Քրգործ սյունիքի մարզպետի դեմ

17/11/2011 schedule11:02

Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` ծեծ: Սույն հոդվածով պատիժ է սահմանված տուգանքը` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ կալանքը` առավելագույնը երկու ամսով: Սիլվա Համբարձումյանը երեկ գրավոր դիմել է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի ապահովվի իր անվտանգությունը, այսինքն, իրեն թիկնազոր տրամադրեն` Սյունիքի մարզպետից պաշտպանվելու համար: Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետը, ինչպես երեկ մեզ հայտնի դարձավ, առայժմ հարցաքննության չի կանչվել: Փոխարենը, երեկ նա շտապել էր հերքել, որ ծեծի է ենթարկել գործարար կնոջը: «Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց` ս/թ. նոյեմբերի 14-ին Երեւանում` 17.30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրեւ թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ եւ զրպարտություն են` ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ»,- ասված է Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հերքման տեքստում:

Իրականում դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, եւ դա ֆիքսվել է անգամ հյուրանոցի անվտանգության տեսախցիկներով: Երեկ, երբ այցելեցինք «Արմենիա-Մարիոթ», տեղի անվտանգության աշխատակիցը` Արման անունով, ասաց, թե տեսագրությունը չի պահպանվել եւ մեր ոչ մի հարցի չի կարող պատասխանել: Երիտասարդն ակնհայտորեն վախեցած էր ու մեր հարցերից խուսափելու համար դուրս եկավ շենքից: Սիլվա Համբարձումյանը մեզ հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում միջնորդել է` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի ադմինիստրացիայից պահանջել միջադեպի տեսագրությունը: Նախօրեին, երբ դեպքը տեղի էր ունեցել` մենք գրավոր եւ բանավոր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանին հարցում էինք ուղարկել` պատժվելո՞ւ է արդյոք Սյունիքի մարզպետն իր արարքի համար: Երեկ, սակայն, այդպես էլ պատասխան չստացանք: Խորհրդարան եկած վարչապետ Տիգրան Սարգսյանը ծառայողական մուտքով ծլկեց` լրագրողներին չհանդիպելու համար, իսկ նրա խոսնակը ողջ օրը հեռախոսազանգերին չէր պատասխանում: Երբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք` պատժվելո՞ւ է մարզպետը, նա պատասխանեց. «Սյունիքի մարզպետարանը հերքել է, ես ոչինչ չեմ կարող ասել»: Այսինքն, ամեն անգամ Լիսկան նման սկանդալային բաներ պիտի անի, ու դուք ծածկադմբոց սարքե՞ք` մեր հարցին Շարմազանովը չպատասխանեց: Երբ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք` ՀՀԿ-ն քննարկելո՞ւ է իր մարզպետի վարքը, նա պատասխանեց. «Սա ընդամենը լուր է դեռեւս, պիտի կարողանանք որոշակի մանրամասներ ճշտել: Քննարկումը կլինի այն ժամանակ, երբ լիազորված մարմինները կարողանան դրսեւորում ցույց տալ, որպեսզի կարողանանք իմանալ` ինչ է, թե չէ ՀՀԿ-ն քննչական մարմին չէ, որ քննություն կազմակերպի»:

Ինչ է եղել իրականում
Դեպքը տեղի է ունեցել այսպես. նոյեմբերի 15-ի երեկոյան մի շարք մարզպետներ եւ պատգամավորներ հավաքվել են «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որպեսզի այնտեղից գնան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ծնունդին: Սուրիկ Խաչատրյանը, մտնելով հյուրանոց, ինչպես մեզ պատմել էին ականատեսները, ծնկով հարվածել էր իրեն դեմ դիմաց դուրս եկած Սիլվա Համբարձումյանին, իսկ այնուհետեւ սկսել էր հարվածներ տեղալ կնոջ գլխին: Համբարձումյանն էլ հայտարարել էր, որ հարձակման ընթացքը կանխել էին մի շարք պաշտոնյաներ. նշվում էր ԱԺ պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Սամվել Սարգսյանի անունները, ինչպես նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անունը: Խաչիկ Մանուկյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ երբ ինքը մտել է հյուրանոց, ամեն ինչ արդեն ավարտված է եղել: «Ես երբ ներս մտա, տեսա մի սեղանի շուրջ նստած են Սյունիքի մարզպետն ու Սամվել Սարգսյանը, մյուս սեղանի շուրջ` 2 մետր հեռավորության վրա` Սիլվան ու Մենուա Հարությունյանը: Բարեւել եմ, նստել եմ, հետո Մենուան ինձ ասաց, որ միջադեպ է եղել, ես էլ ասեցի` ամոթ չի՞ ստեղ կռիվ եք անում»,- պատմում էր պատգամավորը: Նա նստել է Սուրիկ Խաչատրյանենց սեղանի մոտ, իսկ մի քանի րոպե հետո Սյունիքի եւ Տավուշի (Տավուշի մարզպետն, ըստ Խաչիկ Մանուկյանի, իր գալուց հետո է եկել) մարզպետների հետ դուրս է եկել հյուրանոցից: «Սիլվան սուտ է ասում, որ ես այնտեղ եմ եղել»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ-ական մյուս պատգամավորը` Սամվել Սարգսյանը, մեզ պատմեց հետեւյալը. «Ես ծնկով խփելու պահը չեմ տեսել, ես տեսա, որ ձեռքով ապտակեց ու հասա: Այնքան արագ եղավ ամեն ինչ, ես չէի սպասում, ես այդ պատմություններին տեղյակ չէի, ինձ թվաց` մոտենում է, որ խոսեն, դրա համար այդքան ուշադիր չէի. «Մենք ենք, մեր սարերի» նման, որ իմանայի լինելու է դեպքի վայր, ուշադիր կլինեի: Հետո եկան Խաչիկը, Արմեն Ղուլարյանը, բայց այդ պահին չէ, մի 2 րոպե հետո: Սուրիկը հետո եկավ մեր սեղանի մոտ, բայց նորից գնաց, մոտեցավ Սիլվային, խոսեցին մի 2 րոպե, ու Սուրեն Խաչատրյանը գնաց: Հիմա թե ներողություն է խնդրել, թե ինչ, ես ինձ թույլ չտվեցի հարցնել: Հետո ես մոտեցա Սիլվային, փորձեցի մի քիչ հանգստացնել, բայց չստացվեց, շատ ներվայնացած էր, հուզված էր: Շատ տգեղ բան ստացվեց: Դա չպիտի արվեր, պիտի կարողանար զուսպ պահել իրեն մարզպետը»:

Սիլվա Համբարձումյանը մեզ հայտնեց, որ Սուրիկ Խաչատրյանը միջադեպից հետո, երբ մոտեցել է իրեն, ներողություն չի խնդրել: «Սկսեց ամբախ-զամբախ խոսել: Հետո Սամվելը մոտեցավ, ասաց` իր կողմից ներողություն եմ խնդրում, ասացի` դուք պարտավոր չեք ներողություն խնդրել»,- պատմեց Սիլվա Համբարձումյանը: Գործարարը մեզ հայտնեց, որ Սուրիկ Խաչատրյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի իրենից, նաեւ ասաց, որ իրենից գողացված 102 միլիոն դրամի գույքը մարզպետը պետք է վերադարձնի: Ինչպես տեղեկացրել էինք, օրեր առաջ ՀՔԾ-ում մեկ այլ գործ էր հարուցվել Սուրիկ Խաչատրյանի դեմ` կրկին Սիլվա Համբարձումյանի հայտարարության հիման վրա:

Տպել
889 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց