Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

19/04/2024 schedule09:16

Ապրիլի 19-ի առավոտյան ABC-ն, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Որոշ ժամանակ անց Fars գործակալությունը հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Սպահան նահանգում։

Ինչ է հայտնի կատարվածի մասին

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին. ABC-ի աղբյուրը չի հստակեցրել, թե արդյո՞ք հրեական պետության թիրախները եղել են Սիրիայի և Իրաքի թիրախները։

Fars լրատվական գործակալությունը հաղորդում է երեք պայթյունի մասին, որոնք տեղի են ունեցել հյուսիսարևմտյան Սպահան նահանգի ռազմաբազայի մոտ։

Իրանի մի քանի միջուկային օբյեկտներ կան, որոնք գտնվում են Սպահան նահանգում, սակայն, ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, միջուկային ենթակառուցվածքների օբյեկտներում միջադեպեր չեն գրանցվել։

Այլ վայրերում նույնպես ավերածություններ չեն եղել, գրում է IRNA գործակալությունը։

CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը չի հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Իրանի օդային տարածքում առնվազն ութ չվերթ շեղվել է իր նախնական գծից հնարավոր հարվածի մասին լուրերի ֆոնին, Իրանը դադարեցրել է թռիչքները որոշ քաղաքների վրայով:

IRNA լրատվական գործակալությունը հաղորդել է Իրանի մի քանի նահանգներում հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքի մասին: Այն ավելի ուշ վկայակոչել է Իսլամական Հանրապետության ռազմական հրամանատարության աղբյուրը, ով ասել է, որ անօդաչու թռչող սարքերը թռչում են ցածր բարձրության վրա և որսվում են ոչ թե հակաօդային պաշտպանության, այլ հակաօդային զենքերից։

Թեհրանի օդանավակայանում մինչև ՀՀ ժամանակով ժամը 11։00-ն չեղարկվել են բոլոր միջազգային չվերթները։

Ինչ էին ավելի վաղ տեղեկացնում լրատվամիջոցները 

Ապրիլի 18-ին Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանին հարվածելու մտադրության մասին, հաղորդել է Bloomberg-ը։ Axios պորտալն էլ, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, ավելացրել է, որ ԱՄՆ-ին չի զարմացրել հարվածի մասին տեղեկությունը։

Fox News-ը, հղում անելով իր աղբյուրին, նշել է, որ հրեական պետության դեմ «սահմանափակ» հարվածը հասցվել է ի պատասխան ապրիլի 13-ին Իրանի հարձակման։

Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Սպահան նահանգի միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են։

ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը, սակայն զգուշացվել է դրա մասին, հաղորդում է NBC-ն։

CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ ԱՄՆ-ը չի աջակցել հրեական պետության պատասխան հարձակմանը։ Ըստ Tasnim-ի՝ Իրանի տարածքի վրա հրթիռային հարձակումներ չեն գրանցվել։

Իրանական հեռուստատեսությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Սպահանի երկնքում երեք անօդաչու թռչող սարք են խոցել:

Tasnim-ը, վկայակոչելով ռազմական աղբյուրները, հայտնում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ նահանգում նավթային օբյեկտները չեն տուժել։

Միջազգային պաշտոնական արձագանքը

Պենտագոնը չի մեկնաբանել հարվածի մասին տեղեկությունները։

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը գործողության մասին հաղորդումներից հետո սահմանափակել է անձնակազմի տեղաշարժը։ Այլ արձագանքներ առայժմ չկան:

Իսրայելի պաշտոնյաներն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ կարող են հակահարված տալ այն բանից հետո, երբ Իրանը անցած շաբաթավերջին հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի քաղաքների ուղղությամբ: Գրեթե բոլոր այդ հրթիռները որսացել էին հակաօդային պաշտպանության համակարգերը:

ԱՄՆ-ը հասկացրել է, որ չի միանալու Իրանին պատասխան հարված տալու որոշմանը, սակայն հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ՝ ակնկալելով զսպել էսկալացիան:

Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ամսվա սկզբին Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ինքնաթիռների հարձակման։

Հարձակմանը, ըստ տարբեր աղբյուրների, ներգրավվել էին մի քանի հարյուր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահեդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, «Ֆաթթահ» և «Ֆաթահ-2» հիպերձայնային հրթիռներ: Իրանի պետական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ բոլոր հիպերձայնային հրթիռները հասել էին իրենց թիրախներին։

Իսրայելական բանակի տվյալներով՝ Իրանը ընդհանուր առմամբ արձակել էր ավելի քան 300 զինամթերք և անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մոտ 170 անօդաչու թռչող սարք, ավելի քան 30 թևավոր հրթիռ և ավելի քան 120 բալիստիկ հրթիռ։ Միևնույն ժամանակ Իսրայելը հայտարարել էր, որ միայն «մի քանի հրթիռներ» էր հասել երկիր և պատճառել «փոքր վնաս»։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել էր, որ Թեհրանն ավարտել է «Խոստման կատարում» գործողությունը և չի ծրագրում այն շարունակել, սակայն եթե Իսրայելը որևէ միջոց ձեռնարկի, իրանական հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի, քան նախորդը։

Իսրայելի նախարար Բենի Հանցն ասել էր, որ երկիրը մտադիր է ստեղծել տարածաշրջանային կոալիցիա՝ ընդդեմ իրանական սպառնալիքի և համապատասխան ժամանակին և պատշաճ կերպով արձագանքել հարձակմանը։ Սպասվում էր, որ Իսրայելի կառավարությունը մոտ ապագայում կորոշի հետագա գործողությունները։

Ապրիլի 16-ին Իսրայելում հայտարարել էին, թե մտադիր են «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին:

Տպել
1808 դիտում

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը