Իբր բացահայտված սպանություն

30/06/2012 schedule12:01

Թեեւ վկաները պնդում էին, որ երիտասարդին ծեծելով սպանողների թիվը մեկ տասնյակ էր, սակայն այժմ կալանավորված է միայն մեկ մարդ: Ըստ որոշ տեղեկությունների, այդ մեկն էլ հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունի, ինչը նշանակում է` հնարավոր է, որ ազատ արձակվի, եւ այս սպանության համար որեւէ մեկը այդպես էլ պատասխանատվության չենթարկվի:

Սպանությունը տեղի էր ունեցել Ավանի ոստիկանությունից մի քանի մետր հեռավորության վրա: Սպանվածը 5 համարի երթուղային տաքսու վարորդ էր, ամուսնացած էր, երկու անչափահաս երեխաների հայր էր:

Այս դեպքը այժմ շատերը համեմատում են հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցածի հետ: Ականատեսների խոսքով, այս դեպքի ժամանակ` ինչպեսեւ «Հարսնաքարում», երիտասարդին ծեծի էր ենթարկել ոչ թե մեկ հոգի, ինչպես հաղորդվում է պաշտոնապես, այլ մի խումբ սափրագլուխների կողմից, սակայն, ի տարբերություն «Հարսնաքարի» դեպքի, որի շուրջը մեծ աղմուկ բարձրացավ, եւ վեց հոգի կալանավորվեց, այստեղ փորձ է արվում սահմանափակվել մեկ հոգու վրա մեղքը բարդելով:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, դեպքի օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասն ահազանգ էր ստացել ոմն Լիլիթից, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, որի վիճակը ծանր է, եւ փորձում են փրկել նրա կյանքը: Մեկնած  օպերատիվ խումբը նշված վայրում  հայտնաբերել էր արդեն մահացած Վրեժ Պողոսյանի մարմինը բազմաթիվ վնասվածքներով` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների եւ աջ բազկի մասերում արյունազեղումներով, աջ եւ ձախ ուսահոդերի շրջաններում` քերծվածքներով: Դեպքի ականատեսները մեզ պատմել էին, որ նրան դաժան ծեծի ենթարկելուց հետո այդ խումբը հեռացել էր, ինչից մի քանի վայրկյան անց Վրեժը վեր էր կացել գետնից, անցել էր փողոցը, անցորդներին խնդրել, որ Շտապ օգնություն կանչեն, ընկել էր ու տեղում մահացել:

Այս դեպքի առնչությամբ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, եւ ըստ ոստիկանության` մեղայականով ոստիկանության բաժին է ներկայացել Երեւան քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Արսեն Հակոբյանը, ինչից հետո նախաքննություն է սկսվել: Նա խոստովանել էր, որ նշված օրը ուղեւոր փոխադրելու շուրջ իր եւ Վրեժ Պողոսյանի միջեւ  վեճ է ծագել, եւ պարզաբանման նպատակով նրանք հանդիպել են «Սթար» սուպերմարկետի դիմաց: Այնտեղ ծագած վիճաբանության ընթացքում ինքը բռունցքով հարվածել է Վրեժ Պողոսյանի աջ քունքին, ինչի հետեւանքով նա մահացել է: Նույն օրը Արսեն Հակոբյանը ձերբակալվել է, օրեր անց` կալանավորվել:

Ոստիկանությունից հետաքրքրվեցինք` արդյոք նախաքննական մարմինը չի՞ հետաքրքրվել, թե մեղայականով ներկայացած երիտասարդից բացի, ծեծին այլ մասնակիցներ եղե՞լ են, թե` ոչ:

Այս դաժան սպանության ականատեսներից մեկը երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ Վրեժ Պողոսյանին ծեծի ենթարկողները մի խումբ անձինք էին, որ նրանք դեպքի վայրից հեռացել են թանկարժեք ջիփերով. «Էս պահին ես չեմ կարող մակնիշը հիշել: Պատկերացրեք, թե ինչ վախեցած էինք` տենց բան տեսնելուց հետո: Տենց դեպքերից հետո մանրամասները դժվար ես հիշում:  Բայց որ փորձում եմ վերհիշել տեսածս, հիշում եմ, որ մեծ մեքենաներ կային, որոնք շատ արագ հեռացան, էդ խեղճ տղուն գետնին ընկած թողնելով»:

Մեկ այլ ականատես էլ ասաց. «Այդ կողմերում բազմաթիվ շենքեր կան, խանութներ կան, երեկոյան ժամերին ծնողները փոքր երեխաներին են ման տալիս, ու էդ բոլորի աչքի առաջ նման բան են արել: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց կան մարդիկ, որոնք կարծում են, թե Ավանը իրանց օբյեկտն ա, ու իրանք էլ ստեղի տերն ու տիրակալն են, ինչ ուզեն, ում հետ ուզեն` կանեն»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեզ հայտնեցին, որ այս սպանությունն այլեւս բացահայտված է, թեեւ նախաքննությունը շարունակվում է, իսկ Արսեն Հակոբյանը շարունակում է մնալ կալանքի տակ:

Մեր հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ կալանավորը հոգեկան խնդիրներ ունի, վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց. «Ինչպես բոլոր սպանությունների դեպքերում, այս դեպքում եւս բազմաթիվ փորձաքննությունների շարքում նշանակվել է նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքները դեռեւս հայտնի չեն»: Ըստ Արմեն Մալխասյանի, Արսեն Հակոբյանը առողջ է, թե` ոչ, հայտնի կդառնա միայն փորձաքննության եզրակացությունից հետո:

Տպել
825 դիտում

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ