Հայաստանում պոլիէթիլենային տոպրակի, պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը կարգելվի. ինչ է առաջարկվում փոխարենը

21/04/2024 schedule16:00

Քանի որ պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է նոր նախագիծ մշակել՝ առհասարակ արգելել պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա սպասքի վաճառքը:

Սա պետք է ուժի մեջ մտներ այս տարվա հունվարի մեկից, բայց պարզվել է, որ որոշակի փոփոխությունների կարիք, այնուամենայնիվ, կա։

Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնությունը համարում է բնապահպանական․ արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն շրջակա միջավայրում:

ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ փոփոխությունները, որոնց ենթարկվել է նախագիծը, վերաբերում է օրենսդրական մասին, իսկ առաջարկվող արգելքները ուժի մեջ են մտնելու աստիճանաբար:

«Այսինքն՝ առաջին փուլով ընդունել էինք, ու դեռևս շարունակում է գործել 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը, հիմա այս նախագծով այդ արգելքը նույնպես հանում ենք։ Արգելվելու է ցանկացած պոլիէթիլենի վաճառքը։ Բացառությունները շարունակելու են մնալ կշռափաթեթավորման պարկերի նկատմամբ և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների դեպքում»,- ասում է նա:

Հաջորդ տարի ուժի մեջ է մտնելու պլաստիկից պատրաստված մեկանգամյա սպասքի վաճառքը: Ընդ որում՝ այս արգելքը կիրառելի է լինելու սպասարկման ոլորտում․ առաքումների դեպքում սնունդը չի կարող լինել այդ տարաների մեջ, կամ ռեստորաններում, խանութներում ուտելիքն ու քաղցրավենիքը չեն կարող վաճառվել սննդի այդ տեսակ սպասքերում․ «Խանութներում, սպասարկման վայրերում այս նախագծի ընդունման դեպքում այլևս չենք տեսնի ոչ մի պոլիէթիլենային տոպրակ, պարկեր, ինչպես նաև պլաստմասե սպասք՝ ըմպելի ձողիկներ, բաժակներ։ Աստիճանաբար մոտեցումն է ընտրվել, որովհետև անհնար կլինի միանգամից արգելել դրանց վաճառքը։ Այսինքն՝ արտադրողները չեն կարող միանգամից կրճատել իրենց արտադրանքը, պետք է հասնենք նրան, որ դրանց վաճառքը աստիճանաբար նվազի»։

Արգելքը տարածվելու է հանրապետության ողջ տարածքում։ Խանութները, որոնք կշարունակեն վաճառել արգելած ապրանքները, կտուգանվեն 100 հազար դրամով։ Նոր փոփոխություններով, որոնք արվել են նախագծում, վերահսկողությունը իրականացնելու է թե՛ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս երկու կառույցն են ընտրվել, քանի որ միայն տեսչական մարմնի ռեսուրսները, ըստ Ավետիսյանի, բավարար չեն՝ հսկողությունը իրականացնելու համար։

Նախաձեռնությունը, սակայն, մի շարք արտադրողների շրջանում դժգոհություններ է առաջացել։ Ըստ նրանց՝ ՀՀ-ում պլաստիկ տարաներ և պոլիէթիլենային տոպրակներ արտադրող ընկերությունները լուրջ վնասներ կկրեն։

Լուսինե Ավետիսյանն ասում է՝ հանդիպումներ կազմակերպում են արտադրողների հետ, մեկ հանդիպում արդեն կայացել է, կլինի նաև հաջորդը։ Նրա խոսքով՝ այդ լուրջ վնասները չեն լինի, չի լինի նաև գնային տարբերությունը, չնայած նրան, որ, օրինակ, եթե պոլիէթիլենային տոպրակը խանութում արժե 40-50 դրամ, ապա դրա համար առաջարկվող այլընտրանքը՝ թղթի տոպրակի գինը, սկսվում է 100 դրամից․ «Արտադրողները նույն դժգոհություններն են ներկայացնում, ինչ առաջին արգելքի ընդունման ժամանակ էին ասում՝ վարկեր ունեն, խնդիրներ, բայց միևնույն ժամանակ ներկայացնում են իրենց արտադրանքը։ Մենք իրենց ժամանակ տրամադրել էինք, որ վերապրոֆիլավորվեն։ Հիմա փորձում ենք աջակցել, հասկանալ, թե ինչպես անենք, որ քիչ վնասներ կրեն։ Իսկ գնային տարբերության դեպքում այսպես է․ եթե մարդը ամեն գնմանը պետք է վճարի 50 դրամ տոպրակի համար, ապա 100 կամ ավելի դեպքում թղթի տոպրակը կարող է մի քանի շաբաթ, ամիս օգտագործել»։         

Այսինքն՝ պլաստիկի ու պոլիէթիլենի այլընտրանք առաջարկվելու է թղթից, կամ կտորից պատրաստված հումքը, բազմակի օգտագործման համար տոպրակները։ Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում արդեն այդպիսի հումքով արտադրող կազմակերպություններ կան, որոշ ընկերություններ պլաստիկը վերամշակում են, այլ արտադրանք են մուտք գործում շուկա։ Նույն դեպքում էլ, նախարարության ներկայացուցչի կարծիքով, կարող է լինել սպասարկման ոլորտի պարագայում։      

Նախագիծն այս պահին քննարկման փուլում է, նախարարությունը սպասում է շահագրգիռ կողմերի կարծիքներին, օրինակ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տեսչական մարմինների գրասենյակը և այլն։ Ակնկալվում է քննարկումներ ունենալ հանրային տիրույթում նաև հասարակական կազմակերպությունների, առևտրային ցանցերի ներկայացուցիչների շրջանում։ Այս ամենից հետո նախագիծը Կառավարության քննարկմանը կդրվի ու կգնա Ազգային ժողով՝ պատգամավորների քվեարկությամբ ուժի մեջ մտնելու համար։  

Մերի Խաչատրյան

Տպել
4587 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է