Իսկ ո՞վ է վկա... վկաներ կա՞ն. «մանր գողություն մի՛ կատարիր»

23/09/2016 schedule14:04

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր կանոնները: Եթե Լյուդովիկոս 14-րդի օրոք ազնվականները պիտի գիտենային, որ սեղանի շուրջ վատ դաստիարակության եւ անքաղաքավարության նշան է մարմնիդ վրայով վազվզող լվին բոլորի ներկայությամբ սատկացնելը, այսօր այս կանոնն անաքրոնիկ է ու անգամ ծիծաղելի:

Այսօր արդեն անքաղաքավարություն ու վատ դաստիարակություն է համարվում բյուջեի փողերը գողանալը:

Հետեւելով նորանշանակ վարչապետի լակոնիկ ռեպլիկներին`ուղղված կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին, տպավորությունն այն էր, որ նա գործ ունի դժվար դաստիարակվող անչափահասների հետ, որոնց պետք է խիստ, բայց դանդաղ ու հանդարտ բացատրել, որ գողանալն ամոթ է: Թեեւ այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է այն մարդիկ, որոնք գողություն անելու մեջ կասկածվում են, մնան պաշտոններում՝ մինչեւ նրանց «մանր գողության» մասշտաբները ճշտվեն:

Կատարած գողության կամ հանցագործության մյուս տեսակների (կաշառակերություն, պաշտոնական դիրքի չարաշահում, աշխատանքի ձախողում, ընտրակեղծարարություն եւ այլն, եւ այլն) համար բարձրաստիճան չինովնիկներին, լավագույն դեպքում, աշխատանքից ազատելը նրանց համար այնքան էլ մեծ անախորժություն չէ: Պատմության ընթացքն անքննելի է. այսօր ունես կոռումպացված չինովնիկի, սադիստ ոստիկանի, ծախված քաղաքական գործչի համբավ, հաջորդ օրը կարող ես վարչապետի խորհրդական կամ որեւէ երկրում դեսպան նշանակվել, հայրենիքին մատուցած ծառայությունների համար էլ Սերժ Սարգսյանն անձամբ է շքանշանն ամրացնում՝ ուր հարկն է:

Իսկ պաշտոնյաներին հանցագործության մասին հիշեցնելն էլ լուրջ չէ. անմիջապես կհետեւեն հակընդդեմ հարցերը. «Իսկ Դուք տեսե՞լ եք: Վկաներ կա՞ն»:

Իրոք. այնպես է ստացվում, որ որքան շատ են որեւէ իրադարձության վկաները, ականատեսները, այնքան դժվար կամ, ավելի ստույգ, գրեթե անհնար է պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում:

Խնդրեմ. մինչեւ օրս անհայտ են ՀՀ տասը քաղաքացիներին Մարտի 1-ին սպանած ոստիկանները: Վկաներ չկան:

Այդպես «Պապլավոկում», օրվա ամենապիկ ժամին, չգտնվեց վկա, որը կպատմեր՝ ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները սպանել Պողոս Պողոսյանին:

Հանելուկ մնաց Հոկտեմբերի 27-ի հանցագործությունը ԱԺ դահլիճում: Տեղում ձերբակալվեցին ահաբեկչական գործողության անմիջական մասնակիցները, գործի հետ այսպես, թե այնպես կապ ունեցող վկաներն անհասկանալի պայմաններում կյանքից անժամանակ հեռացան: Ու այսօր էլ կատարվածի մասին գիտենք նույնքան, ինչքան գիտեինք դեպքի հաջորդ օրը:

Այդպես սույն թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հարյուրավոր ցուցարարների, իրադարձություններին առցանց հետեւող հազարավոր օգտատերերի աչքի առաջ տեղի ունեցավ Սարի թաղում խաղաղ ցուցարարների վրա ոստիկանների ու քաղաքացիական հագուստով անձանց հարձակումը: Բոլորս տեսանք, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով ոստիկանները ցուցարարների վրա հարձակվելուց առաջ հաբեր կուլ տալիս, տեսանք, թե ինչպես էին պայթուցիկներ նետում, ինչպես Սայաթ Հարությունյանը կորցրեց աչքը, ինչպես ծեծեցին ու խոշտանգեցին տասնյակ մարդկանց: Բայց հանցագործներին հայտնաբերել ոստիկանությունը չի կարողանում:

Բայց ինչպե՞ս է ստացվում, որ այն, ինչ կատարվում է այսօր կամ կատարվել է անկախ Հայաստանի պատմության 25 տարիներին, բոլորի աչքի առաջ, շատերի անմիջական մասնակցությամբ, այսքան անհայտներ ունի: Ընդ որում, թե՛  Հայաստանի մասշտաբով առանցքային իրադարձությունների առումով, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների կենսագրության պարագայում: Պատասխանները տարբեր կարող են լինել: Ըստ իս՝ ներկան անհայտ է, քանի որ անհայտ է նաեւ անցյալը:

Հիշում եմ, երբ երկու տարի առաջ «Վեմ» ռադիոկայանով փորձ արեցի հաղորդում պատրաստել Ավարայրի ճակատամարտին նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին, մասնավորապես՝ Վասակ Սյունու, Վարդան Մամիկոնյանի, եկեղեցու պատմական դերակատարության մասին, այդպես էլ չկարողացա համոզել մեր պատմաբաններից լավագույններին՝ մասնակցել հաղորդմանը: Թեման լսելով՝ հրաժարվում էին:

Նրանցից մեկն ուղղակի ասաց. «Չեմ ցանկանում այդ թեմայով խոսել, քանի որ հասարակությունը պատրաստ չէ լսել: Երբ լույս տեսավ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գիրքը, եկեղեցին հարձակվեց նրա վրա: Այնպես որ, հասկացեք ինձ»:

Այս դեպքում չափազանց կարեւոր է հիշել՝ խոսքը հեռավոր 5-րդ դարի իրադարձությունների մասին է, երբ կողմերից եւ ոչ մեկը, հասկանում եք, վաղուց արդեն ողջ չէ եւ, թվում է, բարոյական, բարեկամական, անձնական որեւէ գործոն, քաղաքական կոնյունկտուրա պիտի որ չկաշկանդի պատմաբանին՝ բարձրաձայնել իր գիտական եզրակացությունը: Բայց, ստացվում է, 16 դար անց էլ պատմաբանները ազատ չեն գնահատել 5-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները: Որովհետեւ պատմության ամեն դրվագ ունի իր տերը:

 Արցախյան ազատամարտի տարիները գործող իշխանությունների համար, երկրորդ նախագահի օրոք էլ, «մթի ու ցրտի տարիներ» էին: Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքը, Լ. Տեր-Պետրոսյանի գնահատմամբ, «մոնղոլ-թաթարական» բնորոշումն է ստացել:

Ղարաբաղյան պայքարը եւս սեփականաշնորհված է: Սեփականաշնորհված է նորանկախ հանրապետության պատմության ամեն էպիզոդ: Պաշտոն զբաղեցրած բոլորն ունեն իրենց «անուրանալի ավանդը» պետականաշինության, եկեղեցաշինության, բանակաշինության, տնտեսության զարգացման, ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթելու, քառօրյա պատերազմի ընթացքում հուզվելու, «Իսկանդերը» Հայաստան բերելու, Ավարայրի ճակատամարտում պարսիկների հանդեպ բարոյական հաղթանակի եւ, հեռուն չգնանք, Հայաստանում քրիստոնեությունը  պետական կրոն ընդունելու հետ: Եվ քրիստոնեական արժեքներով էլ հենց պայմանավորված էր կառավարության նիստում հիշեցնել աստվածաշնչյան այնքան հարազատ պատգամը՝ «Մի՛ գողացիր»:

Լիլիթ Ավագյան

Տպել
4039 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ