«168 ժամ»․ Հայ-իրանական հարաբերությունների զարգացումն աշխարհաքաղաքական նշանակության հարց է

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին «168 ժամ» թերթի հետ զրույցում, անդրադառնալոց Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք այցին, հայտնել է, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացումն աշխարհաքաղաքական նշանակության հարց է»։

«Չնայած Իրանի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներին, իրանցի վերլուծաբանի հիշեցմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում առանձնացել է իր հավասարակշռված եւ իրանամետ քաղաքականությամբ: Թեեւ, ըստ նրա, պատժամիջոցները խոչընդոտում էին  որոշ ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, խոսքը տնտեսական ոլորտի մասին է, առանց որի՝ քաղաքական հարաբերությունները պատժամիջոցների տարիներին մեծ առաջընթաց չապրեցին տնտեսական բաղադրիչի բացակայության պայմաններում:

«Պատժամիջոցները վերացել են, եւ Իրանն աշխարհին է ներկայանում իր ողջ ներուժով, որն իր  ողջ ծավալով պետք է արտահայտվի հայ-իրանական հարաբերություններում, այսինքն, պետք է վերացվի այդ հարաբերություններում առկա չիրացված ներուժը՝ մասնավորապես՝ առեւտրատնտեսական, էներգետիկ եւ կոմունիկացիոն ոլորտներում: Երկու կողմերն ունեն բավարար քաղաքական կամք դրա համար, սակայն վերջին տարիներին տարածաշրջանում լուրջ զարգացումներ եւ վերաձեւումներ են տեղի ունեցել, կան խաղացողներ, որոնց ձեռնտու չէ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը: Սա մարտահրավեր է Հայաստանի ու Իրանի համար, որը պետք է է վերացնել:

Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Հայաստանը փոքր եւ զգույշ երկիր է, իսկ Իրանն այսօր ձգտում է բոլոր երկրների հետ վերականգնել իր հարաբերությունները, ուստի մարտահրավերների հաղթահարման առումով երկու երկրներն էլ որոշ սահմանափակումներ ունեն, որոնք հնարավոր է հաղթահարել երկարաժամկետ գործընթացում»,- նման տեսակետ հայտնեց Ալի Սալամին:

Հարցին, թե ձեւավորվող Իրան-Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքը չի՞ ստվերի արդյոք Պարսից Ծոց-Սեւ ծով միջանցքի նախաձեռնությունը, հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի տրամադրվածությունը, Ալի Սալամին ասաց, որ խոչընդոտներ չի տեսնում, եթե նախաձեռնության մասնակիցները դրանով  հետաքրքրված են:

Նա պարզաբանեց, որ Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վստահության լուրջ պակասով: Սալամիի խոսքով՝ Իրանն այսօր փորձում է վերականգնել իր հարաբերությունները տարբեր ուղղություններով, նոր հնարավորություններ գտնել: «Բայց Իրանի համար այս երկրները շարունակում են անվստահելի մնալ դիվանագիտական հարթությունում, նկատվում է զգուշավորություն: Իսկ Հայաստանի հետ Իրանը ձգտում է զարգացնել իր հարաբերությունները, որի ուղղությամբ հստակ ուղերձներ է հղում ՀՀ իշխանություններին»,- շեշտեց Ալի Սալամին»,- մասնավորապես՝ գրում է թերթը:

Տպել
2658 դիտում

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ