ՀՀԿ-ն Ռ. Քոչարյանին էլ կբացատրի` ինչու «այո» ասել սահմանադրական փոփոխություններին

01/09/2015 schedule12:14

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն եւ «ոչ» ասի սահմանադրական փոփոխություններին, նրա հետ կքննարկի այդ հարցը:

- Պարոն Բաղդասարյան, տեղեկություններ կան, որ Վարդան Օսկանյանը, այդուամենայնիվ, կուսակցություն է բացելու, եւ այդ կուսակցությանը ֆինանսավորելու է Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն ինչպե՞ս է սրան վերաբերվում, գիտենք, որ Քոչարյանը հստակ դեմ է սահմանադրական փոփոխություններին ու եթե իրենք ակտիվորեն ներգրավվեն «Ոչ»-ի ճակատին, ՀՀԿ-ն ի՞նչ է անելու, դուք այս նոր միավորին մրցակից համարո՞ւմ եք, թե՝ ոչ:

- ՀՀԿ-ն չստուգված տեղեկությունները չի մեկնաբանում, եւ երբ չկա հայտարարություն, արդարադատության նախարարությունում չկա նման գրանցված կուսակցություն, ես չեմ ցանկանում մեկնաբանել: Իսկ Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է քաղաքականության մեջ, իր ընտրությունն է, թե ինչ ճանապարհով մտնի ակտիվ քաղաքականություն:

- ՀՀԿ-ն ինչպե՞ս կվերաբերվի, եթե նա «Ոչ»-ի ճակատում հայտնվի:

- ՀՀԿ-ն նորմալ է վերաբերվում ե՛ւ «Այո»-ին ե՛ւ «Ոչ»-ին, ՀՀԿ-ն կատարում է իր գործը եւ բոլորին բացատրում է, թե ինչու պետք է ասել «այո»: Իսկ «Ոչ»-ի կողմնակիցները չեն կարողանում բացատրել, թե ինչու՝ «ոչ»:

- Բայց կարող է Քոչարյանը կարողանա բացատրել:

- Այն ժամանակ կքննարկենք: Մենք բոլորի հետ անում ենք քննարկումներ եւ կարող ենք քննարկել: Համենայնդեպս, ես խորհուրդ չեմ տա, որ հանրապետության երկրորդ նախագահի անունը հանիրավի շոշափվի, որովհետեւ նրա գրասենյակից չկա նման հայտարարություն, եւ ես խորհուրդ չեմ տա, որ նման շահարկումներ արվեն:

- Նրա գրասենյակի ղեկավարը քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեց, որ Քոչարյանն առաջիկայում հարցազրույցով է հանդես գալու ու նաեւ...

- Երբ հանդես կգա, այն ժամանակ մենք կանենք մեկնաբանություն:

- Իսկ կարո՞ղ է նա համոզել ՀՀԿ-ին՝ հետ կանգնել սահմանադրական հանրաքվեից:

- ՀՀԿ-ն շատ հիմնավոր ձեւով կարողացել է բացատրել, թե ինչու են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները, եւ եթե նման տիպի հնարավորություն կար համոզելու, պարտադիր չէ ինչ-որ քաղաքական կուսակցության անդամ լինել, ամբողջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եղել են հանդիպումների, կարող են ձեր նշած անձինք, որպես ՀՀ քաղաքացի, քաղաքական ակտիվ գործիչներ իրենց բոլոր առաջարկությունները ներկայացնել եւ քննարկման առարկա դարձնել: Մենք նման առաջարկություններ նրանցից չենք ստացել, իսկ ումից ստացել ենք, բոլորին կարողացել ենք բավարար պատասխաններ տալ եւ հիմնավորել բարեփոխումների ապագա նպատակահարմարությունը, եւ արդյունքում նախկինում ովքեր դեմ էին, եկել են այն եզրահանգման, որ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն են:

- Վերլուծություններ կան, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, նա փորձելու է իշխանության ներսից մարդկանց ներգրավել:

- Մենք խոսում ենք փաստերի մասին, երբ քայլեր կկատարվեն, այդ քայլերի մասին արդեն կխոսենք եւ ի՞նչ իմաստ ունի խոսել ճանաչված մարդկանց մասին «եթե»-ներով եւ «կարող է»-ներով:

- Ես իշխանությունից ինչ-որ հատված պոկվելու մասին էի հարցնում:

- Իշխանությունը շատ հանգիստ է, իշխանությունը որեւէ մտավախություն չունի, ընդհակառակը, իշխանությունը միշտ մտածում է, որ համալրվում է, ոչ թե, որ իրենից պոկվում են:

Տպել
2399 դիտում

Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ ունեցել. Աննա Հակոբյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

Սպայկայի 20 տոննա բորբոսով պանիրը կրկին ուղարկվել է ՌԴ

Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան

Անահիտ Սաֆյանը նշանակվել է վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով

«ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկեցրել փողոցային երկու շուն. ոստիկանություն

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տան» երեխաների խնամքը

Կարեւոր մրցաշար Գերմանիայում. հայ մարմնամարզիկներին օլիմպիական ուղեգրերի շատ փոքր հույս է մնացել

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրումը սպառնալիք է երեխաների անվտանգության համար. ԱԽ քարտուղար

Այսօր 12,8 մլրդ դրամի ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին. վարչապետ

Ես ասֆալտին պառկեցվելուց եւ պատերին խփվելուց չեմ վախենում․մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից․ Վարդան Ղուկասյան

Երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը. ԱՆ

Հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազած Սահմանադրական դատարանի հաստատմանը․ վարչապետ

Ինչպիսին են լինելու ամանորյա միջոցառումները մայրաքաղաքում. իրադարձություններն ու ծախսերը՝ ամբողջությամբ

Ես ինձ համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան

Ակնարկել են, թե՝ «երեխա ունես, քեզ ի՞նչ պետք է. Նազելի Բաղդասարյանը հաստատում է սպառնալիքների մասին տեղեկությունը

ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները. Փաշինյան

9 հոգով «Երևանի ՋԷԿ»-ից 1 տոննա պղնձյա փաթույթ են տարել, արդյունքում մոտ 21,5 միլիարդ դրամի վնաս է հասցվել. ՔԿ

«Ryanair»-ն արդեն հաստատել է չորս ուղղություններ, բայց նախատեսում է ավելացնել եւս երեքը. Ռեւազյան

Սենատոր Գրահամը մեկնաբանել է՝ ինչու է վետո դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա