Աշխարհի 14 քաղաքներում մեկնարկեց հավաք-երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»

17/09/2016 schedule19:35

21:10 Ելույթներից հետո Ազատության հրապարկից մեկնարկեց, ըստ հայտարարվածի,  համերաշխության, ոգու, եւ պայքարի  ցուցադրման երթ: Այն ընթացաբ Սայաթ Նովա-Աբովյան-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով: Թմբուկներով, եռագույններով ի պաշտպանություն «Սասնա ծռերի» երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բարձրաձայն վանկարկում էին «Սաս-նա ծը-ռեր», «Ա-զատ, ան կախ Հա-յաս-տան»: Երթն ավարտվեց Ազատության հրապարակում:

19:30 Ազատության հրապարակում մեկնարկեց  ի աջակցություն «Սասնա ծռերի» ընդվզման, ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների եւ հանուն ժողովրդավար Հայաստանի  հանրահավաքը:  

Հիշեցնենք, որ այդ նպատակով  աշխարհի 10 երկրների 16 քաղաքներում եւս այսօր կայացել են համահայկական հավաք-երթեր:

«Աշխարհի 14 քաղաքներում այսօր ցույց են անցկացնում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի: Սա նաեւ համերաշխության ցույց է: Մեր հայրենակիցները այս կերպ ցույց են տալիս, որ չեն մոռացել իրենց հայրենիքը եւ մեր կողքին են: Ես համոզված եմ, որ եթե նորմալ երկիր լինի, ապա մի ստվար զանգված կմտածի Հայաստան վերադառնալու մասին: Մենք ոչ միայն պետք է կանխենք այս սարսափելի արտագաղթը, այլ պետք է մեծացնենք մեր բնակչությունը նաեւ ներգաղթի շնորհիվ»,-ասա «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում անդրադարձավ երեկ գիշերը Էջմիածին քաղաքում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ կատարվածն ինքնին ապացուցում է, թե ինչ իրավիճակ է տիրում ամբողջ Հանրապետությունում: «ՏԻՄ ընտրությունների համար իրար վրա են կրակում, ծեծում են ջարդում են: Այս երեւույթն արդեն խոսուն է: Խոսուն փաստ է նաեւ Հրազդանում 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդին՝ հոր կողմից դանակահարելը: Սա նշանակում է, որ որդուն կորցրած հայրը չի հավատում դատարաններին: Այսօր Հայաստանից արտագաղթում են մարդիկ ոչ թե սոցիալական վատթար վիճակից, այլ անարդարությունից: Հայերը սկսել են արտագաղթել, երբ 1990-ականներին ընտրություններն առաջին անգամ կեղծվեցին: «Սասնա ծռերն» էլ հենց արդարություն են պահանջում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը, արձանագրելով, որ «կախարդական փայտիկ են ման գալի» ավելացրեց. «Կախարդական փայտիկի տեղն ասում եմ. արժանացեք ժողովրդի  վստահությանը, թույլ տվեք տնտեսությունը ազատ շնչի եւ կախարդական փայտիկը կդառնա կախարդական գերան»:

Նշենք, որ ուղիղ երկու ամիս առաջ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ոստիկանության պարեկապահակային գունդը:

Տպել
3829 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)