«Վեր ընգի տեղդ, արա». Շմայսը դարձյալ բառապաշարը ցուցադրել է ԱԺ-ում

16/12/2014 schedule13:34

Այսօր ԱԺ-ում, «Մաքսային կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր Ազգային ժողովը եւս մեկ անգամ փորձ է կատարելու մեր անկախությունը վաճառքի դնել եւ ինքը եկել է դեմ քվեարկելու եւ հայտնելու իր կարծիքը: «Արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը գահավիժում է, եւ ՀՀ-ն այդ տնտեսության հետ դաշնակցելու կամ համագործակցելու որեւիցե անելիք չունի»,- հայտարարեց Փոստանջյանը, այնուհետեւ հավելեց, որ դժվարանում է այնպիսի խոսքեր ընտրել, որ չվիրավորի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը կողմ քվեարկող իր գործընկերներին, որոնք Հայաստանը տանում են կործանման:

Ավելի ուշ, երբ արդեն Փոստանջյանը նորից ձայն խնդրեց եւ փորձում էր խոսել դրամի արժեզրկման պատճառների մասին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պահանջեց անջատել նրա խոսափողը՝ հայտարարելով. «Դուք արդեն պրովակացիա եք անում»: Մեկ այլ առիթով Փոստանջյանը երրորդ անգամ ձայն խնդրեց վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու համար, սակայն Սահակյանը նորից ձայն չտվեց նրան՝ «Ես ձախողումներ պահանջողներին ձայն չեմ տալու» ասելով: Փոստանջյանը տեղում ինչ-որ բաներ ասեց, ինչը դուր չեկավ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս), որը հավանաբար (չլսվեց) վիրավորեց Փոստանջյանին: «Բառերդ ընտրի»,- կոչ արեց Նիկոլ Փաշինյանը: Ինչին ի պատասխան Շմայսն արձագանքեց. «Վեր ընգի տեղդ, արա»:

Տպել
1525 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը