Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

24/04/2024 schedule12:42

Բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է:

Այս մասին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած իրադարձություններին։

Նա նշեց, որ երեկվա դեպքերից հետո արագ արձագանքման խումբ է ուղարկվել թե՛ ոստիկանական բաժանմունքներ, թե՛ բժշկական հաստատություն՝ զրուցելու ազատությունից զրկված քաղաքացիների հետ․ «Մենք ունեցել ենք քաղաքացի, որը նաև մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոց ենք այցելել»։

Վերջինս նկատեց՝ որևէ տեսակի բռնության կիրառումը իրավաչափ երևույթ չէ, և կոչ են արել զերծ մնալ նման որևէ գործողություններից․ «Անմիջապես իրադարձություններից հետո, երբ ունեցել ենք տարբեր հարցերի վերաբերյալ առերևույթ կասկածներ, արագ արձագանքման խումբ ենք ուղարկել թե՛ բժշկական հաստատություններ, թե՛ ոստիկանություն։ Զրուցել ենք բոլորի հետ։ Առաջիկայում կունենանք այդ մասով եզրահանգումներ»։

Ըստ ՄԻՊ-ի՝ հանդիպում է եղել նաև հասարակական և քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի հետ:

«Մենք Սուրեն Պետրոսյանին էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնած խնդիրները: Ավելին ասեմ՝ հետագայում ես խնդրել եմ, հանձնարարել եմ մեր աշխատակիցներին, որ ի սկզբանե ազատությունից զրկման վայրում նրանց հետ հանդիպումից հետո՝ կոնկրետ ժամը լրանալու պահին, մեկնեն դարձյալ ոստիկանական բաժանմունք, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների՝ պատշաճ ժամանակահատվածում ազատ արձակումը: Բոլորը, բացի Սուրեն Պետրոսյանից, ազատ են արձակվել, քանի որ այստեղ կա քրեական հանցակազմի հետ կապված տեղեկատվություն, մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալում»:

Անահիտ Մանասյանը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ էլ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը շարունակում է մնալ Տավուշի մարզում։

Պաշտպանը հիշեցրեց, որ Տավուշում է եղել սահմանազատման դեպքերից երկու շաբաթ առաջ և արձանագրել է քաղաքացիների մտահոգությունները և հասցեագրել դրանք։

«Դրանք երկու մասով են հասցեագրված. մեկը այն վնասներն են, որոնք քաղաքացիները կրել են ադրբեջանական տարբեր զինված միջամտությունների արդյունքում, որի վերաբերյալ մենք հստակ արձանագրումներ ենք արել և ապացույցներով ուղարկել ենք պետական և միջազգային մարմիններին։ Երկրորդ մտահոգությունները վերաբերում են սահմանազատումներին. քաղաքացիները մտահոգված են իրենց անվտանգության, սեփականության իրավունքի հետ կապված հարցերով»։

Նրա խոսքով՝ այդ ամենը ոչ միայն արձանագրվել, նաև գրավոր պաշտոնապես ուղարկվել է իրավասու մարմիններին։ Պաշտպանին տրվել է հավաստիացում, որ քաղաքացիների բոլոր իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
454 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ