Ոնց կարող է Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալ. սա նշանակում է՝ ֆոռա տալ ՀՀԿ-ին

09/12/2015 schedule19:50

Սերժ Սարգսյանին 2017-ի ԱԺ ընտրություններից հետո վարչապետ նշանակելու թեզը, ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, հիմնազուրկ է: Երեկ նա մեզ հետ զրույցում ասել է նաեւ, թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ Ընտրական օրենսգրքում:

- Պարոն Մինասյան, սահմանադրական հանրաքվեի հետ կապված ՀՅԴ-ի սպասելիքները արդարացա՞ն՝ բազում ընտրակեղծիքները հաշվի առնելով:

- Դժվար էր սպասել, որ իդեալական ընտրություն կլինի: Այսօրվա ընտրական համակարգում հնարավոր չէ նման ընտրություն: Սակայն մեր գոնե այս պահի գնահատականն այն է, որ տեղի ունեցած խախտումները չեն կարող լեգիտիմության խնդիր առաջացնել: Մեր այս հետեւությունը նաեւ մի շարք վերլուծությունների արդյունք է, սկսած նրանից, որ «այո»-ն պաշտպանում էին ոչ միայն ԱԺ-ում ներկայացված 3 կուսակցություններ, այլեւ պատգամավորի կարգավիճակ ունեցող այլ կուսակցությունների անդամներ ու նաեւ արտախորհրդարանական ուժեր: Այս տեսակետից, եթե վերցնում ենք այդ քաղաքական ուժերին աջակցող անդամների ձայների նույնիսկ 50 տոկոսը, պետք է որ «այո»-ն որեւէ խնդիր չունենար, այսինքն, համոզված «այո»-ն ավելի մեծ հավանականությամբ պետք է անցներ: Այլ խնդիր է, որ ինչպես եւ հաճախ է պատահում այսօրվա ընտրական համակարգում, մարդիկ կան, որոնք փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ իրենց հավատարմությամբ, ինչը հաճախ էականորեն ազդում է ազատ ընտրությունների վրա: Մյուս կողմից չպետք է մոռանանք, որ մեծաքանակ «ոչ»-ը այս կամ այն ուժին աջակցելու համար չի եղել, այս «ոչ»-ի մեծ մասը, եթե չասեմ` որակյալ մեծամասնությունը, ուղղված է իշխանություններին, նրանց վարած քաղաքականությանը, եւ սա լուրջ ուղերձ է՝ ուղղված ոչ միայն իշխանություններին, այլ նաեւ քաղաքական դաշտի բոլոր ակտիվ խաղացողներին առ այն, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, իրավակիրառական բազմաթիվ մարտահրավերները եւ ճգնաժամային իրավիճակները պահանջում են լուծումներ, որոնց հասնելու համար հարկավոր է իրական մեխանիզմ: Սա է մեր եզրահանգումը, եւ համոզված ենք, որ նոր Սահմանադրությունը լիուլի հնարավորություն է տալիս կարճ ժամկետում արձանագրել դրական արդյունքներ եւ ձեռքբերումներ:

- ՀՅԴ-ն ասում էր, որ Սահմանադրության այս տարբերակը իշխանափոխության լավագույն հնարավորությունն է տալիս, սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե փոփոխություններն անցնեն, ինքը չի հավակնի 3 առանցքային պաշտոնների, բայց հանրաքվեից 1 օր առաջ չպնդեց իր խոստումը, այսօր էլ վարչապետը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ: Ստացվում է, որ այդ հայտարարությունները սո՞ւտ հայտարարություններ էին:

- Հարցադրումը ի սկզբանե իր մեջ պարունակում է իշխանությանը ֆոռա տալու դրությունը: Ո՞նց կարող է գործող նախագահը հաջորդ ընտրությունների արդյունքներով դառնալ վարչապետ: Հաջորդ ընտրությունները 2017-ին են: Նախ, առնվազն ՀՀԿ-ն պետք է ունենա մեծամասնություն, ընդ որում՝ որակյալ մեծամասնություն, որպեսզի կարողանա քննարկման դնել ՀՀԿ-ի թեկնածուի հարց: 2-րդ՝ առնվազն պետք է նախագահը 2017-ին հրաժարական տա, որ գա վարչապետ, ինչը ոչ միայն տրամաբանական չէ, այլ նաեւ իրական չէ, որովհետեւ սահմանադրական փոփոխությունները կառուցված են այն սկզբունքի վրա, որ գործող նախագահը եւ գործող ԱԺ-ն իրենց լիազորությունների ժամկետը պետք է ավարտեն Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում: Հետեւաբար, ընտրություններից հետո վարչապետ նշանակելու թեզը դառնում է հիմնազուրկ, անկախ նրանից, թե ով ինչ ցանկություն է ուզում արտահայտել: Հաջորդ խնդիրն այն է, որ դրանով այսօր թե՛ լրատվական դաշտը, թե՛ քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ ստեղծում են վիճակ, որ հաջորդ ընտրություններում միեւնույն է, իշխանություն է լինելու մեծամասնությունը: Ես համակարծիք չեմ, որ իշխանությունը միայնակ պետք է մեծամասնություն լինի: Փոփոխությունների իմաստը նաեւ այն է, որ կուսակցությունները հավասար իրավական հնարավորություններ ունենան, ինչը սահմանադրական փոփոխությունների առանցքային կետերից մեկն է: Դա նշանակում է, որ բոլոր ուժերը պետք է պայքարեն ինչ-որ կշիռ ունենալու համար: Այս գլխից պարտվողական նման տրամադրությունը, որ միեւնույն է, մենք հաջորդ ընտրություններում փոքրամասնություն ենք լինելու կամ ընդդիմություն ենք լինելու, ես ճիշտ չեմ համարում: Նախագահի պատասխանը ինքս էլ եմ լսել, եւ ինձ թվում է, ճիշտ պատասխանեց:

- Նա չպնդեց իր հայտարարությունը:

- Ինքն ասաց՝ ես իմ խոսքերի տերն եմ եղել եւ կամ: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, քանի դեռ 2017 թվականը չի եկել, ընտրությունները չեն եղել, ո՞նց կարող է որեւէ մեկը նման պնդում կատարել:

- Ինչի՞ համար են այս դեպքում այդ հայտարարությունները, ասենք, նույն վարչապետինը:

- Ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ նախ, չգիտեմ, թե ինչ կոնտեքստում է ասել, հետո՝ իհարկե, բոլոր ՀՀԿ-ականներին հիմա որ հարցնեք, իրենք պիտի ասեն՝ իսկ ինչո՞ւ պիտի բացառվի, որովհետեւ ի սկզբանե հարցադրումն այնպես է ձեւակերպված, որ ՀՀԿ, դու մեծամասնություն ես լինելու: Իսկ ո՞ր կուսակցության ներկայացուցչին նման հնարավորություն տաս, ինքն ասի՝ չէ, մենք մեծամասնություն չենք լինի:

- Դա ասվում է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ ամսի 6-ին, տեղամասերում՝ հովհարային անջատումներ, լցոնումներ եւ այլն:

- Դուք ճիշտ եք, որովհետեւ այս ընտրական համակարգում հնարավոր չէ ունենալ այնպիսի արդյունքներ, որ գոնե հասարակության ճնշող մեծամասնությունը այս անհավատ պայմաններում կվստահեր դրան: Քանի չենք փոխել սա, որեւէ մեկը չի կարող արդյունք ունենալ, 2000 Ռեմբո էլ բերի տեղամասեր:

- Բայց ինչո՞ւ պետք է նորից չկեղծեն, մարդիկ էլ հո չեն փոխվելու, ընտրակարգն է համամասնական դառնալու, ինչու պետք է նորից չլցոնեն, ցուցակները չմաքրեն...:

- Համամասնականը դետալներից մեկն է: Մենք ընտրացուցակների կազմման խնդիր պետք է դնենք: Օրինակ, ինչո՞ւ պետք է մեխանիկական ցուցակներ կազմվեն, եւ բոլոր քաղաքացիները, որոնք հաշվառված են, մեխանիկորեն ընդգրկվեն այդ ցանկերի մեջ: Ոչ, կարծում եմ, Եվրոպայի լավագույն փորձերից մեկն այն է, որ ակտիվ գրանցման մեխանիզմով են ցուցակները կազմվում: Ցուցակներում ընդգրկվում են այն անձինք, ովքեր նախապես գրանցվում են, օրինակ, ընտրությունից 6 ամիս առաջ բացված գրանցամատյաններում, եթե ուզում են մասնակցել ընտրություններին: Արդյունքում կձեւավորվի այն ընտրողների ցանկը, որոնք իրավունք ունեն մասնակցել ընտրություններին: Ցանկից դուրս, անշուշտ, քաղաքացին կարող է մասնակցել, բայց դրա համար շատ փաստաթղթեր պետք է ներկայացնի՝ նոտարական վավերացումով: Մենք ընտրություններում կարիք ունենք միասնական փաստաթղթի կիրառման, դա կարող է լինել ID-ն, անձնագիրը կամ քվեարկության առանձին վկայականը, որը շատ ավելի է դյուրացնում եւ ընկալելի է դարձնում ընտրողի եւ հանձնաժողովի կապը: Հանձնաժողովներ ձեւավորելիս այլեւս չպետք է կուսակցություններին տեղեր հատկացնենք, այսինքն, կուսակցությունները պետք է լինեն ոչ թե վարչարարության մեջ ներգրավված մարդիկ, այլ ունենան վերահսկման այլ լծակներ: Կարեւոր փոփոխությունը, որ պետք է իրականացվի, ընտրությունների արդյունքների պարբերաբար մոնիտորինգն է եւ այդ մոնիտորինգին համապատասխան ազատ տեսանկարահանման եւ լուսանկարահանման հնարավորության ընձեռումը: Եվ այսպես շարունակ: Այսինքն, մենք գործ ունենք ընտրական ամբողջ համակարգը վերանայելու հետ: Մենք 2000 տեղամասերում հույսներս դնում ենք մեր վստահված անձանց կամ հանձնաժողովների անդամների վրա՝ առանց մտածելու, որ հնարավոր չէ այդ մարդիկ այդ օրը 12 ժամ լինեն աչալուրջ, դրանից հետո մի 10 ժամ էլ հաշվարկի մեջ: Եվ վերջապես կարեւոր մի բան. ընտրությունների անցկացման պատասխանատու պետք է ճանաչենք ԿԸՀ-ին՝ նրան տալով բոլոր իրավասությունները, որպեսզի իրենից էլ պահանջենք: Այսօր ունենք 15-20 տարբեր մարմիններ, որոնք պատասխանատու են այս գործընթացի համար, բայց վերջնական, ամբողջական երբ գալիս, ասում ես՝ լավ՝ ո՞վ է պատասխանատու ազատ ընտրությունների համար, տեսնում ես, որ կոնկրետ անձ կամ սուբյեկտ չկա: Այս ամենը ԸՕ-ով պետք է լինի, որն առաջիկա ամիսներին պետք է մշակվի եւ ընդունվի: Սա շատ պատասխանատու պահ է, եւ բոլորը, ովքեր ուզում են լավ ընտրություններ անցկացվեն երկրում, իրենց առաջարկները միանշանակ պետք է ներկայացնեն:

Տպել
3770 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում