Աստված մեր կողմից է. Իջեւանի քաղաքապետ

11/09/2015 schedule09:57

Վաղը Իջեւանում լռության օր է: Կիրակի օրը իջեւանցիները պետք է ընտրություն կատարեն Իջեւանի քաղաքապետի երկու ՀՀԿ-ական թեկնածուների՝ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի եւ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի միջեւ: Վերջինս 4 ժամկետ պաշտոնավարելուց եւ նախորդ ընտրություններում Ղալումյանին պարտվելուց հետո նշանակվել էր անշարժ գույքի կադաստրի Տավուշի ստորաբաժանման ղեկավար:

Իջեւանում իսկապես թեժ է: Մեր հարցերին երեկ պատասխանել է Վարդան Ղալումյանը:

- Պարոն Ղալումյան, համացանցում ձեր մրցակցին վարկաբեկող տեսանյութեր էին տարածվել, որի համար նա դիմել է ոստիկանություն, դուք ասել էիք, որ կապ չունեք տեսանյութերի հետ, նույնիսկ կասկածում եք, որ ձեր մրցակիցն է դա արել, չե՞ք պատրաստվում սեփական հետաքննություն անել, պարզելու՝ ով է կանգնած այդ ամենի հետեւում:

- Բացարձակ չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ էլ հետաքրքրվել, ես իմ ընտրողներին էլ խնդրել եմ, որ եթե իրենք տեղյակ են, միջամտեն, համացանցից հանեն, բայց կրկին ասում եմ, որ մենք բացարձակ տեղյակ չենք, մենք մեզ թույլ չենք տա նման բան:

- Կանե՞ք սեփական հետաքննություն:

- Իհարկե, ինձ էլ է շատ հետաքրքիր` ում ձեռագիրը կարող է լինել, որովհետեւ ես գտնում եմ, որ այդ նյութերով ինձ վրա ցեխ են շպրտում, իսկ ես այդ մարդը չեմ, որ նման բաներով գնամ մրցապայքարի:

- Կարծում եք, ձեր մրցակիցը ունա՞կ էր նստել, նման նյութեր սարքել, որ նման աղմուկ բարձրանար:

- Ես իմ մրցակցին շատ լավ եմ ճանաչում, ինքն ամեն ինչի ունակ է: Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ իրեն ճանաչողների կարծիքն է:

- Անգամ այն վատ տեսարանները, որ կային այդ տեսանյութերում, նույնիսկ դա՞, անգամ այդ գնո՞վ, որ աղմուկ լինի:

- Ես չեմ նայել ձեր ասած տեսանյութերը, քանի որ ինձ բացարձակ հետաքրքրիր չէ: Բայց ես հաստատ համոզված եմ, որ իմ ընտրազանգվածի մեջ չկան այդպիսի մարդիկ, որ նման բաներ սարքեն եւ ինտերնետում տեղադրեն: Ես ինչքան գիտեմ, իմ գովազդային պաստառն էլ են ինչ-որ բան արել, գործը թողեմ, նման բաներո՞վ զբաղվեմ: Ժողովրդական խոսք կա, չէ՞` շունը հաչելով է սատկում:

- Դուք ասել էիք, թե վստահ եք, որ մինչեւ ընտրությունների օրը Վարուժան Ներսիսյանը կհանի իր թեկնածությունը, երբ հասկանա, որ ձայն չունի, բայց նա չհանեց եւ շարունակում է պայքարել: Կարո՞ղ է հասկացել է, որ այդուամենայնիվ, ձայն ունի:

- Երկու օր մնաց ընտրություններին, կհամոզվեք, որ չունի:

- Ձեր մրցակիցն ասում է, որ վարչական լծակներ եք կիրառում ձեր ընտրվելու համար:

- Ե՞ս եմ վարչական լծակներ կիրառում: Ես վարչական լծակ ունե՞մ, որ կիրառեմ: Իմ վարչական լծակները աղբահանության համար կարող եմ միայն կիրառել, որ գումար չեն մուծում, տուգանք նշանակեմ, բայց ոչ մի անգամ տուգանք էլ չեմ կիրառել:

- Քարոզարշավի ընթացքում աշխատանքից հեռացվեց ոստիկանության Իջեւանի պարեկապահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանը, քանի որ ժողով էր արել ու իր ենթականերին հրահանգել քվեարկել Վարուժան Ներսիսյանի օգտին: Փաստորեն, շատ օպերատիվ եք գործում:

- Ես ի՞նչ կապ ունեմ պահակայինի պետին հանելու հետ, նա իմ ենթակայության աշխատո՞ղ է: Ես չգիտեմ՝ նա ինչ ժողով է արել: Դա իմ հակառակորդը կարող է իմանալ, որովհետեւ իր համար են արել, ինձ համար չեն արել: 

- Ձեր մրցակիցը ձեզ մեղադրում է, որ ձեր պաշտոնավարման ընթացքում ոչ մի բան չեք արել Իջեւանի համար, միայն այգին եք սարքել, բայց դա էլ նրա ծրագիրն էր, ինքն էր սկսել, ընդ որում` բազալտե քարերով, իսկ դուք շարունակել եք սովորական քարերով, ինչո՞ւ:

- Իմ մրցակցի ձեռագիրն է իրականությունը աղավաղելը: Համեցեք Իջեւան, ժողովրդին հարցրեք` արե՞լ ենք, թե չենք արել: 12 տարի քաղաքապետ է եղել, բա թող իրագործեր իր ծրագրերը, հո ծրագիրը միայն ցանկություն ունենալը չէ՞, կարեւորը ծրագրով նպատակին հասնելն է: Ու հիմա իմ կատարած աշխատանքները վերագրում է իրե՞ն: Ցեխ է շպրտում, որ տանիք չեմ վերանորոգել: 5 բազմաբնակարան շենքի տանիք եմ վերանորոգել, 11 վերելակ եմ վերանորոգել, շահագործման հանձնել, 12 տարվա մեջ 11 վերելակ չէր կարողանում շահագործման հանձներ, առաջին տարում միանգամից արեցի: Քաղաքում լուսաֆորներ եմ տեղադրել, լուսավորությունը տարեկան մոտ 250 հազար էր կազմում, միլիոն 100 հազար է դարձել, աշխատանք չէ՞: Քաղաքի կենտրոնական փողոցները լրիվ ասֆալտապատված, սալիկապատված են, երաժշտական շատրվանների սալիկները թափված էին, քայլել չէր լինում, հիմնանորոգում ենք կատարել. շարունակե՞մ: Քաղաքի մուտքերն եմ լուսավորել մոտ 25 միլիոն դրամ արժողությամբ, ՀՀ-ում նման տարածք չկա, որ այդպիսի մուտք ունենա: Իր ծրագրից է խոսում, ասում է` գալիս եմ տանիք վերանորոգեմ: Նա ի՞նչ տանիք վերանորոգող է, երբ իր սեփական մետաղամշակման գործարանը տանիք չունի, հաստոցներն էլ տարան վաճառեցին: Իրենց ձեռագիրը դա է: Քաղաքի կենտրոնում ընտիր հյուրանոց ենք ունեցել, ի՞նչ գործունեության մասին է խոսում, եթե լուսամուտներն են տարել, վաճառել:

- Ինքն ասում է, որ ձեր պաշտոնավարման օրոք չեք կարող մի փողոցի անուն նշել, որ մինչեւ վերջ ասֆալտապատել եք:

- Ո՞նց չեմ կարող, այսքան թվեցի, ինքը թող նշի՝ իր արածը որն է, իր արածը միայն գերեզմաններ տանող ճանապարհի ասֆալտապատումն է եղել, երբ քաղաքի տարեկան բյուջեն հաստատելիս ասել ենք, որ պետք է այդ ճանապարհը վերանորոգի, չէր վերանորոգում, անվստահություն հայտնեցինք, խնդրում էր, որ անվստահությունը հետ վերցնենք, գործը կանի, մենք էլ ասացինք` չէ, հա՛մ նա, հա՛մ անվստահություն, ճանապարհը ասֆալտապատվեց: Միայն դա է եղել: Մնացածը ասե՞մ որն է եղել, որ չէր ընտրվել, կառուցապատման իրավունքով տարբեր տեղեր հողեր էին վերցրել, որպեսզի այդ պայմանագրերը չխզեմ, ստիպված կադաստրային գները մուծեց, համայնքի բյուջե մոտ 20 մլն դրամ մտավ, եւ որպեսզի այդ գումարները չփոխանցվեն ինձ, քանի որ պաշտոնս ստանձնելու ժամանակաշրջանն էր, մարզպետարանի մոտից 150-200 մետր տարածք մայթերը սարքեց ու անորակ, հիմա շեշտում է, որ գործ է արել: Այդ գործը գիտե՞ք ինչի համար է, որ բյուջեն դատարկ տա ինձ: 10 մլն պարտքով եմ ընդունել, տարեվերջին բոլոր պլանները կատարել եմ: Ոչ մի բան չէի ասում, բայց քանի որ իր քարոզարշավը սկսեց ցեխ շպրտելով, իրականությունը աղավաղելով, հիմա փակագծերը կբացեմ: Քաղաքում ինչ կա` իր սեփականությունն է, անգամ Կադաստրի շենքը, որտեղ հիմա աշխատում է. վարձով տվել է, ամիսը չգիտեմ ինչքան է վերցնում: Այդ շենքը մանկապարտեզ էր, հիմա ես մանկապարտեզի շենք եմ ուզում գտնել, որ նոր մանկապարտեզ բացեմ, որովհետեւ երեխաների թիվը ավելացել է, շենք չունենք: Քարոզարշավի ժամանակ էլ ասում է` համայնքային բյուջեն վատնել եմ, աշխատավարձ եմ տալիս, կարո՞ղ է չտամ: 

- Նրա դեմ տարբեր քրեական գործեր կան, եղբոր, եղբոր տղաների դեմ, նա հայտարարում է, որ դա հետապնդում է, որ կազմակերպում եք դուք եւ մարզի քննչականի պետը:

- Քրեական գործերը իր դեմ են, հարցը իրենք ուղղեք, ես ոչ մի քրեական արարք չեմ կատարել, որ անհանգստանամ կամ վախեմ, այդ իր ձեռագիրն է, ինքն է անընդհատ շփվում նման բաների հետ:

- Բայց վերջին քրգործը օգոստոսի 28-ին էր հարուցվել:

- Բայց ինչի՞ է անհանգստանում, եթե ոչ մի բան էլ չկա: Էն մարդն է անհանգստանում, որ ինչ-որ բան է արել, այդպես չէ՞: Եթե խնդիր չունի, թող չանհանգստանա: Թե չէ՝ ով արեց, ինչ արեց, ես ոչ մի քրեական արարքների հետ կապ չունեմ, այդ հարցը իրեն ուղղեք` ինչ է արել, ոնց է արել:

- Ի՞նչ մթնոլորտ է հիմա Իջեւանում:

- Խաղաղ, արեւ, ընտիր, եղանակը լավ է:

- Տպավորություն է, որ շատ լարված է:

- Ո՞ւմ հետ է լարված:

- Իր ու ձեր եւ ձեր կողմնակիցների:

- Բայց ինքը կողմնակից ունի՞: Անգամ շտաբներում մարդ չունի:

- Այդ դեպքում, ինչի՞ վրա է հույսը դրել:

- Հույսն Աստծո վրա է դրել, Աստված էլ մեր կողմն է:

- Քանի՞ տոկոս ձայն եք ակնկալում:

- Շատ է, շատ, 2 օր մնաց, կտեսնեք:

Տպել
5402 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով