Ֆուտբոլ. Եվրոպայի առաջնություն 2016. Ֆավորիտների մրցաշար

10/06/2016 schedule14:07

Ֆրանսիան 5-րդ անգամ է դառնում ֆուտբոլային մեծ մրցաշարերի կազմակերպիչ երկիր. 1938 եւ 1998 թվականներին այստեղ կայացել են Աշխարհի, իսկ 1960 եւ 1984 թվականներին՝ Եվրոպայի առաջնություններ, այսօր էլ մեկնարկում է Եվրոպայի հերթական՝ 15-րդ առաջնությունը: Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը, որի տարածքում արդեն 5-րդ անգամ անցկացվում է Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն, եւ հատկանշական է, որ նախկին բոլոր մրցաշարերում տանտերերը հասել են այդ պահին իրենց պատմության  մեծագույն հաջողություններին:

1938 թվականին ֆուտբոլային առաջատար հավաքականների ցանկում դեռ տեղ չունեցող Ֆրանսիան կարողացավ հասնել մինչեւ քառորդ եզրափակիչ եւ ի վերջո ընդհանուր դասակարգման մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը: 1960 թվականի Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիան կարողացավ հասնել մինչեւ կիսաեզրափակիչ, 1984 թվականին կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիան գրանցեց իր պատմության առաջին մեծ հաղթանակը. անզուգական Միշել Պլատինիի փայլուն խաղի եւ գոլերի շնորհիվ (5 խաղում՝ 9 գոլ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 1998-ին կայացած Աշխարհի առաջնությունում էլ Ֆրանսիան կարողացավ նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը: Այդ մրցաշարում էլ փայլեց Զինեդին Զիդանը, որը ճանաչվեց նաեւ 1998 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Այսօր Ֆրանսիան կրկին ֆուտբոլային մեծ մրցաշարի մրցաբեմ է՝ մեկնարկում է Եվրոպայի 15-րդ առաջնությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ սեփական երկրում կայացած մրցաշարերում Ֆրանսիան մշտապես հաջող է հանդես գալիս, իսկ երբ նրա կազմում լինում են համաշխարհային մեծության աստղեր՝ կարողանում է նվաճել նաեւ հաղթողի կոչումը: Հիմա էլ Ֆրանսիան համարվում է մեկնարկող մրցաշարի գլխավոր ֆավորիտ բոլոր առումներով եւ Եվրոպայի չեմպիոն դառնալու՝ Ֆրանսիայի շանսերը գնահատվում են ավելի բարձր, քան Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի կամ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի շանսերը: Կարծես թե ստացվեց «Եվրո 2016» գլխավոր ֆավորիտների եռյակը՝ ըստ պատմության, վիճակագրության, ավանդույթների, նվաճած տիտղոսների: Իհարկե պետք է ավելացնել այս շարքին նաեւ Իտալիային եւ Անգլիային, իսկ եթե ավելացնենք նաեւ ներկայումս համաշխարհային դասակարգման աղյուսակում եվրոպական թիմերից ամենաբարձր՝ 2-րդ տեղ զբաղեցնող Բելգիային, լավագույն տասնյակում գտնվող Պորտուգալիային, ապա ստացվում է, որ մասնակից թիմերի 1/3-ը միայն տարատեսակ բաղադրիչներով կարող են համարվել մրցաշարի ֆավորիտներ:

Հիշենք նաեւ, որ գրեթե բոլոր մեծ մրցաշարերում լինում են անակնկալներ. այսպես կոչված «թաքնված ֆավորիտների» թվում են Լեհաստանը, Խորվաթիան: «Եվրո 2016»-ում կարծես թե չկան նաեւ ակնհայտ ետնապահներ. ինչպես կարելի է նման թիմերի շարքին դասել, օրինակ, կարիերայի լավագույն ժամանակահատվածը անցկացնող Զլատան Իբրահիմովիչի կարգի ֆուտբոլիստ ունեցող Շվեդիային, աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի Ուելսին, բավական խաղակցված, առանձին հանդիպումներում փայլուն ֆուտբոլ ցուցադրող Ավստրիային, Շվեյցարիային, Թուրքիային, Իսլանդիային: Բարձր ամբիցիաներ ունեն Ռուսաստանը, Ուկրաինան, Իռլանդիան, Սլովակիան, Չեխիան: Միգուցե ինչ-որ չափով այս թիմերից առանձնանում են Հյուսիսային Իռլանդիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ալբանիայի հավաքականները, որոնց հայտնվելը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում արդեն իսկ նվաճում է:

Ավելացնեմ, որ «Եվրո 2016»-ի առաջին հանդիպումը կայանալու է այսօր. Երեւանի ժամանակով 23:00-ին Փարիզի արվարձանում գտնվող «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մրցելու են Ֆրանսիան եւ Ռումինիան:  

Տպել
2832 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ