Շոփինգը խավիարին վնաս չէ, Ադրբեջանի մամուլը «փետրահան» է անում ԵԽԽՎ իրենց պատվիրակությանը

27/01/2016 schedule11:00

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ անխնա գրոհ էին սկսել ԵԽԽՎ-ում իրենց պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի դեմ:

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագծի տապալումից հետո հարեւան երկրի ողջ մամուլը ողողված էր «Սեիդովի եւ Մամեդյարովի ֆիասկոն» բովանդակությամբ նյութերով, որոնք համեմված էին այս երկուսի հանդեպ վիրավորական արտահայտություններով: Ադրբեջանին, ինչպես եւ սպասվում էր, միայն մի հակահայ բանաձեւի ընդունումը չէր բավարարելու: Այնինչ, Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը միտումնավոր զրկված են ջրից» բանաձեւը, որն ընդունվեց, պակաս հակահայ չէ Ուոլթերի փաստաթղթից:

Հայաստանյան դիպկորպուսը երեկ, այդուամենայնիվ, կարողացել էր ԵԽԽՎ նիստերի դահլիճ բերել բազմաթիվ պատգամավորների, որոնք դեմ խոսեցին հակահայ նախագծերին: Ելույթ ունեցողներն ընդգծում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային մանդատը պատկանում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ պետք է զգույշ լինել հայտարարություններում: Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչները հայտարարում էին, որ երկու փաստաթղթերն էլ կողմնակալ են: Դրանք անընդունելի են եւ իրենք դեմ են քվեարկելու երկուսին  էլ: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ զեկույցի հեղինակը փաստաթղթում կրկնել է Բաքվի դիրքորոշումը եւ նրա որոշ ձեւակերպումներ ցինիզմ են: «Դժվար է պատկերացնել նման միակողմանի եւ կեղծ փաստաթուղթ»,- ասաց Ռուստամյանը:

Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց, որ զեկույցի հեղինակները օբյեկտիվ փաստաթուղթ են պատրաստել: «Հայաստանը օկուպանտ է եւ սեւը ներկայացնում է սպիտակի տեղ: Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցները հիմնված են փաստերի վրա: Հիմա հայկական ուժերը հետապնդում են քաղաքացիական անձանց, հրդեհում են Ադրբեջանի անտառները, թունավորում են ջրերը: Զեկուցողները ոչ մեկի կողմից էլ չեն եւ փորձում են 2 կողմերին էլ օգնել, իսկ Հայաստանը չի ուզում տեսնել իրականությունը: Հարկավոր է բացել Հայաստանի ականջներն ու աչքերը»,- ասաց Հուսեյնովը:

Միլիցա Մարկովիչը հանդես եկավ պատասխան կարճ ելույթով: Հայտարարեց, որ 2 կողմերն էլ ընդունում են, որ տարածաշրջանում խնդիր կա: «Հայկական կողմը վիճարկում է զեկույցի մեջ տեղ գտած ձեւակերպումները: Բայց ես առաջինը չեմ, որ օգտագործում եմ «օկուպանտ» բառը: Այդ տերմինը տեղ է գտել նաեւ ԵԽԽՎ նախորդ բանաձեւերում: Խնդրում եմ աջակցել բանաձեւերի նախագծերին, քանի որ դրանք ազդանշան են` օգնելու տեղի բնակչությանը»,- ասաց Մարկովիչը: Ի վերջո, նրա հեղինակած նախագիծը ձայների փոքր տարբերությամբ ընդունվեց: Հիշեցնենք, որ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցում ԼՂ Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար չայցելած հեղինակը պնդում է, որ ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետեւանքով կարող են մեծ մարդկային կորուստներ լինել: Մարկովիչն ընդգծում է, որ ջրամբարը գտնվում է Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացրել է Հայաստանը: Նա պահանջում է դուրս բերել հայկական զինված ուժերը, հնարավորություն տալ անկախ փորձագետներին հետազոտել ջրամբարի վիճակն ու ոռոգման խողովակները։

Երեկ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, անդրադառնալով Մարկովիչի զեկույցին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձեւը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչեւ Կուր գետը: Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձեւերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանգի ջրամբարի ջրի համատեղ օգտագործման հարցով, որից կօգտվի եւ Արցախի ժողովուրդը եւ Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները: Ի դեպ, բանաձեւը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որ կառուցվի դեռեւս 2002թ. նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 մլն դոլարին համարժեք դրամ»:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ Twitter-ի իր էջում գրել էր. «ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձեւը ջուր է լցնում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»:

Ամեն դեպքում, երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության բոլոր այն լոլոները, թե ԵԽԽՎ-ն վերածվել է մեջլիսի, Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով գնում է պատգամավորներին, առ ոչինչ են, եթե շոփինգի ու վոյաժի փոխարեն գործ արվի: Թեեւ երեկվա քվեարկության մեջ մեծ էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաեւ սփյուռքի կառույցների դերը:

Ի դեպ, Ուոլթերի նախագծին երեկ կողմ էր քվեարկել նաեւ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը:

Հիշեցնենք, երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում 66 «կողմ», 70 «դեմ» ձայների հարաբերակցությամբ տապալվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ բանաձեւի նախագծի ընդունումը: Սույն փաստաթղթով պահանջվում էր, որ «օկուպանտ Հայաստանն» անհապաղ դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի «գրավյալ տարածքներից», ինչպես նաեւ առաջարկվում էր ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Միեւնույն ժամանակ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 98 «կողմ», 71 «դեմ», 40 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայ բանաձեւի նախագիծը:

Տպել
2998 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ