Սիրիական թնջուկ. ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը փոխանակվում են մեղադրանքներով

18/09/2016 schedule18:30

Սիրիական հակամարտության շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ բանավեճը շարունակվում է սրվել, իսկ բառապաշարը՝ կոշտանալ: Այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան արեւմտյան օդուժի՝ Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջակայքում սիրիական կառավարական ուժերին հասցրած ավիահարվածները որակեց որպես Վաշինգթոնի ու ահաբկչական «Իսլամական պետության» համագործակցության ակտ, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ:

«Զախարովան պետք է ամոթ զգա «Իսլամական պետության» հետ Վաշինգտոնի համագործակցության շուրջ ենթադրությունների համար», - ասել էր Փաուերը, ում ի պատասխան Մարիա Զախարովան իր Faceboook-ի էջում կատարած գրառմամբ խորհուրդ տվեց Սիրիա այցելել՝ «հասկանալու համար ամոթ բառի նշանակությունը»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել էր, որ անձամբ շփվում է սիրիացիների, այդ թվում՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների, որբացած երեխաների հետ, որոնք ժամանում են Ռուսաստան՝ հանգստանալու եւ վերականգնվելու: «Նման փորձ ձեռք բերելու համար առաջարկում եմ Փաուերին այցելել առաջարկել Սիրիա», - ասել է նա:

Զախարովան վստահեցրել է, որ Սիրիա այցելելու հետ կապված բոլոր հարցերն իր վրա կվերցնի: «Ամեն ինչ ես իմ վրա կվերցնեմ: Դա, իհարկե, ՄԱԿ-ի միջանցքներով էքսկուրսիա չէ նվաստացածների եւ վիրավորվածների համար: Մի՛ վախեցեք: Ինձ հետ Ձեզ ոչ ոք չի նեղացնի: Եթե միայն ձերոնք նորից «սխալմամբ» որեւէ տեղ չհարվածեն: Հետո հիշելու բան կունենաք: Նաեւ կիմանաք, թե ինչ է նշանակում «ամոթը»»,- ասված է Մարիա Զախարովայի գրառման մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջակայքում թիրախների ուղղությամբ ավիահարվածները դադարեցվել են ՌԴ-ից տեղեկատվություն ստանալուց հետո այն մասին, որ օդուժը հարվածներ է հասցնում սիրիական կառավարական ուժերի դիրքերին: Միջադեպի հետեւանքով, որն ըստ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության հայտարարության տեղի է ունեցել սխալմամբ, զոհվել է 62 սիրիացի զինվորական: Հարյուրից ավել մարդ վիրավորվել է:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ԱՄՆ-ի «ապակառուցողական եւ անհասկանալի դիրքորոշման առիթով»: «Մոսկվան խորապես անհանգստացած է տեղի ունեցածի առիթով: Ամերիկյան գործընկերներին կոչ ենք անում մանրամասն հետաքննություն անցկացնել եւ քայլեր ձեռնարկել՝ այսուհետ նման միջադեպերը հուսալիորեն բացառելու համար», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ավարտին հայտարարել է, որ արեւմտյան կոալիցիայի օդուժի՝ Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջակայքում սիրիական կառավարական ուժերին հասցրած ավիահարվածների հետեւանքով Սիրայի հարցով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածություններն այժմ հարցականի տակ են: «Այժմ կարելի է դնել մեծ հարցական նշան», - ասել է Չուրկինը:

Տպել
1724 դիտում

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան