Նաղդալյանի սպանության գործով. ցուցմունք տվեց Գեղամ Շահբազյանը

20/09/2016 schedule14:22

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 19-ի համարում

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության գլխավոր խնդիրը, փաստորեն, Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի մեղքն ապացուցելն է: Գործով անցնող մեղադրողները դա այնքան անթաքույց են անում, այնքան բացահայտորեն, որ չեն խուսափում ամբաստանյալներին հուշող հարցեր տալուց, ուղղորդելուց, ամեն ճիգ ու ջանք գործադրում են, որ ցանկացած կոնտեքստում հնչի Արմեն Սարգսյանի անունը: Իսկ երբ հնչում է՝ թեթեւացած շունչ են քաշում:

Սակայն որքան անթաքույց ու եռանդուն են անում, այնքան պակաս հաջողությամբ է դա ստացվում: Իսկ ներկաների համար պարզ է դառնում, որ եթե այսպիսի մեծ լսարանի առաջ չեն խուսափում կիրառել գործ սարքելու իրենց վաղեմի մեթոդները, ապա ինչպիսի ջանասիրությամբ են դրանք կիրառվում  դատախազությունում՝ փակ դռների ետեւում: Երեկվա նիստում ցուցմունք տվեց մեղադրանքի «ծանր հրետանին»՝ Գեղամ Շահբազյանը (Արմեն Սարգսյանի կնքահայր Լյովա Հարությունյանի բարեկամը. մեղադրվում է սպանությանն օժանդակելու եւ ապօրինի զենք պահելու մեջ), որի տված ցուցմունքներից, կարծում ենք, մեղադրանքի կողմը դժգոհ մնաց:

Ի դեպ, մինչ այդ Ֆելիքս Առուստամյանը հրաժարվել էր պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, ուստի դատարանն անցավ Գեղամ Շահբազյանին: Նա ցուցմունք տվեց, ապա պատասխանեց ներկաների հարցերին: Նախ նա նշեց, որ հիմնականում ընդունում է նախաքննական ցուցմունքները, բացի որոշ հանգամանքներից: Երբ հարցրին, թե ճնշումներ եղե՞լ են իր նկատմամբ, նա ինչ-որ անորոշ արտահայտություններ արեց, ապա ասաց. «Ավելի լավ է ասեմ՝ ես եմ սխալվել, քան ասեմ՝ ճնշել են»:

Նա իր ցուցմունքը սկսեց այն պահից, երբ Լյովայի խորտկարանում իր ու Լյովայի միջեւ խոսակցություն է գնացել Տիգրան Նաղդալյանին սպանելու մասին: Լյովայի սենյակում կախված են եղել Վազգեն Սարգսյանի նկարները, մոմակալներ են դրված եղել՝ Լյովան ամեն օր մոմ է վառել Վազգենի նկարների առաջ: Խոսակցության ժամանակ նա ասել է. «Ո՞նց անեմ, Սպարապետի վրեժը լուծեմ»: Եւ դիմել է Գեղամին. «Չե՞ս կարող տղաներ բերել Ղարաբաղից, որ սպանեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից մեկին՝ Տ.Նաղդալյանին»:

Ապա ասել է, որ նա է զենքեր ու անցաթղթեր տրամադրել Հունանյաններին: «Եթե դա անեն, խորտկարանս, որ 30 հազար դոլար արժե, կվաճառեմ, կտամ»,- ասել է Լյովան: Գեղամը հարցրել է՝ իսկ եթե կանխիկ փող ուզե՞ն: Լյովան պատասխանել է. «Որ նեղն ընկնեմ, քավորիցս կվերցնեմ՝ կտամ»: Գեղամ Շահբազյանն անգամ ճշտել է. «Քավորդ ա՞ ուզում էդ բանը, ինքը կա՞ մեջը»: Լյովան պատասխանել է. «Ոչ, ես եմ ուզում»:

Հետո Ջոնին Գեղամը տեղեկացրել է այս առաջարկի մասին, նրանք գնացել են հեռուստատեսություն, որտեղ տեսել են Ջիպով անցնող Նաղդալյանին, եւ Ջոնն ասել է, որ սա պաշտոնով, մեծ մարդ է երեւում՝ 30 հազարով չեմ անի, 50 հազար դոլար կտան՝ կսպանեմ: Մի քանի օր անց Լյովան Գեղամին տեսնելով՝ ասել է. «Էն ինչ որ ասել էի՝ մոռացի»: Դրանից հետո՝ դեկտեմբերի 15-ին, ինքը գնացել է Ապերին՝ Հովհաննես Հարությունյանին այցելության, որը նոր էր վերադարձած եղել արտասահմանից, խոսակցություն է բացվել, եւ ինքը պատմել է Լյովայի առաջարկի մասին, ասել է, որ սպանողը կա եւ պատրաստ է 50 հազարով անել այդ գործը:

Մինչ այդ, նրանք  (Գ.Շահբազյանը, Ջոն Հարությունյանը եւ Ֆելիքս Առուստամյանը՝ Հովհաննես Հարությունյանի ղեկավարությամբ) 2 հանցագործություն են նախաձեռնել, որոնք ավարտին չեն հասցրել, եւ ղարաբաղցիների Երեւանում գտնվելու 1-2 ամսում Ապերը նրանց վրա մոտ 10 հազար դոլար է ծախսել, ավտոմեքենա է գնել, որ հանցագործություններ կատարելը հեշտանա: Մինչեւ դեկտեմբեր նրանք բավական պարտքեր են կուտակել ու փողի խիստ կարիք են ունեցել: Նշված խոսակցությունից մի քանի օր անց Ապերը Գեղամին ասել է. «Ես տեր եմ, արեք»:

Ըստ Գեղամի, 50 հազար դոլար փողը ինքը պետք է ստանար Ապերից, իսկ նրան հավատացել է, քանի որ «ունեւոր տղա էր»: Սպանությունը կատարելուց հետո դեկտեմբերի 29-ին Գեղամը գնացել է Ապերի մոտ՝ փողը ստանալու: Վերջինս ասել է, որ սպասում է՝ փողը պիտի բերեն, չեն բերել: Միայն դեկտեմբերի 30-ին է Ապերը Գեղամին ասել, որ փողը պետք է ստանա Արմեն Սարգսյանից, եւ միասին գնացել են Արարատ, որտեղ Ապերը մեքենայից իջել է, մտել Արմեն Սարգսյանի տուն եւ 1 ժամից վերադառնալով՝ 25 հազար դոլար տվել Գեղամին:

Մեղադրողների հարցերն ուղղված էին սրան՝ նրանք ամեն ինչ անում էին, որ ամբաստանյալից կորզեն, թե պատվիրատուն Արմեն Սարգսյանն էր. չէ՞ որ փողը պետք է նա տար: Սակայն Շահբազյանը համառորեն նման բան չասաց, ավելին՝ բազմիցս կրկնեց, որ ինքը չգիտեր, թե ով է պատվիրատուն, չգիտեր, թե Ապերն ու Արմեն Սարգսյանը ինչ են խոսել-պայմանավորվել, որ իրեն դա չէր էլ հետաքրքրում:

Իր համար դա «հանելուկ» է մնացել: Ավելին՝ փողը ուշանալու ժամանակ, հունվար ամսին նա դիմել է Լյովային, որ նա օգնի: Լյովան հանդիպել է Արմեն Սարգսյանին եւ ճշտել ու Գեղամին պատասխանել. «Արմենն ասում է՝ ես տեղյակ չեմ»: Գեղամը դրանից հետո կրկին հանդիպել է Ապերին, պատմել Լյովայի ասածը, ու վերջինս խոստացել է 5 օրից փողը տալ, եւ իսկապես՝ հունվարի 16-ին բերել է եւս 20 հազար դոլար: Եվ զարմանալի մի հանգամանք. հունվարի 17-ին Գեղամ Շահբազյանին է այցելել Լյովան ու ասել, որ Արմենն ասում է. «Թող Ապերին շատ չնեղեն, ես փողը կտամ»:

Գեղամը, բնականաբար, ասել է, որ Ապերն արդեն փողը տվել է իրեն: Ակնհայտ է, որ Գեղամ Շահբազյանը չցանկացավ իր վրա վերցնել Արմեն Սարգսյանի մեղադրանքը հաստատելու գործը եւ դա թողեց Լյովայի ու Ապերի վրա: Ամբաստանյալների պաշտպաններից մի քանիսն առայժմ հրաժարվեցին հարցաքննել Գեղամ Շահբազյանին: Հաջորդ նիստը կկայանա երեքշաբթի:

Արմինե Օհանյան

Տպել
3280 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)