ՀՀԿ-ն ՀԱԿ-ին, ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին տեսնում է ազգային համաձայնության կառավարությունում

13/09/2016 schedule17:44

Հանրապետական կուսակցությունը չի բացառում, որ ազգային համաձայնության կառավարությանը կարող են մաս կազմել նաեւ այնպիսի ուժեր ինչպիսիք են ՀԱԿ-ի, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, որ իշխանությունների նպատակն է նաև ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելը, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: «Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենն ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

«Մենք բոլորին տեսնում ենք, բայց այդ հարցին կլինի ավելի կոնկրետ անդրադառնալ 2017 թվականի ընտրություններից հետո»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Հարցին՝ այսինքն՝ ժողովրդի վստահության կառավարությունը կձեւավորվի 2017 թվականի ընտրություններից հետո, նա պատասխանեց. «Մենք այդ հարցին կանդրադառնանք այդ ժամանակ, իսկ հիմքերը դրվում են»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հակադարձում է Սերժ Սարգսյանի հայտարարած ազգային համաձայնության կաառավարություն ստեղծելու հայտարարությանը:

«Այն ձեւով ինչպես իշխանություններն են դրա մասին խոսում մենք դա համարում ենք լրիվ կեղծ գաղափար, որովհետեւ ազգային համաձայնության կառավարությունը քաղաքագիտական պրակտիկայում նշանակում է հետեւյալը, որ ինչ-որ մի ծանր ճգնաժամային իրավիճակում, քանի որ այլ ելք չկա եւ մեծ անջրպետ կա իշխանության եւ հասարակության, ժողովրդի միջեւ, իշխանությունը գնում է բանակցությունների ընդդիմության հետ եւ ստեղծում է ժամանակավոր կառավարություն ընդդիմության մասնակցությամբ եւ նախապատրաստում է այդ ճգնաժամի լուծման ուղիները: Օրինակի համար անցկացնում է ազատ եւ արդար ընտրություններ, նախապատրաստում է այդ ընտրությունները, որի հետեւանքով գործում է արդեն սովորական ռեժիմը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ  ընդդիմության հետ ոչ ոք չի բանակցել, ճգնաժամն իշխանությունը չի ընդունում:

«Հիշում եք, որ մերժեց մեր հակաճգնաժամային հարցապնդումը: Այնպես որ, սա ուղղակի ազգային համաձայնության իմիտացիա է եւ իրենց ուզած կառավարության անունը դնում են ազգային համաձայնության կառավարություն»,- նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ չի ցանկանում կանխատեսում անել, թե ինչպիսի պետք է լինի ազգային համաձայնության կառավարությունը: «Այս պահի դրությամբ մեր կուսակցությունում նման հարց չենք քննարկում: Այժմ մեզ համար օրակարգային հարց են երկում ստեղծված իրավիճակը, սոցիալական, տնտեսական, ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր:  Ընտրական օրենսգրքի, ԱԺ-ի նստաշրջանի բացման եւ հնարավոր դրական տեղաշարժի մասին ենք մենք մտածում եւ խոսում»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո տեղի ունեցած փոփոխություններից հետո ազգային համաձայնության լավագույն ցուցիչը կարող է  լինել առաջիկա ՏԻՄ ընտրությունը:

«Մենք պատրաստված ենք այս ընտրություններին, սա փորձություն է եւ իր ձեւով ցուցիչ կհանդիսան առաջիկա ավելի գլոբալ քաղաքական գործընթացների համար: Տեսնենք  ինչ զարգացումներ կլինեն, դրանց հետ մեկտեղ մենք մեր գնահատականները չենք ուշացնի»,- ընդգծեց Վահե Էնֆիաջյանը՝ չցանկանալով վերլուծել ազգային համաձայնության կառավարության իշխանության իր պատկերացումները:

Տպել
3299 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին