Երևան
26 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 25-ի համարում
Երեկ խորհրդարանը 70 կողմ, 9 դեմ եւ մեկ ձեռնպահ ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց «ԶԼ մասին» օրենքի նախագիծը: Սակայն սա այն պատկերն էր, որն արձանագրվեց էլեկտրոնային տախտակին:
Քվեարկությունից անմիջապես հետո Մանուկ Գասպարյանը տեղեկացրեց, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը, սակայն իր անունը հայտնվել է «դեմ» քվեարկածների ցանկում: Իսկ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը, որը, ըստ էլեկտրոնային տախտակի, կողմ էր քվեարկել նախագծին, հայտարարեց, որ ինքն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը:
Օրենքի նախագծի քվեարկությանը չէին մասնակցել նաեւ ՀՀԿ անդամներ Հերմինե Նաղդալյանն ու Արմեն Դանիելյանը, որոնց փոխարեն սրտացավ հանրապետականներից ինչ-որ մեկը «կողմ» էր քվեարկել: Քվեարկությունից հետո, երբ մենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրինք, թե ով է կողմ քվեարկել բացակա երկու պատգամավորի փոխարեն, վերջինս պատասխանեց, որ եթե մեր սրտին այդքան կպել է՝ երկու ձայն, մեր խաթեր, կարող են հանել:
Սակայն բանը երկու ձայնով էլ չավարտվեց: Օրվա վերջին պատգամավորներ Համլետ Թամազյանն ու Վոլոդյա Բադալյանը մեզ տեղեկացրին, որ իրենք եւ իրենց եւս երեք ընկերները պատահաբար են կողմ քվեարկել նախագծին եւ այդ մասին տեղեկացրել են նիստերի քարտուղարությանը: Այսպիսով, ստացվում է, «ԶԼ մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել ոչ թե 70, այլ 62 պատգամավոր: Ու եթե խիստ ընդդիմադիր «Ազգային միաբանությունը» չմասնակցեր քվեարկությանը եւ քվորում չապահովեր, ինչը որ արեց «Արդարություն» դաշինքի պատգամավորների մեծ մասը, ապա օրենքի նախագծի քվեարկությունը կտապալվեր:
Իհարկե, «ԱՄ» ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանն արդարացավ, որ եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզում է, ապա վաղ թե ուշ անպայման իր ուզածն անելու է: «Մենք ընդամենը ցանկանում էինք՝ հստակ ֆիքսվի, որ մեր խմբակցությունը դեմ է քվեարկել այդ նախագծին»,- պարզաբանեց պատգամավորը: Այսպիսով, «Ազգային միաբանության» գործուն մասնակցության շնորհիվ՝ «ԶԼ մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Իսկ օրենքի նախագիծը բոյկոտող Մամուլի ազգային ակումբը երեկ հրավիրած ասուլիսում ընդունել է հայտարարություն, ուր մասնավորապես ասված է. «Այսօր ԱԺ իշխանական մեծամասնությունը, գործի դնելով իր բոլոր պետական լծակները, առաջին ընթերցմամբ օրենքի ուժ տվեց «ԶԼ մասին» օրենքի վիճահարույց նախագծին:
ՄԱԱ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակից ԶԼՄ-ների հետ շարունակելու պայքարը՝ «Մամուլի ազատության մասին» այլընտրանքային նախագծին ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության ուժ տալու, ապա եւ՝ օրենք դարձնելու համար: Մենք փաստում ենք, որ «ԶԼ մասին» օրենքի կառավարության նախագիծն ընդունվել է ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտումներով եւ չի կարող ծառայել որպես հիմք»:
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
© 2024 Հայկական ժամանակ