Խաչիկ Չախոյանը՝ «Ուլիսի»՝ գոյությունը դադարեցնելու մասին

03/02/2016 schedule15:00

Ժամեր առաջ հայկական մարզական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Ուլիս» ֆուտբոլային ակումբը նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ այլեւս ի վիճակի չէ շարունակելու ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի 2015-16թթ. առաջնությունում:

Այս հրապարակումից քիչ անց ակումբի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով, որ տեղեկատվությունն արդեն հայտնի է հանրությանը, ֆեյսբուքի էջում տեղադրեց պաշտոնական հայտարարությունը.

«Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին «Ուլիսը» հայտնվեց ֆինանսական ծանր իրավիճակում: Թիմից հեռացան բոլոր արտասահմանցիները: Ակումբի ղեկավարությունը ամեն ինչ արեց թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին երեք հանդիպումներում էլ «Ուլիսը» հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս»-2-ի ֆուտբոլիստներով: Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվեցին աշխատանքները հովանավորների հետ: Ակումբի ղեկավարությունը բազմաթիվ բանակցություններ վարեց տարբեր կազմակերպությունների հետ թիմի ելույթները առաջնության երկրորդ հատվածում ապահովելու համար: Եղավ մի պահ, որ կածես թե ամեն ինչ ստացվեց: Սակայն ամեն ինչ ապարդյուն: «Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը այսօր ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց, որ այդպես էլ չհաջողվեց հաղթահարել ֆինանսական դժվարությունները.

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանանք շարունակել մեր ելույթները, սակայն ցավոք, ցանկությունը չհամապատասխանեց հնարվորություններին: Շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց: Մենք ստեղծել էինք մարտունակ թիմ, որ նախորդ առաջնությունում կարողացավ նոր երանգ հաղորդել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Եվ կրկնակի ցավ եմ ապրում, որ հիմա ստիպված ենք կասեցնել մեր իսկ գործնեությունը: Շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր մեզ օգեցին, շնորհակալ եմ նաեւ այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես եկան մեր թիմի կազմում: Իհարկե ծանր հարված էր թիմի հեղինակությանը այն, ինչ տեղի ունեցավ 2015 թվականի վերջին: Խաղադրույքներ կատարելու պատճառով՝ կալանավորվեցին մեր թիմի աշխատակիցներ, եւ դա իրոք մեծ ցավ էր ինձ համար: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում դեռ մտածում էինք, որ կշարունակենք խաղալ: Չստացվեց: Ստիպված եմ հայտարարել, որ «Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում»,-գրված է հաղորդագրության մեջ:

Armtimes.com-ի հետ զրույցում «Ուլիսի» մամուլի քարտուղար Խաչիկ Չախոյանը նշեց, որ ֆուտբոլիստները, ովքեր դեռ չէին հեռացել թիմից, պաշտոնական հայտարարությունից կտեղեկանան կատարվածի մասին: Այսուհետ նրանք կարող են իրենց համար նոր թիմեր փնտրել:

«Եթե ակումբը փաստացի դադարեցնում է իր գոյությունը, նշանակում է ֆուտբոլիստներն ազատ խաղացողների կարգավիճակ կստանան»,-ասաց նա:

Դեռ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2015-2016թթ առաջնության ձմեռային դադարից առաջ մի շարք ֆուտբոլիստներ հեռացել էին թիմից՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու պատճառով:

2015 թվականի դեկտեմբերին էլ թիմի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ինչպես նաեւ ակումբի մի քանի այլ անդամներ կալանավորվել են՝ պայմանավորված խաղեր կազմակերպելու պատճառով:

Տպել
2076 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը