Գազի Հովո VS Արգամ Հովիկիչ

12/05/2015 schedule16:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երբեմնի ոխերիմ թշնամին՝ Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը՝ Գազի Հովոն, ով նախկինում «ՀայՌուսգազարդի» Արարատի մարզի մասնաճյուղի տնօրենն էր, որոշել է Արտաշատում իշխանափոխություն անել:

Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ հունիսի 7-ին նշանակված Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են Արգամ Աբրահամյանը՝ վարչապետի որդին, Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, եւ Գարեգին Համբարձումյանը՝ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին: Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, հեռուն գնացող ծրագրեր ունի. իշխանական շրջանակներում մի քանի տարի է խոսում են, որ նա ցանկանում է որդուն Արտաշատի քաղաքապետ, այնուհետեւ՝ Արարատի մարզպետ դարձնել: Գազի Հովոյի առաջադրումը, սակայն, սպառնում է լուրջ խոչընդոտ դառնալ այս ծրագրի իրականացման ընթացքում՝ չնայած, որ անկուսակցական Արգամ Աբրահամյանի թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն: Աբրահամյան եւ Ղազարյան ընտանիքները մարզում պարբերաբար բախումներ են ունեցել, երբեմն՝ զինված: Լարվածությունը նրանց միջեւ գագաթնակետին էր հասել 2010-ի գարնանը, երբ Հովիկ Աբրահամյանի որդին եւ եղբորորդին իրենց ընկերների հետ, նախ, ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսի ծառայության մեքենաների վարորդներին, առեւանգել այդ մեքենաներն ու այրել, հետո կրակահերթեր բացել Ղազարյանների տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա: Ոստիկանությունը, որ խնամքով թաքցրել էր այրված ավտոմեքենաները եւ փորձում էր կոծկել միջադեպը, ստիպված եղավ քրեական գործ հարուցել: Արդյունքում՝ Գազի Հովոն հեռացավ երկրից եւ նրա հանդեպ հետախուզում հայտարարվեց: Նրան պատկանող ընկերություններում ստուգումներ ու զանազան ճնշումներ սկսվեցին

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, սակայն, ով, ի դեպ, Գազի Հովոյի ազգականն է, հաշտեցրեց ընտանիքներին, եւ Հովհաննես Ղազարյանը վերադարձավ Հայաստան: Քրեական գործն էլ կարճեցին: Հին պատմությունները, սակայն, կարծես թե չեն մոռացվել: Երեկ, երբ զանգահարեցինք Հովհաննես Ղազարյանին, նա նյարդային տոնով ասաց. «Հանգիստ թողեք ինձ, ես իմ ծրագրերը ունեմ, իմ գործերը ունեմ, ցտեսություն»: Եւ անջատեց հեռախոսը: Ղազարյանի լիազոր անձը, սակայն, փաստաբան Հարություն Բաղդասարյանը, պատասխանեց մեր հարցերին:

- Պարոն Բաղդասարյան, Հովհաննես Ղազարյանի հաշվարկը ո՞րն է, որ առաջադրվել է, թերեւս ոչ ոք չի կասկածում՝ ընտրությունները ինչ ելք են ունենալու:

- Ո՞վ ասաց, որ ոչ ոք չի կասկածում: Հովհաննես Ղազարյանը որոշել է դառնալ Հայաստանի 2000 տարի առաջվա մայրաքաղաքի քաղաքապետ:

- Պարզապես՝ մինչեւ հիմա տեսել ենք՝ Աբրահամյանները ինչպես են ընտրությունները անցկացնում:

- Հիմա մարդիկ փորձում են քաղաքակիրթ ճանապարհով պայքարել եւ հաղթել, եկեք հնարավորություն տանք այդ մարդկանց: Հիմա մարդիկ ասում են՝ մենք թշնամի չենք, ամեն ինչ անցել է, մենք դրա խնդիրը չունենք, պարզապես՝ ես ուզում եմ քաղաքապետ դառնալ: Մենք փորձելու ենք հաղթել: Մենք այսօր գնում ենք հաղթանակի, այսինքն՝ մեր թիմն այդպես է տրամադրված:

- Բայց խոսակցություններ կան, որ Հովհաննես Ղազարյանը կարող է ինքնաբացարկ հայտնել՝ հաշվի առնելով, որ նրանք հաշտվել են Աբրահամյանների հետ:

- Ճիշտ է, հաշտվել են: Նախկին թշնամիները հաշտվել են եւ միասին գնում են ընտրապայքարի՝ իրար դեմ, ո՞վ կհաղթի՝ ցույց կտա ժամանակը: Մենք մտնում ենք պայքարի մեջ հաղթելու համար:

- Այսինքն՝ բացառվում է, որ նա ինքնաբացարկ հայտնի:

- Այս կտրվածքով, այս պահի դրությամբ՝ այո՛: Բայց հետո էլ չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ պետք է լինի, որ բացարկ հայտնի: Ինքնաբացարկի ժամկետին 2 օր էլ կա՝ մինչեւ որոշումը կայացնելը, որովհետեւ եթե որոշումը կայացնեն, գրանցվեն, գրավը կորում է: Բացարկի հարցը պիտի լիներ այս 2 օրվա ընթացքում, իսկ այս 2 օրվա ընթացքում նման խնդիր չունենք: Հետագայում էլ՝ ընտրապայքարը ցույց կտա: Մենք գնում ենք հաղթանակի, մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է ընտրությունների ճանապարհով փոփոխություն լինի:

- Հաշվի առնելով նախկին դեպքերը՝ մտավախություն չկա՞, որ չնայած հաշտությանը, եթե Հովհաննես Ղազարյանը որոշի գնալ մինչեւ վերջ, էլի նույն պատմությունը կրկնվելու է:

- Համենայնդեպս, մեր կողմից նման քայլեր երբեք չեն արվելու, եւ մենք վստահ ենք, որ եթե հանկարծ նման պրովոկացիաներ լինեն, անպայման իրավապահ մարմինները դրա ճանապարհը կառնեն: 

- Երրորդ թեկնածուի՝ Գարեգին Համբարձումյանի դերը ո՞րն է այս ընտրություններում:

- Մեր կողմից չէ: Մենք որեւէ թեկնածու չենք դրել, որպեսզի հետո մեզ համար հանի: Թե հիմա ով է դրել՝ ի՞նչ ասեմ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Գարեգին Համբարձումյանը՝ Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին, ով, ինչպես մեզ հայտնեցին Արտաշատի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, նախկինում հարկային ծառայությունում է աշխատել, մտադիր է սույն ընտրություններն օգտագործել եւ Արգամ Աբրահամյանի օգտին թեկնածությունը հանելու դիմաց՝ կրկին վերադառնալ նույն մարմնում աշխատանքի: Նրանից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. բաժանորդն անհասանելի էր:

Ինչ վերաբերում է Արգամ Աբրահամյանին, արտաշատցիների շրջանում խոսվում է, որ նա ընդամենը մի քանի ամիս առաջ է գրանցվել Արտաշատում, այնտեղ չի բնակվում, տունն էլ Երեւանում՝ Մոնումենտում է: Գրանցման համար փաստաթղթային խնդիրներ, սակայն, նա չունի:

Տպել
5972 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը