Անդրանիկ Նիկողոսյանի մեդալները

13/08/2015 schedule21:10

Երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, «Ռուս-հայկական միության» նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի արած հայտարարությունները ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լկտիություն էր որակում:

Հիշեցնենք, Մարուքյանը դիմել էր ԱԺ նախագահին՝ պահանջելով Նիկողոսյանից հետ վերցնել ԱԺ-ի շնորհած բարձրագույն պարգեւը՝ պատվո մեդալը` Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին վերջինիս արած հայտարարության համար: Նիկողոսյանն էլ ասել էր, թե ավելի հեշտ է Մարուքյանի մանդատը հետ վերցնել, քան իր մեդալները: Այս օրերին սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր հարց են բարձրացնում, թե իր որ ներդրման համար է Նիկողոսյանն այդքան մեդալների արժանացել:

Եվ ուրեմն, 2013թ. հոկտեմբերին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Նիկողոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ԱՊՀ երկրների երիտասարդական միության ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:

Նույն թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Նիկողոսյանին պարգեւատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգեւատրվում են ՀՀ ոստիկանության խնդիրների իրականացման, ՀՀ ոստիկանության համակարգի գործունեությանն աջակցություն ցույց տալու, միջազգային իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար:

Նույն այդ շրջանում Նիկողոսյանին մեդալ է շնորհել մեկ այլ պաշտոնյա՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւան քաղաքում հասարակական ակտիվ գործունեության համար Տարոն Մարգարյանը Անդրանիկ Նիկողոսյանին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Մինչ այդ՝ 2008 թվականին, Նիկողոսյանին միանգամից երկու մեդալով պարգեւատրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս Նիկողոսյանին շնորհել է «Անդրանիկ Օզանյան» եւ «Գարեգին Նժդեհ» մեդալները: 

Սրանք Նիկողոսյանի հայաստանյան մեդալներն են: Բացի այդ, Անդրանիկ Նիկողոսյանը 2010 թ. հոկտեմբերի 15-ին ՌԴ ներկայիս վարչապետ, այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով: Մեդվեդեւի հրամանագրում նշված է, որ շքանշանը Նիկողոսյանին շնորհվում է «Ռուսաստանի հետ մշակութային կապերի, ինչպես նաեւ արտերկրում ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածման գործում ներդրած մեծ ավանդի համար»:

Նույն տարում Անդրանիկ Նիկողոսյանը պարգեւատրվել է ռուս ուղղափառ եկեղեցու մեդալով: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրում նշված է, որ Նիկողոսյանը պարգեւատրվում է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ ազնվահավատ իշխան Դանիիլ Մոսկվացու III աստիճանի շքանշանով` Գյումրիում Պատվո Բլուր ռուսական զինվորական գերեզմանատան վերականգնման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար: Համաձայն Ռուս ուղղափառ եկեղեցու պարգեւների մասին կանոնակարգի, Սուրբ ազնվահավատ իշխան Դանիիլ Մոսկվացու շքանշանով են պարգեւատրվում հոգեւոր կյանքի վերածննդի գործում ավանդ ունեցող անձինք:

Այդ նույն օրը Նիկողոսյանը պարգեւատրվել է նաեւ ՌԴ կառավարության պատվավոր դիպլոմով: 2013թ. Նիկողոսյանը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի կողմից պարգեւատրվել է պատվավոր դիպլոմով ՌԴ եւ ԱՊՀ անդամ երկրների համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույն թվականին Նիկողոսյանին պարգեւատրել է դիպլոմով ռուս հայրենակիցների երիտասարդական ծրագրերի իրացման գործում հատուկ ավանդի համար:

Տպել
3939 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից