Հայկազ Բաղմանյանին բիզնես խլելու գործում օգնել է Կադաստրի նախագահությունը

Armtimes.com-ը սեպտեմբերի 20-ին «Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. գործարարը դիմում է Կարեն Կարապետյանին» վերնագրով հոդված էր հրապարակել, որում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ նախնական համաձայնությամբ բիզնես հիմնադրել, սակայն վերջինս «խլել է» համատեղ բիզնեսը: Այդ հրապարակումից մեկ շաբաթ անց «Civilnet.am» կայքն է անդրադարձել այս խնդրին եւ Մարտունու քաղաքապետարանից պարզաբանում ստացել, որում ասված է. «2.38 հեկտար եւ 0.15 հա հողամասերը, որոնք հանդիսանում են «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության շենք շինությունների սպասարկման տարածք, ՀՀ կառավարության 26.01.2006 թվականին ընդունված որոշմամբ փոխանցվել են Մարտունի համայնքին: Կառավարության նույն որոշմամբ Մարտունի համայնքին է փոխանցվել նաեւ 0.60 հեկտար տարածքը, որի վրա «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից 2009 թվականին ինքնակամ կառուցվել է գազալցակայան. քանի որ գազալցակայանը կառուցվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, ուստի կառավարության 18.05.2006 թվականին ընդունված երկու որոշումների համաձայն Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի Ն136 որոշմամբ այն ճանաչվել է որպես համայնքի սեփականություն: Մարտունի համայնքի ավագանին նշված գազալցակայանը համարել է համայնքային սեփականություն, քանի որ այն կառուցվել է համայնաքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»:

Նույն պարզաբանման մեջ էլ նշված է եղել, որ այնուհետեւ համայնքը գազալցակայանը վաճառել է նույն «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին միայն նշված 0.6 հողատարածքի գնով՝ 2 միլիոն դրամով: Համայնքի ավգանու այս որոշումների վերաբերյալ Թաթուլ Բաղդասարյանը դիմել է դատարան, սակայն գործը կարճվել է: Այժմ էլ նա բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզային դատախազի եւ գործով քննիչներից մեկի որոշումների դեմ:

Մինչ հոկտեմբերի 5-ին կայանալիք դատական նիստի օրը Թաթուլ Բաղդասարյանը մեզ տրամադրեց որոշ փաստաթղթեր, ըստ որոնց Մարտունու ավագանին չէր կարող 2009 թվականին նման որոշում կայացնել եւ իր ընկերությանը պատկանող հողակտորը գազալցակայանով հանդերձ համարել համայնքային սեփականություն:

Փաստաթղթերից առաջինը նախ ապացուցույցն է այն բանի, որ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայկազ Բաղմանյանի որդու՝ Պավել Բաղմանյանի կողմից, ապա հաստատում է, որ տվյալ գազալցակայանի տարածքը նույն ՍՊԸ-ն մի քանի ամսով վարձակալել է հենց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ից:

Երբ Մարտունու քաղաքապետարանը նշված 0.6 հա տարածքը (որի վրա էլ կառուցվել է գազալցակայանը) համայնքի ավագանու որոշմամբ համայնքային սեփականության է վերածել, «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը դիմել է դատարան՝ վիճարկելու ավագանու որոշումը: 2009 թվականի հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատատեխնիկական փորձաքննություն է նշանակել եւ փորձաքննության կատարումը հանձնարարել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Փորձաքննությունն իրականացվել է կոմիտեի աշխատակազմի Մարտունու տարածքային ստորաբաժանման պետ Գ.Մելոյանի, մասնագետներ Կ.Դավթյանի եւ Է.Գասպարյանի կողմից: «…Նշված 6.0 հա հողամասից պանրագործարանի կողմից փաստացի օգտագործվող, պարսպապատ տարածքը կազմում  է 2.3 հա: Մնացած 3.7 հա-ից 0.16 հա-ի նկատմամբ գրանցված է քաղաքացիների սեփականության իրավունքը (3 միավոր), իսկ 2.92 հա-ի նկատմամբ իրավունքի գրանցում չի կատարվել: Մնացած հողամասը ՀՀ կառավարության 26.06.2006 թ Ն133 որոշմամբ փոխանցվել է համայնքային սեփականություն»,- ասված է փորձաքննության մեջ, որտեղ որեւէ բառ նշված չէ 0.6 հա գազալցակայանի տարածքի մասին:

Այսինքն՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման պետ Վ. Վարդանյանը փաստել է միայն Մարտունու ավագանու որոշումը, որի համար հիմք է հանդիսացել կառավարության որոշումը: Մինչդեռ Armtimes.com-ի ձեռքի տակ առկա փաստաթղթերից մեկի համաձայն, որը ստորագրված է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի կողմից եւ որը տրվել է տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ասված է բառացիորեն հետեւյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, ՀՀ ԿԱ ԱԳՊԿ-ի կանոնադրության համաձայն ՀՀ ԿԱ ԱԳՊԿ-ին (այդ թվում՝ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներին) փորձաքննություն իրականացնելու եւ տեխնիկական մասնագիտական եզրակացություն տրամադրելու գործառույթ վերապահված չէ, ուստի հանձնարարվում է որոշումների կամ դիմումների պահանջների կատարումը մերժել վերը նշված պատճառով եւ առաջարկել դիմել համապաստախան գործառույթների իրականացման մարմիններին»:

Այս հանձնարարականն իջեցվել է 2010 թվականի փետրվարի 8-ին, երբ դատաքննությունը դեռ ավարտված չի եղել: Կարելի է ենթադրել, որ այս կերպ կադաստրի կոմիտեի բարձր ղեկավարությունն է ստանձնել Հայկազ Բաղմանյանի տղայի ընկերության գործը դատարանում ավարտելու գործառույթը:

Մարտունու ավագանու կասկածելի որոշումը

Արդեն վերը նշեցինք, թե ինչ պարզաբանմամբ է հանդես եկել Մարտունու քաղաքապետարանը «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին պատկանող հողակտարի յուրացման վերաբերյալ պնդումներին ի պատասխան: ՀՀ Կառավարությունը 2006 թվականի հունվարի 26-ին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորոււթյամբ որոշել է Մարտունի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցել: Այդ որոշմանը կից ներկայացված է հողամասերի ցանկը, որտեղ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին պատկանող հողատարածքի կադաստրային կոդերին համապատասխան տարածքները եւ կոնկրետ գազալցակայանի տարածքը նշված են որպես արտադրական նշանակություն ունեցող հողամաս: Թաթուլ Բաղդասարյանի մոտ առկա սեփականաշնորհման պայմանագրով այդ 0.6 հա հողատարածքը համարվում է իր իսկ ընկերության սեփականությունը: Ուստի Ավագանին չէր կարող իր որոշման հիմքում դնել սեփականության իրավունքով իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատկանող իրավունքի վկայական, սակայն հենց այդպես էլ վարվել է:

Ի դեպ, Հայաստանի Ազգային արխիվ ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանն էլ Թաթուլ Բաղդասարյանի դիմումին ի պատասխան նշել է, որ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին պատկանող տարածքը Մարտունի քաղաքում կազմում է 4 հա, իսկ Գեղարքունիքի տարածքի չափը՝ 2 հա: Այս տեղեկանքը տրամադրվել է 2011 թվականին: Եթե Կառավարության վերը նշված որոշումը կայացվել է 2006 թվականին, իսկ ավագանու որոշումը 2009 թվականին, ապա անհասկանալի է, թե ինչու ավագանու այդ որոշումը չկա Ազգային արխիվում:

Վերը շարադրված փաստերի համադրության արդյունքում անհասկանալի է մնում, թե ինչպես է Մարտունի քաղաքի ավագանին գազալցակայանի 0.6 հեկտար տարածքը կառավարության վերը նշված որոշմամբ համարել համայնքային սեփականություն:

Տպել
12986 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց