաքանչյուր կրթական աստիճանի վրա տեսնում է այդ արդյունքի զարգացումը:

Սա շատ կարևոր  հատկություն է, և ինչքան  հանրապետության բոլոր մարզերում ուսուցչի դերակատարումը մեծ կլինի, այնքան կբարձրանա նաև հասարակության որակը: Գիտելիքն այսօր այնքան բազմատեսակ է և ներկայիս ինֆորմացիոն դարաշրջանում ունի ներթափանցման այնքան շատ ճանապարհներ, որ փոխվում է նաև դպրոցի առաքելությունը: Ուստի, հիմնական ձևաչափը երեխաներին դաստիարակելն է, հսկայական տեղեկատվության մեջ սովորեցնելը` տարանջատել առաջնայինը երկրորդականից, սկզբունքներին հավատարիմ մնալը, գիտելիքը ծառայեցնելը՝ ի նպաստ երկրի զարգացմանը:

Այո, դպրոցի դերակատարումն այս դարում հիմնականում դա է՝ ուղեցույցի դեր կատարել: Բացի այդ, երեխաների մեջ պետք է կրթել մեր երկրի ապագայի երազի նկատմամբ ամուր հավատ: Ցանկանում եմ, որ մեր հասարակության մեջ յուրաքանչյուրը համոզում ունենա, որ ուսուցիչը կարևորագույն մասնագիտություն է»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ մոտակա տարիներին մեր դպրոցները կգտնվեն ավելի լավ վիճակում, կհամալրվեն գույքային և նյութատեխնիկական սարքավորումներով:

Հավելենք, որ լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով:

Տպել
2050 դիտում

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ