Հաջորդ ԱԺ-ի քարտեզը ըստ ՀՀԿ-ի. «Ժառանգությունն» այնտեղ տեղ չունի

23/09/2015 schedule12:00

Հանրապետականները կամաց-կամաց իրենց համար գծում են ապագա խորհրդարանի քարտեզը: Եվ այդ քարտեզում «Ժառանգություն» կուսակցությունը տեղ չունի:

Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում են, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգությունը» չի հայտնվելու. համենայնդեպս՝ ըստ իրենց քարտեզի: Այս պահին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում միայն մեկ հոգի է «Ժառանգություն» կուսակցության անդամ՝ Զարուհի Փոստանջյանը: ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ խմբակցության այլեւս նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանին, որ օրերս լքեց կուսակցությունը, անձամբ Սերժ Սարգսյանն է խոստացել, որ հաջորդ խորհրդարան կմտնի դաշնակցության ցուցակով: Խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ըստ շրջանառվող խոսակցությունների, հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ստեղծած կուսակցությունով, թեեւ պաշտոնական հաստատում սույն տեղեկությունը չի ստացել: Ալեքսանդր Արզումանյանի ներկայությունը խմբակցությունում բացարձակ ֆորմալ բնույթ է կրում: Այսինքն, խմբակցությունն, ըստ էության, արդեն քայքայված է: Այս ընթացքում ներկուսակցական խմորումների պատճառով «Ժառանգությունը» լքեցին անհատներ, որոնց բացակայությունը մեծ կորուստ էր կուսակցության համար: Թե ինչպես է իր այսօրվա ռեսուրսներով «Ժառանգությունը» պայքարելու ՀՀԿ-ի վերոնշյալ պլանի դեմ, դժվար է ասել:   

Երեկ մեզ հետ զրույցում «Ժառանգության» նախկին անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասում էր, որ Ռուբեն Հակոբյանի հեռանալով «Ժառանգությունից» մարդկային ռեսուրս չի պակասել, նա ինչպես մենակ եկել էր, այնպես էլ մենակ գնաց, բայց նրա հեռացումը մեծ հարված հասցրեց կուսակցության քաղաքական հեղինակությանը՝ հիշեցնելով նաեւ հին վերքերը: «Հաջորդ խորհրդարան մտնելու շանս, կարծում եմ, բոլորը ունեն: Քաղաքականության մեջ որեւէ քաղաքական ուժ ապահովագրված չէ սխալներից, բայց նաեւ պիտի տեսանելի լինի, որ այս ամենից հետո կուսակցությունը հետեւություններ է անում եւ թույլ չի տալիս նման սխալներ, վարում է ակտիվ քաղաքականություն: «Ժառանգությունը» ընդհանուր առմամբ ոչ միայն այս վիճակից պիտի կարողանա ճիշտ դուրս գալ, այլ նաեւ վերադառնալ ճիշտ քաղաքական դիրքերին եւ կատարել այն ֆունկցիան, որը կատարում էր նախկինում, այլապես, իհարկե, կվերածվի սովորական մի կուսակցության, բավականին աղոտ հույսերով»,- ասում էր Սաֆարյանը:

Քաղաքականության մեջ, ըստ նրա, վերելքներն ու վայրէջքները քաղաքական գործչի համար նորմալ են, բայց ոչ հաստատ անկումները եւ ոչ հաստատ՝ պարբերաբար, անընդհատ թույլ տրվող սխալները, որովհետեւ լիդերության ինստիտուտը շատ հստակ պահանջներ ունի՝ նախաձեռնողականություն, առաջադեմ գաղափարներ, որոնց հետեւից մարդիկ կգնան եւ ճշգրիտ քայլեր, որոնք կգնահատվեն: «Հիմա ընդդիմության հետեւից ինչո՞ւ չեն գնում, որովհետեւ ընդդիմության սխալներն այնքան շատ են լինում, իսկ մարդիկ չեն սիրում անընդհատ սխալվող քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին: Մարդիկ հետեւում են նրան, ով իրենցից առաջ է տեսնում: Եթե քաղաքական ուժը առաջնորդության պահանջները չի բավարարում, իհարկե, վերջում անկման դինամիկայով հասնելու է ոչ այնքան հաճելի հանգրվանի: Եվ դրա համար մենք տեսնում ենք ե՛ւ ՀԱԿ-ի դեպքը, ե՛ւ նախկին ընդդիմադիր ուժերի դեպքը, «Ժառանգության» դեպքերը... հետեւաբար, երբ խոսում ենք շանսերի մասին, շանսերը ավելանում են միայն այն դեպքում, երբ հստակ հասկանում ես, թե ինչ պետք է արվի: Ավելի լավ է ոչինչ չանել, քան անընդհատ սխալվել»,- ասում էր քաղաքագետը:

Հարցին՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի պարբերաբար բացակայություններն ու Արեւմտյան Հայաստանի հետ կապված նրա ծրագրերը չե՞ն խոսում այն մասին, որ վերջինս էլ իր հերթին է որոշել «ձեռքերը լվանալ», Սաֆարյանը պատասխանեց. «Իհարկե, լիդերի բացակայությունը զգացնել տալիս է ընդհանուր անցուդարձի եւ քաղաքական կուսակցության հետագծի վրա, բայց ես չեմ կարող դա մեկնաբանել որպես քաղաքականությունից հրաժարվել կամ դիրքերի զիջում: Ես երբեւիցե չեմ զգացել կամ չեմ լսել այդ տրամադրությունները, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հոգնել է քաղաքականությունից կամ այլեւս չի ուզում կամ չի պատրաստվում հաջորդ ընտրություններին: Միգուցե այլք ունենան նման տպավորություն, բայց թերեւս Հովհաննիսյանին չի հաջողվում գտնել՝ «ինչ անել այս իրավիճակում» հարցի պատասխանը, թերեւս սա ավելի ճիշտ կլինի որպես իրավիճակի գնահատական»: Ըստ Սաֆարյանի, չկա կուսակցության ընդհանուր քաղաքական գիծը, ձեռագիրը, կուսակցությունն ավելի շատ պաշտպանվում է, եւ այդ վիճակը ոչ այնքան շահեկան դիրքերում է դնում իրեն, որ ինքը բան չունի ներկայացնելու հասարակությանը, անընդհատ ստիպված է բացատրություն տալ այս կամ այն տհաճ միջադեպի կապակցությամբ:  

Ուշագրավ է, որ երեկ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որով Զարուհի Փոստանջյանին զգուշացնում է որ «տապալում, շենքերի քանդում» արտահայտությունները եւ նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են եւ այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: «Ուստի ցանկացած նման կոչ, առավել եւս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»,- ասված էր ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում։ ԱԱԾ-ն նշել էր, որ սեպտեմբերի 18-ին Փոստանջյանը ԱԺ ամբիոնից թույլ է տվել սադրիչ արտահայտություններ: ««Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունն, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն, ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն եւ փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

Տպել
2841 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին