Էկոաղետ Արարատյան դաշտում

19/03/2014 schedule17:27

Արարատյան արտեզյան ավազանի պաշարները նվազել են այն աստիճան, որ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման եւ խմելու ջրից: Պատճառը Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի անխնա օգտագործումն է, դրանց գործունեության անվերահսկելի վիճակը:

Այս մասին երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նշեց փորձագետ Աշոտ Սարգսյանը` ներկայացնելով ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի կողմից Արարատյան արտեզյան ավազանի վերաբերյալ իրականացրած ուսումնասիրությունը:

Գեղամա լեռների եւ Արագածի ձնհալի ջրերը հողում ներծծվելով` հոսում են դեպի Արարատյան դաշտավայր, որտեղ ձեւավորում են Արարատյան արտեզյան ջրավազանը՝ այլ կերպ ասած` ստորերկրյա լիճ: Վերջին տարիներին ջրի անխնա օգտագործման հետեւանքով, որի հեղինակը հիմնականում ձկնաբուծական տնտեսություններն են, ստորերկրյա ավազանի մակերեսը փոքրացել է 3 անգամ՝ 32 հազար 760 հեկտարից հասնելով 10 հազար 706-ի: Մեծամոր գետի ավազանում 303 արտեզյան հորերից 122-ն այլեւս չի շատրվանում եւ դրանով ծանր պայմաններ է ստեղծել նաեւ ձկնային տնտեսությունների համար: 3 տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն փակվել է:

Հորատանցքերի միջեւ սահմանված 400-1000 մ հեռավորությունը չպահպանելու արդյունքում ջրերի քիմիական կազմի փոփոխություն է արձանագրվել: Եթե Արարատյան դաշտում շարունակվի նույն սցենարով ջրօգտագործումը՝ ապա մոտակա 1-2 տարիների ընթացքում աղետն ավելի մեծ կդառնա: «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ փորձագետ Աշոտ Սարգսյանն առաջարկում է ջրառը սահմանափակել, գործող բոլոր ձկնային տնտեսություններում 1-2 տարիների ընթացքում ներդնել ջրախնայող փակ եւ կիսափակ համակարգեր եւ ուժեղացնել ստորերկրյա ջրերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը:

Արտեզյան ջրերի անխնա շահագործման պատճառով 1983-2013 թթ. Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը կրճատվել են մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը: Ըստ Աշոտ Սարգսյանի, ատոմակայանի հովացման համար 1 խմ/վ անընդմեջ ջուր է հարկավոր: Սակայն, այսօր այդ նպատակով մղվում է 0,5 խմ/վ ջուր, ինչը կարող է բերել լուրջ պրոբլեմների: Որպեսզի խնդիրը գոնե արտաքուստ մեղմվի, առաջարկվում է Սեւանա լճից 77,2 մլն խմ ծավալով ջրի բացթողում, ինչն էլ կվտանգի լճի էկոհամակարգը:

Երեկվա քննարկմանը ներկա էր տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Քննարկման մասնակիցները, որ տարբեր կազմակերպություններ ու գերատեսչություններ էին ներկայացնում, հարցեր էին ուղղում ե՛ւ նրան, ե՛ւ «Հայջրնախագիծ ինստիտուտի» տնօրեն Յուրի Ջավադյանին, բայց ոչ մեկը իրավիճակի պատասխանատուների մասին որեւէ հարց չտվեց: Ընդմիջման ժամանակ փոխվարչապետին հարց ուղղեցինք, թե՝ ինչո՞ւ պատասխանատվությունից չեն խոսում, նա խորհուրդ տվեց հարցերը գրավոր ուղարկել: Խնդիրը նրանում է, որ պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ տարածքային կառավարման նախարարությունը: Չնայած բնապահպանության նախարարությունն այլեւս հորատման լիցենզիաներ չի տալիս, առաջին պատասխանատուն հենց նա է, որ խիստ կասկածելի լիցենզիաներ է բաժանել, խորքային հորեր բացելու թույլտվություններ տվել: Իսկ տարածքային կառավարման նախարարությունը, համաձայն իր կանոնադրության, պարտավոր է ապահովել պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարումը եւ անվտանգ oգտագործումը եւ ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով ոլորտը ղեկավարում է 2007 թվականից, մի քանի օր առաջ այս թեմայի վերաբերյալ մեզ ասաց, որ նախարարությունը նպատակ ունի Արարատյան դաշտավայրում ջրային ռեժիմի օգտագործումը բերել ինքնավերականգնման: «Մենք այլեւս չենք տալիս խորքային հորերի հորատման թույլտվություն, հետո՝ գույքագրում ենք իրականացնում բոլոր ապօրինի, ինքնակամ խորքային հորերի լուծարման եւ կարգաբերման մասով: Բազմաթիվ միջոցառումներ կան, որ մեծ ծախսեր չեն պահանջում, բայց բարձր էֆեկտիվություն են ապահովում»,-նախօրեին մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Մյուս կողմից, մոտ մեկ շաբաթ առաջ նախարարությունը Հրազդան-Արաքսյան ջրանցքում ապօրինի գործող 16 ձկնաբուծական տնտեսությունների արագացված եւ պարզեցված ընթացակարգով փաստացի ջրօգտագործումը օրինական դաշտ բերելու հնարավորություն է ընձեռել: Նախարարը գտնում է, որ այդտեղ ջրօգտագործման օրինականացնելու հնարավորություն կա, դրա համար էլ տալիս են:

Ըստ որոշ հաշվարկների, մոտ 2 տարի առաջ միայն Արարատյան դաշտավայրում առկա մոտ 230 ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին վերցնում Արարատյան արտեզյան ջրերի ավազանից: Պատկերացնելու համար, թե սա ինչ ծավալ է, նշենք, որ Սեւանա լճից ոռոգման նպատակով տարեկան թույլատրվում է վերցնել ընդամենը 170 մլն խմ ջուր: Այս տարի արդեն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ջուրն այնքան է նվազել, որ ձկնաբուծական տնտեսությունների մի մասը դադարեցրել է գործունեությունը առանց կողմնակի միջամտության: «Եթե արտեզյան ջրահավաք ավազանից թույլտվություն են տալիս, որպեսզի ձկնաբուծությունը զարգանա, ես հասկանում եմ, տնտեսությունն էլ է կարեւոր, բայց մյուս կողմից վերահսկողությունը իսպառ բացակայել է: Հայտնի չէ, թե որքան ջուր են հանել ընդերքից, որքան են օգտագործել տնտեսության մեջ, որքանն ուղարկել դրենաժային համակարգով դեպի Արաքս գետ: Այստեղ մեծ խնդիր ունենք, այդ պատճառով կառավարությունը խառնվել է իրար»,-մեզ հետ զրույցում ասաց էկոլոգիական հիմնահարցերի վերլուծաբան Գալուստ Նանյանը: Ստեղծված իրավիճակի պատճառը նա բացատրում է բնապահպանության նախարարության անգործությամբ. «Մենք ունենք փաստ՝ ջրային ավազանի ցամաքումը, ունենք փաստ՝ Այղր լիճը, որից սկիզբ է առնում Սեւջուր գետը, որը կրկին ցամաքելու եզրին է: Այղր լճի հայելին ձեւավորվում է Արագածի լանջերի ստորգետնյա ջրերի հաշվին, որոնց հաշվին ձկնաբուծարանները մեծ գումարներ են վաստակել` ցամաքեցնելով ջրերը»:

Երբ արտեզյան ջուրն օգտագործվում է այգիների ոռոգման նպատակով, ապա ջրի հիմնական մասը կրկին վերադառնում է ավազան եւ պիտանի է օգտագործման: Իսկ ահա ձկնաբուծարանների կողմից վերցված ջուրը մտնում է դրենաժային ցանց, թափվում Արաքս գետ, այնտեղից էլ՝ Նախիջեւան: Ձկնաբուծարաններից դեպի Արաքս գնացող ջուրը դեպի արտեզյան համակարգ մղելու համար, ըստ մասնագետների, մեծ ծախսեր են պետք, քանի որ դրենաժային համակարգը ավելի ցածր նիշում է գտնվում, իսկ ջրազրկումը տեղի է ունենում ավելի բարձր նիշերից: Հետեւաբար, պետք է ջուրը դեպի վերեւ ուղղել էլեկտրական պոմպերով, ինչը մեծ ծախսեր է պահանջում: Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ այս օրերին Հայաստանը էկոլոգիական աղետ է վերապրում: Իշխանությունն էլ այդ մասին սկսել է խոսել, որովհետեւ ջրերը ցամաքում են բոլորի աչքի առաջ: Իսկ անխնա շահագործված ջրերը այդ նույն չինովնիկների գրպաններն են լցրել, որոնք այսօր բղավում են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանը փրկելու մասին:

Տպել
2129 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց