Իշխանությունը սպասում է

30/06/2015 schedule21:10

Ռուսական մամուլում վերջին երկու օրը հրապարակված տեղեկությունները, թե «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պատրաստ է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, պաշտոնապես չհաստատվեցին:

ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը դեռ Հայաստան չի վերադարձել, ու թեեւ ընկերության մամուլի խոսնակն ասում է, թե կվերադառնա, բայց իշխանական շրջանակներում առավել հավանական են համարում, որ չվերադառնա: Անորոշ իրավիճակը Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթից հետո էլ շարունակվում է, ու հիմա հարցերը, թերեւս, ավելի շատ են, քան մինչ այդ ելույթը: Տարբեր կալիբրի պաշտոնյաներ շաբաթ օրվանից փորձում են հեռուստաեթերում բացատրություններ ու պարզաբանումներ տալ, բայց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարողներին այդ ամենը չի բավարարում: Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասում էր, թե անհասկանալի որեւէ բան չկա, Սերժ Սարգսյանն ամեն ինչի մասին հստակ խոսել է: Նա, ի դեպ, ասում էր, թե ՀԷՑ-ի աուդիտի գումարը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է վճարելու: «Իրավական առումով Հայաստանը չի էլ կարող աուդիտ պահանջել եւ վճարել դրա գումարը, քանի որ ընկերության 100 տոկոս բաժնետերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է: Հիմա, քանի որ աուդիտ անցկացնելու համաձայնությունը ձեռք է բերվել, նրանք էլ, բնականաբար, վճարելու են դրա համար»,- հայտարարեց Հակոբյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասում էր, թե պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:

- Պարոն Ավետիսյան, Սերժ Սարգսյանի հայտարարությունները չեն բավարարում ցուցարարներին, եւ նրանք շարունակում են նստացույցը, իշխանության հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

- Նախ՝ պիտի հասկանանք, թե որ ցուցարարների մասին է խոսքը: Այն ցուցարարները, որոնք ի սկզբանե շարժումը սկսել էին, կարծում եմ, նրանք ընկալեցին եւ պայքարը շարունակում են Ազատության հրապարակում, իսկ մյուս ցուցարարներին ի՞նչը չի բավարարում՝ ես չեմ կարող ասել, որովհետեւ անհասկանալի է՝ նրանք ինչ են ուզում:

- Իսկ իշխանությունը հիմա գիտի՞ ինչ է անելու:

- Իշխանությունը միշտ էլ գիտի՝ ինչ է անելու, ուղղակի սպասում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիական նախաձեռնության հստակ պատասխանին: Այս պարագայում շատ կարեւոր է, որ այդ շարժման կազմակերպիչները թույլ չտան, որ մարդիկ սողոսկեն իրենց շարքերը, փորձեն շարժումն այլ ուղղությամբ տանել եւ իզուր տեղը վատ վիճակի մեջ դնեն շարժման մասնակիցներին եւ ժողովրդին:

- Սերժ Սարգսյանը խոսեց միջազգային աուդիտի մասին, իսկ սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ որոշման կասեցման մասին ոչ մի բառ չասաց, նաեւ ցուցարարները համաձայն չեն, որ դրա համար բյուջեից, այսինքն՝ իրենց գրպանից վճարվի:

- Ի վերջո, պետք է այդ հարցը պարզվի, եւ որեւէ մեկը չի պատրաստվում իր գրպանից աուդիտ անել: Դա բնական է, պիտի լինի այն կառույցի հաշվին, որը աուդիտը հրավիրում է: Հիմա դա եթե պետությունն է, ուրեմն՝ պետական բյուջեի հաշվին է, բայց կարգն այդպես է, որ ով պատվիրում է, նա էլ պիտի վճարի: Իսկ որպեսզի բոլոր կասկածները փարատվեն, բնական է՝ պիտի միջազգային աուդիտ արվի:

- Յոթ դրամը, որ կառավարությունը վերցնում է իր վրա, ստացվում է, որ էլի քաղաքացիների գրպանից է վճարվելու, որեւէ տարբերություն տվյալ պարագայում չկա, քանի որ բյուջեն հարկատուներիս հաշվին է ձեւավորվում:

- Տարբերություն շատ կա, որովհետեւ տարեկան բյուջեն պլանավորած է եւ բնական է՝ ծախսերի հետ պլանավորված են նաեւ եկամուտները, հիմա ուղղակի պետությունը իր ծախսային մասը փոփոխության է ենթարկելու եւ այն եկամուտները, որ տարվա  սկզբից նախատեսված էին, իհարկե, դա բոլոր հարկատուների եկամուտներն են, այդ եկամուտների ծախսի ուղղությունն է փոխելու: Մի քիչ փորձում եք շատ ուղղությունները շեղել: Հիմա ուղղակի ծախսերի ուղղություն է փոխվում՝ առանց սոցիալական ծախսերին ձեռք տալու:

- Այսինքն՝ հիմա հնարավոր է՝ ԱԺ արտահերթ նիստով բյուջեում է՞լ փոփոխություն արվի:

- Եթե որոշակի տոկոս անցնում է, բերում են արտահերթ, արտահերթը հուլիսի 2-ին է, բայց չեմ կարող ասել, թե ինչ է օրակարգում:

- Խոսվեց, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պատրաստ է վաճառել ՀԷՑ-ը, չնայած պաշտոնապես դա հերքում է: Այդ մասով ի՞նչ զարգացումներ են սպասվում:

- Դե, սպասենք, տեսնենք: Դեռ վաղ է խոսել, տեսնենք՝ գործընթացները ինչպես կընթանան:

- Եթե Բաղրամյան պողոտայում հանրահավաքները երկար շարունակվեն, իշխանությունը գնալո՞ւ է ուժի կիրառման:

- Ես կարծում եմ, որ Բաղրամյանում միտինգ անողները պիտի ընդունեն, որ ճիշտ չէ այնտեղ անելը, որովհետեւ շարժման բուն նախաձեռնողները շատ ճիշտ հասկացել են եւ գնացել են Ազատության հրապարակ: Եթե շարժում է, ուրեմն՝ պիտի ունենա ղեկավար, քայլերի հաջորդականություն եւ մարդիկ պետք է պատասխան տան շարժման համար: Այլապես՝ վաղը մեկը կարող է հայտնվի, ասի՝ ես եմ շարժումը ղեկավարելու, իսկ երբ գա պատասխանատվության պահը, ասի՝ ես ղեկավար չեմ:

- Այդուամենայնիվ՝ եթե դուրս չգան Բաղրամյանից, իշխանությունը ի՞նչ է անելու:

- Դրա որոշողն արդեն ես չեմ, համենայնդեպս՝ իմ կոչն է, որպեսզի գնան եւ միանան Ազատության հրապարակի նախաձեռնող խմբին:

- Եթե միացան, դրանից ի՞նչ է փոխվում:

- Իսկ ի՞նչ է փոխվում, եթե փողոցը փակում են: Դա լուրջ ազդեցություն է ունենո՞ւմ: Դրական ինչ ազդեցություն որ կարող էր ունենալ, արդեն ունեցել է, որպեսզի համակարգի հիմնախնդիրները հստակեցվեն, առողջացվի: Հիմա նորմալ, ցիվիլ թող շարունակեն, չփորձեն հազարավոր մարդկանց նեղություն տալ, նաեւ սպասենք, տեսնենք, հասկանանք՝ ինչ է կատարվում համակարգում: Չի կարելի այդպես ցիվիլ կազմակերպված շարժումն արդեն փորձել այլ տեղ տանել. տեսնում ենք, որ որոշ մարդիկ փորձում են այլ հարցեր լուծել:

Տպել
2858 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ