Քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ընտրական օրենսգրքի հետ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կառավարության տրամադրած փաստաթղթի հետ:

Քաղհասարակության տարածած հայտարարությունը, որի տակ ստորագրել են 6 հասարակական կազմակերպություններ («Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ), ներկայացնում ենք ստորեւ.

«2016թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների տրամադրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը: Թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տվյալ փաստաթղթի «նախաստորագրման» մասին տարածվող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը (տես կից), տվյալ նախաձեռնությունը կարևորվում է, քանի որ  նախատեսում է հետևյալը.

  • հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի տվյալների) ամբողջական և մատչելի տարբերակով.
  • ՀՀ ընտրական օրենսգրքով վերականգնել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բոլոր դաշտերի լրացման օրենքի պահանջը (անձը հաստատող փաստաթղթի համար, հաշվառման հասցե, ընտրողի ստորագրություն, հանձնաժողովի անդամի անհատական կնիք, այլ նշումներ).
  • համացանցի միջոցով ընտրողների ստորագրած բոլոր ցուցակները հասանելի դարձնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում քվեարկության օրվան հաջորդող ոչ ուշ քան երկրորդ օրը, սակայն միաժամանակ քվեարկութանը մասնակցած անձանց ցուցակը դիտորդներին, վստահված անձանց և թեկնածուներին տրամադրել անմիջապես քվեարկության ավարտից հետո, որպեսզի հնարավոր լինի սկսել ստուգման աշխատանքները.
  • երկարաձգել ընտրողների ստորագրված ցուցակների հիման վրա բողոքների ներկայացման ժամկետները մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը ժամը 11:00.
  • երկրից բացակայող ընտրողների փոխարեն այլ անձանց ստորագրելու վերաբերյալ բողոքները ստուգել ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ՍԷԿՏ-ով.
  • խստացնել քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են ընտրակարգի դեմ հանցագործություններին` կրկնակի բարձրացնելով տուգանքը կամ որպես պատժատեսակ թողնել միայն ազատազրկումը, ինչպես նաև հիմնական պատժին ավելացնել պատժի մեկ այլ տեսակ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում.
  • ապահովել տեսախցիկների առկայությունը տեղամասերում և համացանցով դրանց միանալու հնարավորությունը` ընձեռելով քվեարկության գործընթացի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն և մի շարք այլ մեխանիզմներ:

Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից բազմիցս և տարբեր հարթակներում բարձրաձայնվել է, որ արդար ընտրական համակարգի և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը հայաստանյան համատեքստում չունի այլընտրանք և որ միմիայն այդ միջոցով է հնարավոր խափանել Հայաստանում տարիներ շարունակ կիրառվող ընտրակեղծարարության այդ սխեման:

Արժևորելով ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, ընտրական տեղամասերը տեսախցիկներով կահավորումը և քվեարկության ու ձայների հաշվարկի փուլերի տեսաձայնագրումը և համացանցով հեռարձակումը, ինչպես նաև վերը նշված մյուս կարևոր հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ կատարելու քաղաքական կամքը, այդուհանդերձ, շեշտում ենք, որ նախ՝  դա որևէ կերպ չի նշանակում հավանություն 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքին, երկրորդ՝ օրենսդրական փոփոխություններից հետո, անհրաժեշտ է քաղաքական կամք նաև դրանք գործնականում կյանքի կոչելու ուղղությամբ:

Ինչպես նշվել է ս.թ. սեպտեմբերի 9-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարության մեջ, ցուցակների հրապարակումը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար ընտրության իրավունքի սկզբունքներին համապատասխան: ՀՀ ընտրական օրենսգրքում լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ բաց համամասնական ընտրական համակարգը, մասնավորապես` տարածքային ցուցակները, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումները, դիտորդական առաքելությունների ու ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակումները և նրանց գործունեությունը խոչընդոտող լրացուցիչ մեխանիզմները, որոնք էապես վտանգում են ազատ ու արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության ձևավորումը Հայաստանում, վնասում են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողությանը, ինչպես նաև՝ չեն նպաստում ընտրական ինստիտուտի ու գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ու հավատի հաստատմանը:

Հաշվի առնելով սույն հայտարարության հիմքում ընկած երկխոսության որոշակի գործընթացը,  ակնկալում  ենք որ իշխանությունը կշարունակի ընտրական օրենսդրության և համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքը և քաղաքական կամք կդրսևորի առ այն, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ընտրական օրենսգրքի համաձայնեցված փոփոխությունների հետ միասին վերացվեն նաև հանրային վերահսկողության սահմանափակումները` վերականգնելով դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքները առնվազն նախորդ` 2011թ.  ընտրական օրենսգրքի մակարդակով, սահմանելով դիտորդների բացահայտումների պաշտոնական արձանագրման ընթացակարգ և դիտորդական կազմակերպություններին ընձեռելով հնարավորություն` բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները: Սրանք են այն նվազագույն քայլերը, որոնք ի զորու են ձևավորել Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների նկատմամբ հանրային վստահության հիմքեր:

Որպես քաղաքական կամքի և ժողովրդի հետ կայուն երկխոսության դրսևորում՝ մասնավորապես վերը ներկայացված նախադրյալների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընտրական համակարգի նոր էջ բացելու նպատակով առաջարկում ենք իշխանական և ոչ իշխանական կուսակցություններին 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական համաձայնության գալ ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցի վերաբերյալ` որպես նոր ձևավորվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրական անկախությանը հասնելուն միտված քայլ»:

Տպել
3486 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել