Պրիմիտիվ գողություն՝ թաղման կառավարական հանձնաժողովներում. գողանում են որքան կարող են

Տարիներեր առաջ մշակութային գործիչների թաղման կառավարական հանձնաժողովներին ուղղվող գումարները տնօրինում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Այս կառույցն էր որոշում, թե որ ընկերության հետ պետք է կնքել գնման պայմանագրեր եւ որ ծառայության համար որքան գումար էր պետք է վճարել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ մոտ երկու տարի առաջ, ներքին կարգով հրահանգվել է, մշակույթի հետ առնչություն ունեցող գործիչների հուղարկավորության համար ստեղծվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ամբողջությամբ վստահել հենց մշակույթի նախարարությանը: Սակայն ֆիլհարմոնիայի կանոնդադրության մեջ հստակ գրված է, որ դա նրանց գործառույթն է: Այս տեղեկությունը մեր զրույցում չհերքեց նաեւ ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:

Հարցին՝ փորձե՞լ եք կառավարությունից պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ են ֆիլհարմոնիային զրկել այդ գործառույթից, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել, որ պաշտոնապես դիմել եմ, բայց մեր կյանքը գիտեք ինչպիսին է: Ես հասկանում էի, ով է անում, ինչու է անում եւ այդպես… հիմա դիմելը նշանակում էր ապստամբություն անել, մոտավորապես, այսպիսի մի բան»:

ՀՀ մշակույթի նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ վարչապետի որոշումներով, ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ ստեղծվել է ՀՀ մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչների մահվան կապակցությամբ 11 կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովները  կազմակերպել են հուղարկավորության գործընթացը՝ առաջնորդվելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմի մեջ ներառվում է նաև Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայությունը, որն իր ենթակայության «Երևան քաղաքի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ինչպես նաև այդ ՀՈԱԿ-ի հետ գործընկերային ծառայության պայմանագիր կնքած «Ալեքս Մանչ» մասանագիտացված ՍՊԸ-ի հետ կազմակերպում է հուղարկավորության գործընթացը:  

Մեր տեղեկություններով՝ «Ալեքս Մանչ» ՍՊԸ-ին էլ թաղումները կազմակերպելու գործառույթն է վստահել ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թեթեւ ձեռքով: «Ալեքս Մանչ»-ը հիմնադրվել է նույն այն ժամանակ, երբ Երեւանի ավագանի է ընտրվել Մհեր Սեդրակյանի տղան՝ Դավիթ Սեդրակյանը, իսկ հիշյալ ՍՊԸ-ն համագործակցում է «Երևան քաղաքի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի հետ, որը քաղաքապետարանի կողմից ստեղծված կազմակերպություն է:

ՀՀ մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչների հուղարկավորության հետ կապված ծախսերն իրականացվում են ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածի միջոցներից, որը չի նախատեսում գնման գործընթաց:

Այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու կնքվում է պայմանագիր «Ալեքս Մանչ» ՍՊԸ-ի հետ, որն էլ ամեն ինչ անում է, որպեսզի հատկացված մոտ 1.7 միլիոն դրամը մինչեւ վերջ ծախսվի: Մշակույթի նախարարությունից մեզ են տրամադրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Ժան-Տեր Մերկերյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից «Ալեքս Մանչ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի պատճենը: Մշակույթի նախարարության կողմից այն ստորագրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանը, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին:

Ստորեւ ներկայացնում ենք, թե որ ծառայության դիմաց որքան գումար է վճարվել «Ալեքս Մանչ»-ին, որոնք շուկայական գների հետ մեղմ ասած անհամատեղելի են: Նշենք նաեւ, որ մատուցած ծառայությունների դիմաց ոչ մի դեպքում չի նշվել, թե ինչ ծավալի կամ քանակի են դրանք եղել: Ավելի պարզ ասած՝ սա պրիմիտիվ գողության վառ օրիակ է:

Եվ այսպես. «Ալեքս Մանչ»-ին վճարված գումարը ծախսվել է հետեւյալ կերպ՝ հոգեհաց՝ 423.150 դրամ, կադիլակ՝ 115.500 դրամ, նկարի բաներ՝ 105.000 դրամ, նկար՝ 52.500 դրամ, հուղարկավորության բանվորների վճար՝ 168.000, լարային քառյակ՝ 84.000 դրամ, փոսի ձեւավորում՝ 199.500 դրամ, գազել՝ 94.500, սգո ձեւավորում՝ 178.500 դրամ, դիակի գրանցում՝ 28.350 դրամ, պսակներ՝ 157.500 դրամ: Ընդհանուր՝ 1 միլիոն 606 հազար 500 դրամ:

Հ.Գ. Հավանաբար, վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է կառավարության նիստում հանձնարարի մշակույթի նորանշանակ նախարարին, որ թաղումների կազմակերպման հարցում վերջ տրվի պրիմիտիվ գողությանը, որից հետո ինչ-որ բան կամ կփոխվի կամ չի փոխվի:

Տպել
44331 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի