Ոստիկաններն ընդդեմ պատգամավորի

23/06/2015 schedule16:58

Երեկ խորհրդարանում տեղեկություններ կային, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանին:

Խոսվում էր, որ Գասպարյանն անձամբ է մի քանի անգամ ապտակել Դավթյանին: Ոստիկանությունը, սակայն, հերքում էր սույն տեղեկությունները: «Անհեթեթություն է դա»,- մեզ հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ինքը՝ Դավթյանը, Ազգային ժողով չէր եկել եւ ողջ օրվա ընթացքում այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց:

Բանն այն է, որ անցյալ ուրբաթ shamshyan.com-ը մի տեսանյութ հրապարակեց, որտեղ տեսնում ենք, թե ինչպես է պատգամավոր Դավթյանը հայհոյում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար իր մեքենան կանգնեցրած ճանապարհային ոստիկաններին: «Էս յեքա տռասի վրա էլ ավտո չկար հա՞ կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես, ակտ գրես: Բեսամթ տղա ես էլի դու դառել ըտենց, արա»,- ասում է Դավթյանը ոստիկաններին, ովքեր այդ ընթացքում ակտ են կազմում: «Ահաբեկո՞ւմ եք»,- հարցնում է ոստիկաններից մեկը: «Ես չեմ ահաբեկում, ինչ կա, էն եմ ասում, քեզ դրել ես Հիսուս Քրիստոսի աշակերտի տեղը: Եկել կանգնել, թալան ես անում շոշերին, ասում եմ քեզ՝ ով եմ, մի հատ ընենց (սկսում է հայհոյել), վեկալել, դեպուտատի վրա ակտ ես գրում անշնորհքավարի: Էտի տենց ա՞»,- ասում է պատգամավորը: Երբ ոստիկանը խնդրում է ներկայանալ, Դավթյանը պատասխանում է. «Ներկայացա, Էջմիածնից դեպուտատ Հրանտն եմ: Կեթաս, կասես տենց սաղ քու էդ ումը գիտես: Շնորհքն էլ ա լավ բան, արա, սաղ ամեն ինչը մոռացել են (էլի սկսում է հայհոյել)»: Այդ ընթացքում ոստիկանը շարունակում է ակտը գրել, իսկ խիստ նեղսրտած պատգամավորը շարունակում է. «Էս ցելի տռասի վրա սաղ էս մի ավտոն էր, հա՞, հեսա գիտես պագոններդ ավելացնելու ե՞ն»: Դավթյանի ավտոմեքենան կանգնեցրած ոստիկանները որեւէ ձեւով չեն պատասխանում եւ անվրդով ու դանդաղ շարունակում են իրենց անելիքը, ինչը պատգամավորին ավելի է հունից հանում: «Արա, պրծի, ուշացանք նիստից, հարազատ»,- ասում է նա: Ի վերջո, ակտը ստորագրում են, հանձնում պատգամավորին, ասում՝ հաջողություն, բարի ճանապարհ, պատգամավորը վերցնում է այն եւ էլի ինչ-որ բաներ խոսելով՝ դժգոհ հեռանում:

Երեկ, երբ ոստիկանությունից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք պատրաստվում են դատի տալ ԲՀԿ-ական պատգամավորին, մեզ պատասխանեցին. «Դատարան չենք կարող դիմել, քանի որ տեղի ունեցածը հրապարակային բնույթ չի կրել: Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված՝ վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում: Դա է պատճառը, որ ոստիկանությունը չի կարող օգտվել Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածից»: Թե կոնկրետ ի՞նչ խախտում էր թույլ տվել պատգամավորը՝ հստակ չասացին, հայտնեցին ընդամենը, որ խախտումն արձանագրվել է:

Երբ փորձեցինք Հատուկ քննչական ծառայությունից ճշտել՝ պատգամավորի մասնակցությամբ միջադեպի հետ կապված նյութեր նախապատրաստվո՞ւմ են կամ՝ հնարավո՞ր է՝ արդեն քրեական գործ կա հարուցված, պատասխանեցին, որ՝ ոչ:

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը երեկվա դրությամբ որեւէ դիմում ոստիկանությունից չէր ստացել պատգամավորի վարքի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանն այս օրերին Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանին: Երբ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Սուքիաս Ավետիսյանին հարցրեցինք՝ հնարավո՞ր է հանձնաժողովը ընթացք տա սույն գործին, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, պիտի հանձնաժողովի նախագահից ճշտեք: Ես տեսանյութն էլ չեմ տեսել, որ կարողանամ կարծիքս հայտնել: Հանձնաժողովի նախագահը կգա, կհասկանանք»: Հարցին՝ պարտադիր պետք է դիմում լինի՞, որպեսզի հանձնաժողովը սկսի քննել պատգմավորի վարքագիծը, թե՞ տեսանյութը արդեն հիմք է, որպեսզի գործընթաց սկսվի, Ավետիսյանը պատասխանեց. «Կարող է նաեւ՝ եթե համացանցում տեսանյութ կա, որ նա վիրավորում է, միգուցե դա նաեւ հիմք հանդիսանա, որ ընթացք տանք: Հիմա, մինչեւ նախագահը չգա, ոչինչ չենք կարող ասել»:

Ավելի ուշ մեզ հաջողվեց ճշտել, որ ճանապարհային երկու ոստիկանները, ովքեր կանգնեցրել էին ԲՀԿ-ական պատգամավորի ավտոմեքենան, դիմում էին գրել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով, եւ դրան պաշտոնական ընթացք կտրվի հանձնաժողովի նախագահի՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո: Ոստիկանությունը, փաստորեն, որոշել է պատժել Դավթյանին: Ի դեպ, վերջինիս կուսակիցները երեկ հայտարարում էին, թե չեն հավատում, որ Դավթյանը կարող էր նման բան անել: Եւ իսկապես էլ՝ տեղի ունեցածին հավատալը մի փոքր դժվար է, քանի որ իր պատգամավորական երեք տարվա գործունեության ընթացքում Հրանտ Դավթյանի ձայնը ԱԺ նիստերի դահլիճում որեւէ մեկը լսած չկա. նա երբեւիցե ԱԺ ամբիոնին չի մոտեցել, ելույթ չի ունեցել, հայտարարությամբ հանդես չի եկել, որեւէ հարց չի բարձրացրել: Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներից շատերը երեկ դժվարանում էին անգամ նրա դեմքը հիշել, ոմանց էլ անգամ նրա անունը հայտնի չէր:

Հրանտ Դավթյանը Էջմիածնից է, ավարտել է գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելիորացիայի ֆակուլտետը, մասնագիտությամբ ճարտարագետ-հիդրոտեխնիկ է, զբաղվել է մասնավոր գործունեությամբ, 2011-ին անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ 2012-ին ԲՀԿ համամասնական ցուցակով մտել խորհրդարան: Ի դեպ, 2009-ին էլ արժանացել է Էջմիածնի քաղաքապետարանի շնորհած «Էջմիածնի բարեկամ» կոչմանը:

Տպել
3726 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց