Փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի ընդերքը թալանվում է

30/07/2014 schedule17:30

Օրերս ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե խնդիրներ կան հանքարդյունաբերությունում, ինչը ազդել է նաեւ հարկահավաքման ցուցանիշների վրա:

Խնդիրները, որոնք կան հանքարդյունաբերությունում, արտացոլված են նաեւ պաշտոնական վիճակագրական ցուցանիշներում: Ըստ այդմ, այս տարվա առաջին 5 ամիսներին հանքարդյունաբերությունում արձանագրվել է շուրջ 5 տոկոսի նվազում: Հանքարդյունաբերությունում առկա վիճակը, ըստ նույն Գագիկ Խաչատրյանի, պայմանավորված է միջազգային շուկայում մետաղների գների անկմամբ: Ինչ խոսք, մետաղների միջազգային գների անկումը իրողություն է, սակայն համադրելով որոշ ցուցանիշներ՝ հանքարդյունաբերությունում տարօրինակ միտումներ են ի հայտ գալիս: Այսպես, այս տարվա առաջին կիսամյակում հանքարդյունաբերության խոշորագույն 7 ձեռնարկությունները, որոնք գտնվում են առաջին 100 հարկատուների ցանկում, բոլոր հարկատեսակների գծով ՀՀ պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 15 միլիարդ դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 25 միլիարդ դրամ էր: Այլ կերպ ասած, մեկ տարվա ընթացքում հանքարդյունաբերական ընկերությունները նվազեցրել են հարկերը ավելի քան 40 տոկոսով: Այսինքն, արդեն ունենք երկու ցուցանիշներ, որոնք այնքան էլ համահունչ չեն: Ոլորտում նվազումը կազմել է 5 տոկոս, իսկ վճարված հարկերը նվազել են 40 տոկոսով: Իհարկե, արդյունահանման ծավալների եւ վճարվող հարկերի ծավալների փոփոխությունները ուղիղ համեմատական չեն, սակայն չափազանց կասկածելի է, որ արդյունահանման ծավալների ընդամենը 5 տոկոսի նվազումը կհագեցներ հարկերի 40 տոկոս նվազման: Պատկերն ավելի ընդգրկուն դարձնելու համար բերենք մեկ այլ պաշտոնական ցուցանիշ: ՀՀ արտաքին առեւտրի վերաբերյալ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 142 միլիոն դոլարի հանքաքար եւ տարբեր մետաղների խտանյութ: Դոլարային արտահայտությամբ, անցած տարվա համեմատ սա պակաս է մոտ 2 տոկոսով: Իսկ ծավալային առումով՝ ընդհակառակը՝ աճ է գրանցվել. այս տարի արտահանվել է 100 հազար տոննա հանքաքար եւ խտանյութ, անցած տարվա 87 հազար տոննայի դիմաց: Այսինքն, ֆիզիկական ծավալն աճել է 15 տոկոսով, իսկ ընդհանուր արժեքը մնացել է գրեթե անփոփոխ՝ նվազել է ընդամենը երկու տոկոսով: Սա հենց միջազգային գների նվազման արդյունքն է: Այսպիսով ամփոփենք. ծավալային առումով հանքաքարերի եւ խտանյութերի արտահանումը աճել է 15 տոկոսով, դրանից ստացված գումարը գրեթե մնացել է անփոփոխ, իսկ այդ բիզնեսից վճարված հարկերի ծավալը նվազել է 40 տոկոսով: Անհամամասնությունները ուղղակի ակնհայտ են, մանավանդ՝ պետբյուջե վճարված հարկերի տեսակետից: Եւ սա ստիպում է կրկին պնդել, որ հանքարդյունաբերությունում հսկայական ստվեր կա:

Ընդհանրապես, մեր տնտեսությունում չկա ավելի մութ ոլորտ, քան հանքարդյունաբերությունն է: Նախ՝ որեւէ պատահական անձ կամ կազմակերպություն այդ ոլորտում չկա: Հանքարդյունաբերության ոլորտ մուտք գործելու համար անհրաժեշտ են հզորագույն կապեր եւ աստղաբաշխական գումարներ: Այդ ոլորտում արդեն պաշտոնապես արձանագրվել են կոռուպցիոն սկանդալներ, եւ նույնիսկ օտարերկրյա դատարաններում արդեն կայացված վճիռներ կան հայաստանցի պաշտոնյաների դեմ, որոնք հանքարդյունահանման թույլտվության տալու համար միլիոնավոր դոլարների կաշառքներ են պահանջել օտարերկրյա ընկերությունից: Օֆշորային գոտիներից Հայաստան հոսող «օտարերկրյա» ներդրումների մեծագույն մասը ուղղվում է հենց հանքարդյունաբերություն, ինչը արձանագրված է նաեւ պաշտոնական տվյալներով: Իսկ այս ամենը ուղղակիորեն ցույց է տալիս, որ այդ ոլորտը գերշահութաբեր է: Ավելին` մեր տնտեսության ամենաշահութաբեր ոլորտն է: Մեր հանքերը վայրենի տեմպերով են շահագործվում: Այնքան վայրենի, որ բնապահպանական լրջագույն խնդիրներ են առաջանում: Ամբողջական բնակավայրեր են տեղափոխվում ընդերքի շահագործումը անընդհատ ընդլայնելու պատճառով: Եւ այս ամենի հետ մեկտեղ՝ հանքարդյունաբերությունից ստացվող հարկային եկամուտները կազմում են բյուջեի ընդամենը 6-7 տոկոսը: Այսինքն՝ եթե մենք վաղը արգելենք մեր բոլոր հանքերի շահագործումը, պետական բյուջեի վրա դա չնչին ազդեցություն կունենա, եւ երկիրը տնտեսական վնասներ գրեթե չի կրի: Ինչը չի կարելի ասել այդ ոլորտում գործող «ընկերությունների» մասին, որոնց մեծագույն մասը կապված է մեր ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանց գերշահույթները շեշտակի կնվազեն, որովհետեւ այդ շահույթները շատ ավելի մեծ են, քան բյուջե վճարվող հարկերը: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների, մեր մետաղական հանքերի շահագործումը արդյունավետ հարկելու դեպքում պետական բյուջեն կստանար ոչ թե մի քանի տասնյակ միլիոն դոլար, այլ մի քանի հարյուր միլիոն: Ահա այս տարբերությունը ներկայումս «նստում է» տարբեր պաշտոնյաների օֆշորային հաշիվների վրա:

Տպել
918 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է