Մուկուչյանը` ուրվականների պահապան

08/12/2011 schedule11:00

Սա ընկալեցի որպես ազնիվ խոստովանություն, որ գործող ռեժիմի կազմում ընդգրկված պետական պաշտոնյան ոչ միայն չի կարող նպաստել ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը, այլեւ ի պաշտոնե պարտավոր է անել հակառակը, այլապես ինչո՞ւ է անհրաժեշտ հանուն ազատ ընտրությունների թողնել պաշտոնը: Սկզբից նույնիսկ կարծեցի, թե Խնամի Հովիկն ու Փեսա Միշիկը գլխավորելու են ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների նախընտրական շտաբը: Շատ շուտ հասկացա, որ խոսքը վերաբերում է Հանրապետականի նախընտրական շտաբը գլխավորելուն, համարյա ծանր ապրումներ ունեցա եւ, կենտրոնանալուն պես, որոշեցի գրել հետեւյալը: «Ընտրական օրենսգիրքը» սահմանում է ընտրողների ռեգիստր հասկացությունը: Այդ օրենսգրքի 7-րդ հոդվածում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի եւ համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառված եւ ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները… Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում ընտրողների ցուցակում ընդգրկված լինելու նրանց իրավունքը: Հաջորդ` 8-րդ հոդվածը սահմանում է, թե ինչպես է պահպանվում այդ իրավունքը. «Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում»: Սա նշանակում է` գործող իշխանությունը, ցանկության դեպքում, վաղուց պետք է հանած լիներ մշտապես կամ առավելապես Հայաստանից դուրս բնակվող քաղաքացիների անունները ընտրողների ցուցակներից` թողնելով նրանց բնակչության ռեգիստրում: Մինչդեռ չի արվում միտումնավոր, ինչի հետեւանքով ձեռք է բերում մինչեւ 500 հազար ձայն կեղծելու հնարավորություն: Սա ապացուցվում է հատկապես հետեւյալով: Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաեւ ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է»: Այստեղից հետեւում է, որ հենց հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` ըստ համայնքների, որոնման հնարավորությամբ պետք է տեղադրված լինի ընտրողների այնպիսի ցուցակ, ինչպիսին ըստ տեղամասերի տեղադրվում է ընտրություններից 41 օր առաջ: Մինչդեռ հիշյալ կայքում տեղադրվածը հասարակական վերահսկողությունը բացառող մի պատուհան է, որից ընդամենը հնարավոր է ճշտել` ընդգրկված է արդյոք որեւէ քաղաքացի ընտրողների ցուցակներում: Այս տարբերակով, սակայն, որեւէ բնակարանի սեփականատեր չի կարող պարզել, թե իր սեփականություն հանդիսացող բնակարանում հաշվառված լինելու հետեւանքով` ովքեր են հայտնվել ընտրողների հիմնական ցուցակներում` որպես կեղծիքի ռեսուրս: Եթե հաշվի առնենք, որ ըստ բնակչության ռեգիստրի մասին գործող օրենսդրության` առանց սեփականատիրոջ գրավոր համաձայնության նույնիսկ իր հարազատ որդին չի կարող հաշվառվել տվյալ բնակարանում, ապա դժվար չէ կռահել, թե սեփականատերերը դիմումների ինչպիսի հեղեղ կուղղորդեն դեպի բնակիչների ռեգիստր` համապատասխան հասցեներում փաստացի չբնակվող քաղաքացիներին հաշվառումից հանելու պահանջով, եւ որի արդյունքում նրանք` ընտրակեղծիքի ուրվականները, դուրս կմնան ընտրողների հիմնական ցուցակներից: Հիշատակության արժանի է, որ այս պայմաններում դատաարդարության համակարգի նախկին ներկայացուցիչ Մուկուչ Տիգրանյանը, այս խնդիրը լուծելու փոխարեն, բաց չթողնելով ռեժիմին իր նվիրվածությունը ցուցադրելու հարմար առիթը, օրինակ բերելով իջեւանյան ընտրությունները` հակառակ մոտեցումով պնդում է, թե ընտրական ցուցակները կատարյալ են, որովհետեւ չի եղել մի քաղաքացի, որը տեղամաս գնալով` ցուցակներում չհայտնաբերեր իր անունը: Էստեղ են ասել` խելքիդ ձուն գա: Մեզ «չեն հետաքրքրում» այն մարդիկ, ովքեր իրականում գոյություն ունեն եւ ընդգրկված են ընտրական ցուցակներում, մեզ հետաքրքրում են այն մարդիկ, ովքեր գոյություն չունեն իրականում, բայց ընտրական ցուցակում ընդգրկված են մշտապես, եւ դեռ ավելին` հենց նրանք են որոշում համապետական ընտրությունների ճակատագիրը: Եւ հիմա, ի հեճուկս օրենսդրության, հնարավոր չէ նրանց հայտնաբերել եւ նրանց գոյության մասին ահազանգել: Եթե ընտրական ցուցակներում չկան այդպիսիք (իսկ ընդդիմությունը պնդում է, որ դրանց թիվը 500 հազար է), ի՞նչն է խանգարում հենց այսօրվանից եւ մշտապես բաց պահել ընտրական ցուցակները: Ո՞րն է նման գաղտնապահության պատճառը: Որոշ պնակալեզներ դեմքների լրջախոհ արտահայտությամբ ցուցակները փակ պահելու անհրաժեշտությունը բացատրում են ինչ-որ պետական գաղտնիքներով: Պատկերացնո՞ւմ եք` մի գաղտնիք, որը բացվում է յուրաքանչյուր ընտրությունից 41 օր առաջ, բաց է մնում տեւական ժամանակ ու շարունակում մնալ որպես գաղտնիք: Այսքանից հետո անհրաժեշտ եմ համարում հրապարակայնորեն դիմել ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցություններին, որոնց ներկայացուցիչները բարձրաձայնել են ազատ, արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, Դաշնակցությանն ու «Ժառանգությանը», օգտագործելով ձեր լծակները` ճնշում գործադրեք Տիգրան Մուկուչյանի վրա, որպեսզի վերջինս ԿԸՀ համացանցային կայքում գաղտնազերծի ընտրողների ցուցակները` կատարելով օրենսդրության պահանջը: Ուշադրություն դարձրեք` օրենսդրական պահանջը: Իրավիճակը շտկելու համար որեւէ օրենք փոխելու կարիք չկա, ընդամենը պետք է իրագործել արդեն իսկ ընդունվածը: Անհատապես դիմում եմ նաեւ Խնամի Հովիկին ու Փեսա Միշիկին, որոնց ղեկավարած նախընտրական շտաբը, որքան հասկանում եմ, լինելու է ընտրությունների «ազատության» եւ «արդարության» միակ երաշխավորը:

Տպել
1003 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից