Երեւանի քաղաքապետարանում հանդիպել են հայ եւ ռուս ձեռներեցներն ու երիտասարդները

09/10/2014 schedule16:00

Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում այսօր Երեւանի քաղաքապետարանում երկու տարբեր հանդիպումներ են անցկացվել:

Դրանցից մեկին մասնակցել են Մոսկվայում եւ Երեւանում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: «Բիզնես-Մարաթոն» նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպումը նախաձեռնել է Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության դեպարտամենտը`միջտնտեսական և միջազգային դեպարտամենտի օժանդակությամբ: Մոսկվայաբնակ գործարարների այցի նպատակը երևանաբնակ գործընկերների հետ բժշկական սարքավորումների, մեքենաշինության, շինարարական և ներկայացված այլ ոլորտներում համագործակցություն ծավալելն ու առկա փորձը փոխանակելն է: Բացման խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, նրանց հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումներին:

Մոսկվա քաղաքի գիտության, արդյունաբերական քաղաքականության և գործարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազևը նախ շնորհավորել է հայ գործընկերներին «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության առիթով և բեղմնավոր աշխատանք է մաղթել հայ և ռուս գործընկերներին: Քաղաքապետարանից հայտնում են, որ Մոսկվայի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս հնարավորին աջակցելու են երկու քաղաքների գործարարների անմիջական համագործակցությանը:

Այնուհետեւ քաղաքապետարանում անցկացվել է Երիտասարդական քաղաքականության ասպարեզում Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության զարգացմանը նվիրված կլոր սեղան: Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ավելի քան 30 երիտասարդներ՝ հայաստանյան և ռուսաստանյան տարբեր կազմակերպություններից, ինչպես նաև Մոսկվայի կառավարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորել է կլոր սեղանի անցկացումը՝ փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից: Յուրի Մամիկոնյանը նաև ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքային ծրագրերում երիտասարդության ներգրավվածությանը: Այդ նպատակով ձևավորվել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ:

Երիտասարդները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու համագործակցությունը և առաջիակայում քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Տպել
473 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով