«ՀԺ»․ Նորանշանակ ֆիննախարարն ու կառավարությունը կրճատում են 2017-ի բյուջեն

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին կառավարությունը քրտնաջան աշխատում է 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների նախատեսված չափը կրճատելու ուղղությամբ: Նշվում է, որ մինչեւ վարչապետի ու կառավարության փոփոխությունը բյուջեի նախագիծը գրեթե պատրաստ է եղել:

«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, չի համաձայնել նախատեսված եկամուտների ու ծախսերի չափի հետ: ՊԵԿ -ից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրենք կառավարությանը զգուշացրել են, որ չեն կարողանա ապահովել նախատեսված եկամուտների չափը:

Նշենք, որ վերջին տարիներին բյուջեի այդ ցուցանիշները համապատասխանեցվել են ՄԺԾԾ-ով նախատեսված թվերին, իսկ 2017թ. համար նախատեսված է 1 տրլն 146 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու տուրքեր, եւ մոտ այդքան էլ նշվել է բյուջեի նախագծում: ՊԵԿ-ից կառավարությանը զգուշացրել են, որ ՀՀ տնտեսության ծանր վիճակը թույլ չի տա, որ 2017թ. ապահովեն այդ գումարը, բացի այդ, ակնկալվող վարկերի քանակն էլ փոքր է լինելու:

Եվ, մեր տեղեկություններով, կառավարությունը ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի հետ միասին այս օրերին աշխատում են կրճատել հաջորդ տարվա բյուջեով նախատեսված թե եկամուտների, թե ծախսերի չափը»,- մասնավորապես՝ գրում է թերթը:

 

Տպել
19264 դիտում

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում