Համաշխարհային ֆուտբոլ. աշխարհը խելագարվել է

28/07/2016 schedule17:17

Մարզաշխարհը, մասնավորապես, ֆուտբոլային հասարակությունն երեկ հերթական խելահեղ տրանսֆերի ականատեսը եղավ. իտալական «Յուվենտուսը» «Նապոլիի» արգենտինացի հարձակվող 29-ամյա Գոնսալո Իգուաինի համար վճարել է 90 միլիոն եվրո: Իտալական ֆուտբոլի համար սա տրանսֆերային ռեկորդ է, իսկ ֆուտբոլի պատմության մեջ միայն 2 ֆուտբոլիստների համար է ավելի մեծ գումարներ վճարվել՝ Մադրիդի «Ռեալը» 2013 թվականին 24-ամյա Գարեթ Բեյլի համար անգլիական «Տոտենհեմին» վճարեց 99, իսկ 2009 թվականին 24-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վճարեց 94 միլիոն եվրո: Եվ ահա 2016 թվականին 29-ամյա Իգուաինի համար վճարվել է 90 միլիոն...

Հատուկ կարեւորում եմ ֆուտբոլիստների տարիքը տրանսֆերային ռեկորդների ժամանակ, քանի որ ինչ-որ չափով հասկանալի է, երբ երիտասարդ, արդեն համաշխարհային աստղի համարում ունեցող ֆուտբոլիստի համար վճարվում է մեծ գումար՝ տարիների ընթացքում այն հետ բերելու (միայն գովազդի, մարզաշապիկների եւ այլ ատրիբուտիկայի վաճառքով «Ռեալը» արդեն փակել է Բեյլի եւ Ռոնալդուի տրանսֆերային ծախսերը), տիտղոսներ նվաճելու նպատակով, եւ բոլորովին այլ բան է, երբ 90 միլիոն եվրո է վճարվում 29-ամյա ֆուտբոլիստի համար: Իգուաինը միգուցե օգնի «Յուվենտուսին» տիտղոսներ նվաճել, բայց գրեթե անհավանական է, որ փակի այն ֆինանսական ծախսերը, որոնք կատարեց «Յուվենտուսը»: Կա եւս մի շատ զարմանալի, միգուցե անհավատալի փաստ. վերջին 2 տարիների ընթացքում նոր ֆուտբոլիստների ձեռքբերման նպատակով ամենամեծ ծախսերը կատարել են ոչ թե իսպանական կամ անգլիական գրանդ ակումբները, այլ հենց «Յուվենտուսը»՝ 300 միլիոն եվրո: Տեղի ունեցածը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ, առավել եւս, երբ գործ ունենք չափած-ձեւած իտալական եւ ոչ թե ամեն ինչ գնող չինական ֆուտբոլի հետ:

Հետաքրքիր է, որ Իգուաինը դարձավ ոչ միայն ֆուտբոլի պատմության ամենամեծ գնով վաճառված 3-րդ ֆուտբոլիստը, այլ նաեւ արդեն երրորդն է մեկ այլ ֆինանսական չափորոշիչով՝ կարիերայի ընթացքում կատարված տրանսֆերային գումարների հանրագումարով: 2007 թվականին Իգուաինը 12 միլիոն եվրո փոխհատուցման դիմաց արգենտինական «Ռիվեր Փլեյթից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», իսկ 2013-ին Մադրիդից տեղափոխվեց «Նապոլի» 37 միլիոն եվրո գումարով, 2016-ին էլ «Նապոլին» վաճառեց Իգուաինին «Յուվենտուսին» 90 միլիոնով. ընդհանուր առմամբ Իգուաինին ձեռք բերելու համար ծախսվել է 141 միլիոն եվրո: Համաշխարհային  ռեկորդակիրն այս առումով Արգենտինայի հավաքականի կազմում Իգուաինի խաղընկեր Անխել Դի Մարիան է, որի համար 4 թիմեր՝ «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ֆրանսիական «ՊՍԺ»-ը վճարել են ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրո: 2-րդ հորիզոնականում է շվեդ Զլատան Իբրահիմովիչը՝ Հենրիխ Մխիթարյանի նոր խաղընկերը «Մանչեսթեր Յունայթեդում»: Զլատանի համար 6 թիմեր («Այաքս» (Հոլանդիա), «Յուվենտուս», «Ինտեր», «Միլան» (2-ն էլ՝ Իտալիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «ՊՍԺ») ընդհանուր առմամբ վճարել են 169 միլիոն եվրո: 

Երեկ Գոնսալո Իգուաինը ժամանել է Թուրին եւ պաշտոնապես ներկայացվել որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Իսկ ահա Նեապոլում, ուր վերջին տարիներին հանդես էր գալիս արգենտինացին եւ համարվում էր տեղի ֆուտբոլասերների կուռքը, սկսվել է «հակաիգուաինական» գործողությունների մի ամբողջ շարք: Բնականաբար, ինչպես արդեն ֆուտբոլային ավանդույթն է պարտադրում նման դեպքերում՝ այրվել են Իգուաինի մեծ թվով մարզաշապիկներ, բայց նեապոլցիները նորարարություն են կիրառել այս մասով. քաղաքի աղբամանները, հասարակական գուգարաններն ամբողջապես պատվել են Իգուաինի մարզաշապիկներով եւ նկարներով:

Տպել
2530 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց