Արթուր Ալեքսանյանը կհանդիպի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հոր հետ

Օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ցանկանում է ծանոթանալքառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հոր հետ: Այս մասին մարզիկը նշեց սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես հայտնի է, օլիմպիական մեդալների հանձնման արարողության ժամանակ Ալեքսանյանն Աբաջյանի լուսանկարով շապիկ էր կրում, որը ցուցադրեց լուսանկարվելիս: ՆաԱբաջյանի հորը հանդիպել է օգոստոսի 27-ին՝ օլիմպիական մեդալակիրների դիմավորման օրը, «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն չի հասցրել ծանոթանալ եւ շփվել:

«Երբ անցնում էի ոստիկանների միջով, մի մարդ առաջ եկավ, փաթաթվեց, համբուրեց, շնորհակալություն հայտնեց:Չգիտեի, որ Ռոբերտի հայրն է, ասաց, որ նրա հայրն է, հուզվեցի: Իրավիճակն այնպիսին էր, որ չէի կարող շփվել նրա հետ, բայց շատ էի ուզում մոտիկից ծանոթանալ: Ես անպայման նրան կտեսնեմ ու կծանոթանամ», - ասաց Արթուրը:

Իր նվաճման մասին խոսելիսըմբիշն ընդգծեց, որ չի բավարարվելու ձեռք բերածով: Մարզական կարիերայի ընթացքում նա նվաճել էր Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսները, այժմ նաեւունի Օլիմպիական ոսկին, սակայն կանգ չի առնելու:

«Ես, իրոք, հպարտություն եմ ապրում, որ Հայաստանի պատմության14-րդ Օլիմպիական չեմպիոնն եմ եւ 20 տարվա դադարից հետո կրկին ոսկե մեդալ եմ նվաճել Հայաստանի համար, սառույցը կոտրվել է: Հպարտություն եմ զգում, երբ դրսում մարդիկ մոտենում ու շնորհավորում են:Զգում եմ, թե ինչ ուրախություն են մարդիկ ապրել, ու դա ինձ համար ամենամեծ հաղթանակն է: Բոլոր հնարավոր տիտղոսները նվաճել եմ. հաղթել եմ Եվրոպայի, աշխարհի եւ Օլիմպիական խաղերում, բայց չեմ հանգստանալու այս արդյունքներով:Միշտ ձգտում եմ առաջ շարժվել ու նաեւ ցանկանում եմ Եվրոպայի, աշխարհի ոսկիները, եւ ինչու՞ո՛չ, ցանկանում եմ օլիմպիական կրկնակի հաղթող դառնալ», - ասաց նա:

Արթուր Ալեքսանյանը մարզվում է Գյումրիում գտնվող իր անունը կրող մարզադպրոցում, որը ոչ բարվոք վիճակում է: Մարզիկը հույս հայտնեց, որ պատասխանատու կառույցները հետամուտ կլինեն, եւ վերանորոգման աշխատանքներ կտարվեն:

«Շատ դժվար է մարզվելայնտեղ:Եթե պայմանները բարելավվեն, այնտեղից 1 օլիմպիական չեմպիոն չի լինի, հուսով եմ՝ այնտեղից շատ օլիմպիական չեմպիոններ կլինեն: Ասում են, որ պետք է վերանորոգեն Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները: Ասեմ, որ ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  կզբաղվեն այդ հարցով:

Օլիմպիական խաղերում, բացի Արթուր Ալեքսանյանից, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացնում էին նաեւ 66 կգ քաշայինՄիհրան Հարությունյանը, Լոնդոն 2012-ի արծաթե մեդալակիր 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Հարությունյանը եզրափակչում կորցրեց ոսկե մեդալը մրցավարների ակնհայտ կողմնակալության արդյունքում, իսկ Ջուլֆալակյանն ու Մանուկյանը պարտվեցին իրենց մեկնարկային գոտեմարտերում:

Տպել
3180 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց