Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը

Այսօր եւ վաղը կայանալիք 16 հանդիպումներով (յուրաքանչյուր օր՝ 8-ական հանդիպում) մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլը. եվրոպական ուժեղագույն ակումբները 62-րդ անգամ սկսում են պայքարը ամենահեղինակավոր ակումբային մրցանակի համար: 17 երկրների 32 ակումբներ են մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին. իսպանական, գերմանական, անգլիական 4-ական, պորտուգալական, ֆրանսիական 3-ական, ռուսական, իտալական 2-ական թիմեր, ինչպես նաեւ Բուլղարիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Շոտլանդիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի չեմպիոնները: Կանոնակարգի համաձայն 32 թիմերը բաժանվել են 8 խմբերի՝ 4-ական յուրաքանչյուրում, եւ խմբերում 1-2 տեղեր գրավածները իրավունք են ստանալու շարունակել պայքարը:

1-ին տուրի շրջանակներում կայանալիք հանդիպումներից առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում եվրոպական ֆուտբոլային առաջատար երկրների թիմերի միջեւ կայանալիք հանդիպումները. այսօր մրցելու են «ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա), վաղը՝ «Տոտենհեմ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա), «Յուվենտուս» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա) զույգերը: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նոր խաղարկությունը սկսելու է տնային հանդիպումով. վաղը իսպանական թիմը հյուրընկալելու է պորտուգալական «Սպորտինգին»: Թեեւ «Ռեալը» համարվում է այս խաղի ակնհայտ ֆավորիտ, բայց հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում առաջին հերթին Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված մի հանգամանքով. «Սպորտինգը» Ռոնալդուի կարիերայում 1-ին պրոֆեսիոնալ թիմն է, «Ռեալը»՝ վերջինը: «Սա ինձ համար յուրահատուկ խաղ է, քանի որ «Սպորտինգը» կարեւոր տեղ է գրավում իմ սրտում: Ցանկանում էի, որ մենք հայտնվենք նույն խմբում: Անհամբերությամբ եմ սպասում իմ նախկին թիմի հետ նոր հանդիպմանը»,- հայտարարել է ՉԼ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին, ի դեպ, «Եվրո 2016»-ի եզրափակիչում ստացած վնասվածքի հետեւանքով 62 օրյա պարտադրված դադարից հետո խաղադաշտ վերադարձավ անցյալ կիրակի՝ Իսպանիայի առաջնության «Ռեալ» - «Օսասունա» խաղում եւ հանդիպման մեկնարկից ընդամենը 6 րոպե անց դարձավ գոլի հեղինակ: «Ռեալը» այդ խաղում հաղթեց 5-2 հաշվով, սահմանեց Իսպանիայի առաջնություններում ակումբային նոր ռեկորդ (15 անընդմեջ հաղթանակ) եւ առանց միավորների կորստի՝ 9 միավորով, միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը: «Սպորտինգը» իր հերթին 4 անընդմեջ հաղթանակներ է տոնել Պորտուգալիայի առաջնությունում եւ նույնպես միանձնյա առաջատարն է: Այնպես որ, վաղը կայանալիք «Ռեալ» - «Սպորտինգ»  խաղը նաեւ Իսպանիայի եւ Պորտուգալիայի առաջատարների հանդիպումն է:

Իսպանական մյուս թոփ ակումբը՝ «Բարսելոնան» Լիգայի մեկնարկային խաղն անցկացնելու է այսօր. «Կամպ Նոու» ստադիոնում Իսպանիայի գործող չեմպիոնը հյուրընկալելու է Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկին»: Սա էլ Իսպանիայի եւ Շոտլանդիայի չեմպիոնների հանդիպում է: «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության վերջին տուրում սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց մրցաշարի նորեկ «Ալավեսից» 1-2 հաշվով: Բնականաբար, այս պարտությունը լրջորեն զայրացրել է «Բարսային» եւ այս թիմի երկրպագուներին, այնպես որ, «Սելթիկին» այսօր սպասվում է իսկապես դաժան երեկո:

Ավելացնեմ, որ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի բոլոր 16 հանդիպումները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 22:45-ին:

13.09. 2016 թ.

«ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա), ցուցադրվելու է Premium Armenia TV-ով

«Բազել» (Շվեյցարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) - «Նապոլի» (Իտալիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բեշիքթաշ» (Թուրքիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա), Armenia TV

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա)

«Բավարիա» (Գերմանիա) - «Ռոստով» (Ռուսաստան)

«ՊՍՎ» (Հոլանդիա) - «Ատլետիկո» (Մադրիդ, Իսպանիա)

 14. 09. 2016 թ.

«Բայեր» (Գերմանիա) - «ԲԿՄԱ» (Ռուսաստան)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)

«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա), Armenia TV

«Լեգիա» (Լեհաստան) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

«Բրյուգե» (Բելգիա) - «Լեստեր» (Անգլիա)

«Պորտու» (Պորտուգալիա) - «Կոպենհագեն» (Դանիա)

«Օլիմպիկ» (Լիոն, Ֆրանսիա) - «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա), Premium Armenia TV

 

Տպել
2711 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց