Մտածի՛ր մի բան

12/09/2013 schedule09:07

Մեծ դժվարությամբ տրվեց ինձ գործուղման մեկնելու հնարավորությունը: Աշխատանքային այցը դեպի Կոգիտարե մոլորակ պետք է լուրջ առաջընթաց դառնար ինձ համար` աշխատանքային սանդուղքով դեպի վեր բարձրանալու գործում: Շատ կարեւոր էր նաեւ այն փորձը, որ պետք է ձեռք բերեի միջտարածային թունելով ճանապարհորդելու ընթացքում: Արեգակնային համակարգից դուրս պատրաստված ռեպորտաժը դասելու էր ինձ լրագրողական նոր կաստայի շարքերը, ինչով ես անչափ եւ անսահման հպարտանում էի:

Սակայն պարզվեց, որ ես ունեի մի շարք փաստաթղթային «թերություններ», որ գործուղման ֆինանսավորումը ձգձգվում է կուտակված պարտքերի եւ վարկային պրոբլեմների պատճառով, որ միջտարածային թունելով ուղեւորվող կապսուլան անսարք է, որ ընդամենը մեկ ճամպրուկից կազմված ուղեբեռս անհետացել է մաքսատանը եւ այլն եւ այլն...

Մի խոսքով` Կոգիտարե տանող կապսուլայի շարժվելուց հետո միայն ես կարողացա հանգիստ շունչ քաշել այդ բոլոր անհարմարություններից եւ վերջապես մտածել սպասվող աշխատանքի մասին: Մտածելու ժամանակը, սակայն, չնչին էր, քանի որ շարժվելուց հինգ երկրային րոպեներ անց ես արդեն գտնվում էի հարազատ երկրագնդից հազարավոր լուսնային տարիներ հեռու` անծանոթ մոլորակում` դրա մասին առաջին ճանաչողական ռեպորտաժներից մեկը պատրաստելու առաքելությամբ: 

- Ձեր փաստաթղթերը,- ասաց ինձ կոգիտարցիների մաքսավորը համընդհանուր լեզվով:

Ես սկսեցի փնտրել գրպաններումս` գտնվելով կոգիտարցու նշաձեւ եւ թափանցիկ աչքերի խիստ սիրալիր հայացքի ներքո: Ես փորձում էի ժպտալ նրան ի պատասխան, սակայն գիտակցությունը, որ հերն անիծած փաստաթղթերս ինչ-որ տեղ անհետացել են, ստիպում էր ինձ խուճապի մատնվել: Հնարավորինս պահպանելով ժպիտս` ես ասացի.

- Գիտեք...ես փաստաթղթեր կարծես չունեմ, ես դրանք կորցրել եմ...երեւի:

Մի անգամ ես տեսել էի, թե ինչպես են երկրային միջտարածային պորտալում հետ ուղարկում անփաստաթուղթ այցելուի` հեչ հաշվի չառնելով այն տարածությունը, որը նա անցել էր մեզ հյուրընկալվելու համար: Աչքերիս առջեւ ուրվագծվում էր անհեթեթ եւ անհույս իրավիճակը, որով ես պետք է վերադառնայի խմբագրություն եւ հայտարարեի հիմարագույն դեպորտիս մասին:

- Հոգ չէ,- ասաց մաքսավորը` հարթ դեմքի վրա մարդկային ժպիտի պես մի բան խաղացնելով,- Դուք ուղղակի անցեք առաջ եւ փորձեք մտածել:

Շփոթությունը մի պահ տիրեց ինձ.

- Ի՞նչ մտածեմ,- ասացի ես:

Կոգիտարցին փայլեցրեց թափանցիկ աչքերը.

- Մտածեք, որ ամեն ինչ կարգին է;

Ես գլխով արեցի, վերցրեցի ճամպրուկս եւ դուրս եկա մաքսատնից` հայտնվելով Կոգիտարեի քաղաքներից մեկի բավական բանուկ փողոցում:

Հավաքածս նախնական տեղեկություններն այս մոլորակի մասին շատ կցկտուր էին եւ հակասական: Ոմանք առաջարկում էին Կոգիտարե այցելելուց անմիջապես հետո տեղավորվել մոտակա հյուրանոցում եւ այցի ողջ տեւողության ընթացքում չլքել վարձած սենյակը, իսկ ոմանք սահմանափակվում էին վերացական հորդորով` ուղղակի շփվել տեղացիների հետ, գնալ նրանց հետ:

Շնչելով թթվածնով հագեցված մաքրագույն օդը եւ հագենալով կանաչ երկնքին զմայլված նայելուց, ես փոխեցի ուշադրությունս անցորդների վրա եւ ֆիքսվեցի ինչ-որ ապաստան գտնելու մտքին:

- Ձեզ պետք է ինչ-որ տեղ` հանգիստ առնելու համա՞ր,- հարցրեց հետեւից մեկը, ում բարակ ձայնն արտասանում էր համընդհանուր լեզվի բարդ բառերն առանձին-առանձին շեշտադրությամբ:

- Այո, ես կցանկանայի ինչ-որ տեղ կանգ առնել:

- Իսկ ի՞նչ եք Դուք մտածում,- հարցրեց անսպասելի զրուցակիցս: Նրա նուրբ մարմինը ծածկում էր ջրի պես թափանցիկ զգեստը, որի տակից հստակ ուրվագծվում էր բարալիկ կազմվածքը: Նշաձեւ աչքերը մեղմ էին եւ բարեհամբույր:

- Ինչի՞ մասին,- հարցրեցի ես:

Նրա դեմքին հայտնվեց նույնպիսի «ժպիտ», ինչպիսին կար մաքսավորի մոտ:

- Դուք շփոթում եք այդ շատ կարեւոր գործողությունը,- ասաց նա,- մտածում են ոչ թե մասին, այլ ինչ: Ի՞նչ եք մտածում Դուք:

Կոգիտարցու երկար խոսքը` համեմված հստակ շեշտադրությամբ, ծանրացրեց գլուխս, եւ ես փորձեցի հնարավորինս շուտ ազատվել նրանից:

- Ինչ, ինչ...Ես մտածում եմ մասին: Հիմա մտածում եմ տեղ գտնելու եւ ձեր մոլորակի հետ ծանոթանալու մասին, որպեսզի հոդված գրեմ:

- Դուք ուզում եք մտածել մեզ,- նշաձեւ աչքերը զարմացան, շեշտադրումը տատանվեց:

- Ես ուզում եմ, որ օգնես ինձ հյուրանոց գտնել,- կոպիտ ասացի ես:

- Լավ,- ասաց փոքրիկ կոգիտարցին,- ես հյուրանոց կմտածեմ ձեզ համար:

Հաջորդ պահին փոքրիկ զրուցակիցս նստեց հարմարավետ թիկնաթոռին` ձեռքով հրավիրելով ինձ զբաղեցնել բազմոցը: Ես ապշած նայեցի շուրջս: Մենք գտնվում էինք մինիմալիստական ոճով կահավորված լուսավոր սենյակում: Սպիտակ պատերը թեթեւ անդրադարձնում էին կանաչ երկնքի գույնը` ամեն ինչ ողողելով մեղմ փիրուզագույն տոների մեջ:

- Սա հյուրանոցի համար է՞,- հարցրեցի ես,- մի՞թե սա հնարավոր է:

- Ես մտածում եմ,- պատասխանեց կոգիտարցին` խորամանկ երկարացնելով նշաձեւ թափանցիկ աչքերը:

* * *

Հիմա ես կուզենայի խոստովանել` Կոգիտարե մոլորակի մասին պատրաստած հոդվածս ես իրականում մտածել եմ: Ու հիմա էլ մտածում եմ սա` նորից վերապրելու զգացումներս, երբ զրույցի բռնվեցի փոքրիկ կոգիտարցու հետ: Նստած լուսավոր սենյակում, նայելով ինձ նշաձեւ թափանցիկ աչքերով` կոգիտարցին բացեց ինձ գաղտնիքներ եւ ծանոթացրեց ինձ որոշ պատմական փաստերի, որոնցով պայմանավորված է Կոգիտարեի զարգացվածության ներկայիս աստիճանը: Ողջ մեր զրույցի ընթացքում ես ապրում էի մաքրագույն հիացմունք, քանի որ նորությունները, որ լսում էի կոգիտարցուց, ոգեւորում էին հոգիս եւ ուժով լցնում ինձ:

- Մենք խուսափում ենք մտածել ուրիշ քաղաքակրթություններ,- ասում էր ինձ զրուցակիցս,- դա ընդհանուր մտածված որոշում է, սակայն ոչնչով չի սահմանափակում առանձին անհատներին, որոնք ինչպես ասեցի` կարող են մտածել ամեն ինչ:

- Այսինքն, կան քաղաքակրթություններ, որոնք ձերոնցից ոմանց մտքի արդյու՞նք են:

- Կան այդպիսիք,- ասաց նա,- բայց դա մեծ հաշվով կարեւոր չէ, քանի որ ի սկզբանե մենք բոլորս ենք մտքի արդյունք, ինչ կապ ունի այս դեպքում` թե ում մտքի:

Ես լռեցի` փորձելով վերըմբռնել Աստծու, տիեզերքի եւ Մեծ պայթյունի մասին ունեցած պատկերացումներս:

- Պատմի՛ր ինձ Կոգիտարեի մտքի մասին ավելին,- խնդրեցի ես նրան` լուսավոր սենյակում նստած,- ինչպե՞ս կազմակերպվեց Մեծ Միտքը:

Կոգիտարցին ժպտաց` հավանաբար շոյվելով նրանից, որ արդեն հինգերորդ անգամն էի խնդրում պատմել իրենց պատմության այդ հատվածը:

- Մեծ Միտքը մեր էվոլյուցիայի հաջորդ աստիճանն էր: Պետք էր դիմադրել ոչնչացմանը եւ մեր տեսակը կատարեց ցատկ:

- Ոչնչացմանը միապետի կողմի՞ց,- ճշտեցի ես:

- Նա տիրում էր ողջ իշխանությանը, նա տիրում էր բոլորի ունեցվածքին, նա արհամարհում էր իր շուրջ ամեն բան, նա ստիպում էր ապրել վախի եւ ընկճվածության մեջ:

- Ու ինչ եղավ հետո,- հարցրեցի` պատրաստ վայելելու արդեն սիրածս պատասխանը:

- Մենք մտածեցինք: Մենք բոլորս: Մենք գտնվում էինք ոչնչացման եզրին, քանի որ միապետը որոշել էր սեփականաշնորհել մեր մարմինները...

- Ինչպե՞ս դա եղավ, ի՞նչ մտածեցիք:

- Մենք միաժամանակ մտածեցինք աշխարհ, որտեղ չկար միապետ:

- Ու՞:

- Ու եղավ մեր ցատկը: Մենք ձեռք բերեցինք Միտքը:

- Ընդհանու՞ր:

- Այո: Սակայն զարգացումը շարունակվեց, եւ հաջորդ սերունդներն ունեցան արդեն առանձին ազատ միտք, սովորեցին մտածել ինչ, այլ ոչ թե մասին:

Այս պատմությունն իմ զրուցակցից ես կարող էի լսել անվերջ: Նա պատմում էր դա ոգեւորությամբ եւ երբեմն մտածում կոգիտարեական համեղ եւ հագեցնող հյութեր:

- Մտածի՛ր,- ասում էր նա ինձ,- մտածի՛ր:

Իսկ երբ առաջին անգամ ինձ մոտ ստացվեց մտածել իսկական, թարմ եւ հասած անանաս, նա ուրախացավ ինձնից շատ եւ թափանցիկ աչքերը լցվեցին կանաչ լույսով:

* * *

Վերադարձա ես հենց լուսավոր սենյակից, մտածեցի ինչ-որ հոդված Կոգիտարեի մասին, որտեղ խորհուրդ տվեցի բոլոր ճանապարհորդներին զրույցի բռնվել բնիկների հետ, մտածեցի երկար-բարակ աշխատություն հավաքական գիտակցության եւ քաղաքացիական պատասխանատվության մասին ելույթ, որով հանդես կգամ հաջորդ շաբաթ մի շարք առաջատար համալսարաններում, մտածեցի լավ, փափուկ մեքենա եւ նույնքան փափուկ նշաբլիթներ:

Քիչ անց մտածեցի ընթերցողների, որոնք ժամանակ կգտնեն կարդալ այս տեքստը` մեծագույն հաճույք պատճառելով հեղինակին:

Վահե Ղուկասյան

Տպել
1472 դիտում

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ