«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հավաքն ու երթը ավարտվեց (տեսանյութ)

21:05 Ազատության հրապարակից մեկնարկեց «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի երթը դեպի Մաշտոցի պողոտա, ապա շարժվեցին հետեւյալ երթուղով՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա պողոտա-Ազատության հրապարակ, որտեղ էլ ավարտվեց երթը: 

20:50 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ ինքնիշխանության հարցն առավել հնչեղ դարձավ քառօրյա պատերազմի ժամանակ եւ հիշեցրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, որ Հայաստանը Ռուսաստանից ապագաղութացնելու գործընթաց պետք է սկսել: «Կարեն Կարապետյանին բերելով այստեղ Ռուսաստանի իշխանություններն այլեւս ասեցին, որ չեն վստահում տեղի իշխանություններին իրենց հանձնարարությունները կատարելու համար, մենք արդեն «նամեստնիկ» ենք Հայաստան ուղարկում, որ անմիջականորեն ղեկավարի եւ վերահսկի Հայաստանում տեղի ունեցողը: Սա խնդիրներից մեկն էր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ու խոսեց երկրորդ խնդրի մասին: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ նույն ոճով գնալ 2017 թվականի խորհրդանական ընտրություններին անհնար է, նույնիսկ՝ պայթյունավտանգ: Դրա համար, որպեսզի ներքին սպասումներ առաջացնի հասարակության մոտ, նա բերեց Կարեն Կարապետյանին, բայց որքան էլ նրա մասին գեղեցիկ խոսքեր ասեն, նա համակարգի մասն է: «Ինքը չի կարող որեւէ բարեփոխում իրականացնել: Մեր մոտ համակարգն է կառավարում եւ ոչ թե առանձին վերցված վարչապետը: Վարչապետը ոչինչ է: Ըստ էության, Կարեն Կարապետյանի նշանակումով ի շրջանս յուր եկավ, այսինքն, հիշում ենք, որ Տիգրան Սարգսյանը, ով 6 տարի վարչապետ աշխատեց, ընկալվում է նույն իմիջի մեջ, ինչ Կարեն Կարապետյանը՝ կիրթ, բազմաթիվ լեզուներ գիտի, ներկայանալի, գեղեցիկ, հրաշալի մտքեր արտահայտող, PR մակարդակով շատ հեշտ մատուցվող, միջազգային գործընկերների հետ իբր հրաշալի աշխատող, բայց իրականում ինքը համակարգի աշխատող էր եւ ոչինչ չէր կարող փոփոխել»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

20:39 Արմեն Հովհաննիսյան էլ նշեց, թե իշխանությունները որքան էլ համոզեն, որ Հովիկ Աբրահամյանին Կարեն Կարապետյանով փոխարինելը փոփոխություն է, տրամաբանական չէ: Հասկանալի է, որ վարչակարգը չի փոխվել, ավելին, այն իր էությամբ, կառուցվածքով եւ ստեղծվելու նպատակով ուղղված է հանրության շահերի դեմ: «Այստեղ կարեւոր չի այս կամ այն անհատի, գուցե մի քիչ գործունյա, պրոֆեսիոնալ լինելը կամ հակառակը: Դրանք բոլորը տեխնիկական խնդիրներ են, շարժման նպատակը ոչ թե տեխնիկական խնդիրներն են, այլ հարցերի հարցը լուծելն է: Պարզապես, բոլորը կաշառակեր են: Իսկ «Սասնա ծռերի» նպատակն ինքնիշխանությունը ժողովրդին վերադարձնելն է»,- հայտարարեց նա:

Սերժ Սարգսյանի հայտարարած ազգային համաձայնության կառավարության մասին խոսելիս էլ նա նշեց, որ Սերժ Սարգսյանի տեսանկյունից ազգն ինքն է, իր ընտանիքի անդամներն են, 20-30 օլիգարխներն են, նախկին երկու նախագահներն ու իրենց մերձավորները են: «Բա մենք ազգ ե՞նք, մենք նույնիսկ մարդ էլ չենք այդ տեսակետից, այդ աշխարհայացքի տեսակետից: Դրա համար, երբ ասում են ազգային համաձայնություն, դուք պիտի հասկանաք, որ այդ համաձայնության մեջ 2 միլիոն մարդ չկա, բացակայում է: Այդ համաձայնության մեջ կան մի քանի հարյուր, լավ, թող լինի հազար հոգի: Այդ մարդիկ իրենք իրենց մեջ պետք է համաձայնվեն թե ինչպես են շարունակելու այս երկիրը թալանել եւ վաճառել: Նոր պայմաններ գուցե պայմանավորվեն, նոր փայերի շուրջ պայմանավորվեն եւ դա իրենց հնարավորություն է տալիս այս երկիրն էլ ավելի խորացնել գաղութային ճահճի մեջ»,- ընդգծեց Արմեն Հովհաննիսյանը:

20:20 Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ նա որոշել է հրաժարական տալ, Դավիթ Սանասարյանը նկատեց, որ ո՛չ Հովիկ Աբրահամյանն է այդ հարցի որոշողը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը: «Հիմա իմ գործընկերները կխոսեն դրա մասին, ցույց տալով, թե որտեղից են որոշում մեր փոխարեն: Արդեն այնքան վատ վիճակում ենք, որ Ռուսաստանն է որոշում թե մեր երկրում ով պետք է լինի վարչապետ: Մի մարդ ում անձի մասին չեմ խոսելու: Մի մարդ, ով քաղաքապետ էր, ապա գնաց «Գազպրոմ» խոպան, թողեց քաղաքապետի իր պաշտոնը, բայց էլի իր որոշումը չէր: Էլի իրեն կանչել էին, որ քիչ աղտոտվի, որ հետո իրեն ուղարկեն եւ իրենց ներկայացուցիչն ունենան այստեղ»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը եւ խոսքը փոխանցեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանին:

20:00 Հանրահավաքը բացեց շարժման քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը՝ հայտարարելով, որ երեկ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը կայացրեց Սերժ Սարգսյանի դատարանը, որը սպասելի էր: «Բայց մի անմարդկային, հակասահմանադրական գործելաոճ կա, որը պետք է ընդգծեմ: Դա այն է, որ ե՛ւ Անդրիասին, ե՛ւ մյուս քաղբանտարկյալներին թույլ չեն տալիս, որ իրենց անչափահաս երեխաների հետ հանդիպեն: Սա որեւիցե չափումներով չի տեղավորվում: Մենք գիտենք ձեր տմարդիության, ապօրինության մասին, բայց երեխաների նկատմամբ այս ստորությունը, փոքրոգիությունը թագե՛ք»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

19:35 Քիչ անց Երեւանի Ազատության հրապարակում կմեկնարկի «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հերթական հանրահավաքը: Ավելի վաղ շարժման քաղխորհուրդը հայտարարել էր, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 19:30 կկայանա «Սասնա ծռեր» շարժման հանրահավաքը, որտեղ կներկայացվեն Շարժման քաղաքական ծրագրի հիմնական դրույթները եւ կքննարկվեն հետագա գործողությունները։ Հանրահավաքից հետո տեղի կունենա ի աջակցություն «Սասնա ծռերին» երթ՝ Երեւանի կենտրոնական փողոցներով:

 

Տպել
3524 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)