Բուռն քննարկումներից հետո Հարկային օրենսգիրքն ընդունվեց

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության ներկայացվեց երեկ քննարկված մի շարք հարցեր:

Կառավարության կողմից ներկայացած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 90 կողմ, 3 դեմ եւ 17 ձեռնպահ ձայներով:

Կառավարության  կողմից ներկայացված  «Հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ վարման կարգով խոսեցին մի շարք պատգամավորներ:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու այս փաթեթին՝ հավելելով, որ խորհրդարանը «կրկին կանգնած է կոտրած տաշտակի առջեւ եւ Կառավարության ձեռագիրը չի փոխվել»:

Նախկին ժառանգական, այժմ անկախ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ փաթեթը տնտեսական քաղաքականություն ուղղորդող փաստաթուղթ է:

«Մի բան հստակ է,  որ սա ընդունում ենք, որովհետեւ ստիպված ենք, ժամանակն է այդ ամբիոնից ասել՝ ժողովուրդ, իսկապես պետք է մի քիչ ավելի ձգենք մեր գոտիները: Ես քվեարկությանը չեմ մասնակցելու»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ փաթեթը փոփոխություններով հանդերձ ներկայացվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով.

«Չի  կարելի նման խաղի կանոններ սահմանել, որն ուղղակիորեն կործանելու  է փոքր ու միջին ձեռներեցությունը. հորդորում ենք քվեարկության չդնել այս նախագիծը»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ այն վատ մեսիջ է բիզնես դաշտին, ուստի գործընկերներին խորհուրդ տվեց քվեարկությունից առաջ մտածել, եթե ոչ իրենց բիզնեսների, այլ մյուսների ճակատագրերի մասին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակադարձեց՝ չգիտի՝ ով ում թելադրանքով է քվեարկում, սակայն «ինքն ըստ էության է քվեարկելու»:

«Ես նախագծի վերամշակման բոլոր փուլերին մասնակցել եմ, սա ամենաքննարկված  նախագիծն է ԸՕ-ից հետո»,- ասաց Հարությունյանը:

Արձագանքեց նաեւ ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ ասելով, որ «խոսելուց առաջ պետք է  քաջատեղյակ լինել գործընթացից».

«Վերջին շրջանում 25 անգամ քննարկվել է այս նախագիծը, առաջարկությունների մեծամասնությունը ընդունվել է, էդ որ  առանց շունչ առնելու  խոսում են, ՓՄՁ-ներին վերաբերող առաջարկությունների 99 տոկոսն ընդունվել է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ցավ հայտնեց, որ վատաբանում են այն մարդիկ, որոնք քննարկումներին չեն մասնակցել. 300 առաջարկությունից ճնշող մեծամասնությունն ընդունվել է: Մենք միակամ կողմ ենք քվեարկելու այս նախագծին»,- հայտարարեց Բաղդասարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել.

«60-ից ավելի առաջարկություններից 20-ն ընդունվել են, բայց առանցքային առաջարկությունները չեն լուծվել: Մենք կրակն ենք ընկնելու այս օրենսգրքի ձեռքը: Կառավարությունը պետք է ունենա համարձակություն, ինչպես կուտակայինի ժամանակ, հետ կանգնի սրանից»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հիշեցրեց, որ 350 առաջարկությունից 149-ը ՀՀԿ-ից է եղել, 201-ը՝ ընդդիմությունից, իսկ  120-ն իրենից.

«Այս նախագծով ՓՄՁ-ին գցում ենք վատ վիճակի մեջ»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ երկրում վիճակ փոխելու համար պետք է հարկային բեռը թեթեւացնել, սակայն «այդ տրամաբանությունը չի գործում»:

Այս արձագանքներից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.

«Համոզվեցի, որ մեծ մասը չի կարդացել նախագիծը»:

Ի վերջո, այն ներկայացվեց քվեարկության ու ընդունվեց 79 դեմ,  24 ձեռնպահ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Տպել
3423 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց